Հայ  Рус  Eng
 Նորություններ


 Չորեքշաբթի, 17 Փետրվարի 2016

Ստեփանյան Դավիթ

Բուրչու Գյուլթեքին Փունսման. Ռուսաստանի ռազմական միջամտությունը Սիրիայում անմիջական ազդեցություն է ունենում Թուրքիայի վրա

Բուրչու Գյուլթեքին Փունսման. Ռուսաստանի ռազմական միջամտությունը Սիրիայում անմիջական ազդեցություն է ունենում Թուրքիայի վրա

Թուրքական ՀՕՊ կողմից ռուսական ռազմական ինքնաթիռի ոչնչացումը ոչ մի կերպ ռուս-թուրքական հարաբերություններում վերջին ժամանակներս դիտվող տրամաբանությունից չէր բխում: Ի՞նչը կարող էր թուրքական քաղաքականության նման կտրուկ շրջադարձի պատճառ հանդիսանալ, և ինչի՞ կարող է հանգեցնել Անկարայի և Մոսկվայի հարաբերություններում լարվածության սրացումը:

 

Սիրիան պարզապես տարածաշրջանային ճգնաժամ չէ, ինչպիսին կարող են ընկալվել, օրինակ, ուկրաինական ճգնաժամը կամ նույնիսկ Լեռնային Ղարաբաղը: Ռուսական ռազմական միջամտությունը Սիրիայում անմիջական ազդեցություն է ունենում Թուրքիայի վրա: Թուրքիան և Ռուսաստանը կարող էին համատեղ կանխել տարածաշրջանային ճգնաժամերը՝ Լեռնային Ղարաբաղ, Ղրիմ և Ուկրինա, սակայն, Ռուսաստանը նախընտրեց զոհաբերել Թուրքիայի հետ իր կապերը: Այսօր երկու կողմերը պետք է ավելի զգույշ գործեն:

Թուրքիայի հետ լավ հարաբերությունները պետք է ավելի կարևոր լինեին, քան ևս մի քանի կիլոմետրը, որոնք կարող են Բաշար Ասադի ռեժիմին վերադարձնել իշխանությանը կամ ոչ: Ուզում եմ նշել, որ թուրք-ռուսական ճգնաժամն արդեն երկկողմ չէ: Այս առումով ամենակարևորը պատերազմի դադարեցումը, սահմանների հուսալի ամրապնդումը և փախստականների Սիրիա ինքնակամ վերադարձի համար պայմանների ստեղծումն է:  

Թեև մեզ համար, իհարկե, անընդունելի է Սիրիան, որտեղից վտարվել են արաբներ, սունիներ, թուրքմեններ և զանգվածաբար հանձնվել թուրքական սահմանապահ ծառայություններին, որոնք գրեթե ամբողջովին պահվում են թուրքական միջոցներով:

 

Անկարայի կողմից իր տարածքում ռուսական ՌՕՈւ՝ միջազգային համապատասխան պայմանագրով նախատեսված դիտորդական թռիչքների արգելքը, ըստ Մոսկվայի,  անվերահսկելի ռազմական գործունեության վտանգավոր նախադեպ է ստեղծում: Ի՞նչ նպատակներ է հետապնդում Թուրքիայի ղեկավարությունը՝ նման որոշումներ կայացնելով:

 

Չեմ հասկանում հարցը և չեմ հասկանում, թե ինչուՆԱՏՕ-ի անդամ երկիրը պետք է թույլ տա ռուսական ռազմահետախուզական գործողություններն իր տարածքում:

 

Փետրվարի 4-ին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը փաստացի խոստացավ հիշեցնել Թուրքիային խոցված ինքնաթիռը՝ հերթական անգամ մեղադրելով Անկարային միջազգային ահաբեկչությանը սատարելու մեջ: Արդյո՞ք Մոսկվան Անկարայի վրա ներգործության իրական լծակներ ունի և արդյո՞ք նման լծակներից մեկը Հայաստանն է:

 

Չեմ կարծում, թե Մոսկվան Անկարայի վրա ներգործության իրական շատ լծակներ ունի: Էներգետիկան, որպես զենք, հաշվի չի առնվում: Վերջերս լսել եմ, որ ՙԳազպրոմի՚ եկամուտների շուրջ 20%-ը Թուրքիայից է եկել: Ըստ որում, Թուրքիայի նկատմամբ ռազմական սպառնալիքի դեպքում Ռուսաստանը կբախվի ՆԱՏՕ-ի հետ:

Չեմ հասկանում, թե ինչպես Հայաստանը կարող է լծակ լինել՝ հաշվի առնելով, որ Թուրքիան հարաբերություններ չունի Հայաստանի հետ: Հայաստանի առաջնորդները չպետք է թույլ տան իրենց չափազանց մեծ կախվածության մեջ լինել Ռուսաստանի հակաթուրքական դիսկուրսից: Պետք չէ իմպերիալիզմի մեջ մեղադրել պետության, որը պաշտպանում է իր օդային տարածությունը, և որն առաջին երկիրն էր աշխարհում, որն ընդունեց փախստականներին: Թե՛ Սիրիան, թե՛ Իրաքը պետք է ավելի շատ

ուշադրություն դարձնեն միջինժամկետ հեռանկարի վրա, որի ընթացքում ռուս և իրանցի զինվորները կգործեն վերջիններիս տարածքներում: Մենք կարող ենք թուրք-ռուսական լուրջ սրացում սպասել Ռուսաստանի կողմից Հալեպում օդային արշավի շարունակման դեպքում, ինչը կավելացնի փախստականների հոսքը դեպի թուրքական սահման: Ըստ որում, մենք, անշուշտ, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարներ ենք տեսնում: Թուրքական դիվանագիտությունն ավելի պրագմատիկ է դառնում՝ հաշվի առնելով, որ Թուրքիան կորցնում է իր մանևրականության մի մասը: Մոսկվան նույնպես պետք է հաշվի առնի տարածաշրջանային հարցերում Անկարայի հետ կապերի կորստի գինը:

 

Թուրքիան ակտիվորեն մասնակցում է Վրաստանի և Ադրբեջանի մասնակցությամբ ռազմական դաշինքի ստեղծմանը: Ու՞մ դեմ կարող է ուղղված լինել նման միությունը, Հայաստանից և վերջինիս ռազմավարական դաշնակից Ռուսաստանից բացի, և որո՞նք են դրա իրական նպատակները:

 

Մենք հազիվ թե կարող ենք խոսել ռազմական դաշինքի մասին: Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի ռազմական համագործակցություն, որն ուղղված է արևելք-արևմուտք միջանցքների՝ գազատարների, ճանապարհների և շուտով նաև երկաթուղային մայրուղիների պաշտպանությանը: Վերոհիշյալ ենթակառուցվածքներն արդեն բազմիցս ապացուցել են իրենց կարևորությունը՝ Վրաստանի, իսկ վերջին ժամանակներս նաև Թուրքիայի նկատմամբ ռուսական պատժամիջոցների համատեքստում: Եվ, իհարկե, հիշյալ համագործակցությունն օգնում է Վրաստանին և Ադրբեջանին բարձրացնել իրենց պրոֆիլը՝ Ռուսաստանի կողմից ավելի մեծ ուշադրության դեպքում: Իսկ Հայաստանը ռազմական սպառնալիք չի ներկայացնում Թուրքիայի համար: Ըստ որում, համոզված եմ, որ նույնիսկ հակառակ դեպքում, եթե Հայաստանը հանկարծ այդպիսի վտանգ ներկայացնի, Թուրքիան ադրբեջանցիների ու վրացիների աջակցության կարիքը չի ունենա Հայաստանի հետ դիմակայությունում:

 

Վերջերս Եվրամիության երկրները հավանություն տվեցին միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համար Թուրքիային 3 մլրդ եվրո ֆինանսական օգնության հատկացմանը: Մի շարք վերլուծաբաններ գտնում են, որ Անկարան նպատակաուղղված նպաստում է դեպի Եվրոպա, ամենից առաջ՝ Հունաստան, միգրանտների հոսքի ձևավորմանը: Համաձա՞յն եք նման ձևակերպմանը և, եթե այո,  ի՞նչ նպատակներ է հետապնդում նման քաղաքականությունը:

 

Ինձ ոչինչ հայտնի չէ նման քաղաքականության մասին: Թուրքիան աշխարհում երկրորդ երկիրն է՝ իր տարածքում սիիացի քաղաքացիներ ընդունելու քանակով: Սիրիացիների ընդհանուր թիվը Թուրքիայում շուտով կհասնի Հայաստանի բնակչության թվին: Կարծում եմ, որ Եվրամիությունում, վերջապես, հասկացել են, որ իրենք չեն կարող մեկուսանել Մերձավոր Արևելքում կամ Կովկասում վերջին ցնցումներից, ինչպես նաև այն, որ Թուրքիան Եվրոպայի համար բուֆեր չէ: Վճռորոշ նշանակություն կունենա իրադարձությունների հետագա զարգացումը Սիրիայում, քանի որ Ռուսաստանի կողմից Հալեպում ռազմական արշավի շարունակումն անխուսափելիորեն կավելացնի փախստականների հոսքը դեպի թուրքական սահման: 

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Մեկնաբանություւներ չկան

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
6575
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի