Ուկրաինայի իրավիճակը հերթական անգամ հանգեցրեց միջազգային երկու սկզբունքների` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի
և
տարածքային
ամբողջականության
բախման:
Արդյո՞ք
Ղրիմը
երկրորդ
Կոսովո
կդառնա,
և
կա՞ն
դրանց
միջև
տարբերություններ:
Ղրիմի և Կոսովոյի իրավիճակների միջև կարելի է բավականաչափ զուգահեռներ անցկացնել, սակայն գոյութնուն ունի նաև
հսկայական
տարբերություն.
եթե
Արևմուտքը
ճանաչեց
Կոսովոն
սակայն
ոչ
մի
տեղ
չմիացրեց
այն,
ապա
Ռուսաստանը,
ամենայն
հավանակությամբ,
Ղրիմը
կընդունի
իր
կազմ:
Դա
այն
տարբերությունն
է,
որը
շատ
բան
է
փոխում,
եթե
ոչ`
ամեն
ինչ:
Հետպատերազմյան
Եվրոպայում
ոչ
մի
նման
բան
չի
դիտվել:
Նախկինում
որոշ
երկրների
համար
արգելակող
գործոնն
այն
էր,
որ
նրանք,
միևնույն
է,
վիճահարույց
տարածքը
չեն
կարող
ընդունել
իրենց
կազմ,
ուստի,
նշանակում
է,
այն
դատապարտված
է
կիսամիայնության,
մեկուսացման
և
գորշ
գոյատևման:
Սակայն
այժմ
հայտնվում
է
այդ
հարցի
լուծման
նախադեպ,
և
վաղ
թե
ուշ
այն
կսկսի
որոշիչ
դեր
խաղալ
ինչ-որ մեկի համար:
Հակված չեմ նսեմացնել այդ նախադեպի կարևորությունը: Ավելին, կա հավանականություն,
որ
ժամանակակիցներն
ականատես
դարձան
իրական
պատմական
նշանակություն
ունեցող
իրադարձության`
պարադիգմայի
փոփոխության,
և
դեռ
մինչև
վերջ
դրա
նշանկաությունը չեն հասկանում: Այլ բան է, որ առայժմ չի կարելի ասել` արդյոք այդ նշանակությունը դրական է թե բացասական: Արդյո՞ք մենք այստեղ Պանդորայի արկղ չենք բացել: Դա կարող է ցույց տալ միայն ժամանակը:
Հայաստանից դուրս որոշակի շրջանակներում արդեն սկսել
են
խոսել
հերթական
ՙնախադեպի՚
մասին,
որը
կարող
է
դառնալ
Ղրիմը
Լեռնային
Ղարաբաղի
համար:
Մինչդեռ
Երևանում
հիմնականում
վստահ
են,
որ
Ղրիմի
սցենարը
Ղարաբաղի
համար
անընդունելի
է:
Ի՞նչ կարծիքի եք այս առնչությամբ:
Ղրիմի հարցի լուծումը` հանրաքվեն և հետագա միացումը Ռուսաստանին, եթե այն կայանա,
անկասկած,
շատ
լուրջ
նախադեպ
կդառնա
Հայաստանի
և
Լեռնային
Ղարաբաղի
համար:
Կատակ
բան
չէ.
հնարավորություն
ստանալ
միանգամից
լուծելու
իրենց
ամենաբարդ
խնդիրը:
Միևնույն
ժամանակ
այստեղ
կա
մի
քանի
տարբերություն,
որոնք
խոչընդոտում
են
Ղրիմի
սցենարի
կրկնմանը:
Անդրադառնամ
ընդամենը
երեքին:
Առաջինը.
Ղարաբաղում
փախստականների
գործոնի
առկայությունը:
Ղրիմի
հանրաքվեն
անցկացվել
է
թերակղզու
բոլոր
բնակիչների
քվեարկությամբ,
ուստի
հավակնում
է
կամքի
ճշմարտացի
արտահայտման,
մինչդեռ
Ղարաբաղից
հեռացել
են
տասնյակ
հազարավոր
ադրբեջանցի
փախստականներ,
և
հանրաքվեին
նրանց
մասնակցության
ապահովումից
հրաժարվելը
չափազանց
խոցելի
կետ
կլինի
Լեռնային
Ղարաբաղի
ինքնորոշման
հարցում:
Երկրորդ`կոմպլիմենտարիզմի
քաղաքականության
հետևանքով Հայաստանի համար չափազանց դժվար կլինի դիմել այնպիսի վճռական քայլի` ինչպես արվեց Ղրիմի պարագայում: Ռուսաստանն արմատապես կախված չէ իրեն դիմակայող երկրներից, կամ այդ կախվածությունը երկուստեք է: Մոսկվան
արդեն
շատ
տարիներ
վարում
է
ինքնուրույն
քաղաքականություն`
առանց
որևէ
մեկի
նայելու:
Նա
հնարավորություն
ունի
մատահրավեր
նետել
այն
երկրներին,
որոնք
համաձայն
չեն
տարածքային
վեճի
նման
լուծմանը:
Իսկ
Հայաստանը
ցանկանում
է
դուր
գալ
բոլորին,
ինչը
նրան
հանգեցնում
է
կախվածության
միանգամից
բոլորից:
Իսկ
Արևմուտքին
նետված
մարտահրավերի
համատեղումը Արևմուտքին դուր գալու և նրանից փող ստանալու ցանկության հետ` չի ստացվի: Այդպիսով, Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծելը ևս կոմպլիմենտարության քաղաքականության գինն է:
Այո, ըստ երևույթին, Ռուսաստանի և Հայաստանի քաշային կարգերը տարբեր են, և Երևանը չի կարող կուրորեն պատճենել Մոսկվայի գործողությունները: Սակայն դրա ինչ-որ մասը Հայաստանը
կարող
էր
համարահարթել
Ռուսաստանի
հետ
առավել
սերտ
համագործակցությամբ,
և
դա,
ամեն
դեպքում,
չի
հերքում
կոմպլիմենտրաության
թերությունների
վերաբերյալ
վերն
ասվածը:
Երրորդ`եթե մի շարք պատճառներով
Ուկրաինան
չի
կարող
պատերազմ
հայտարարել
Ռուսաստանին,
ապա
Լեռնային
Ղարաբաղի
պարագայում
Հայաստանը
պետք
է
վստահ
լինի.
հենց
միայն
Բաքուն
հասկանա,
որ
Երևանն
ու
Ստեփանակերտն
ընտրել
են
«հանրաքվե-միացումե
ուղին,
նա
շատ
շուտով
կսկսի
մարտական
գործողություններ`
արդեն
միանգամայն
այն
բնույթի
հետևանքնով:
Ուկրաինայից Ղրիմի անջատումը` ժողովուրդների ինքորոշման իրավունքի
սկզբունքի
հիման
վրա,
արդյո՞ք
Ռուսաստանի
տակ
ռումբ
չի
դնի`հաշվի
առնելով
ՌԴ
որոշ
սուբյեկտներում
դրսից
հրահրվող
կենտրոնախույս
տրամադրությունները:
Կարծում եմ`ռումբ չի դնի, սակայն ինչ-որ հարցեր առաջ կբերի: Բանն այն է, որ ազգային ռեգիոնները որոշում են առանձնանալ`ոչ այն պատճառով, որ նման իրավունք ունեն կամ իրենց
համար
ինչ-որ նախադեպեր
կան:
Վերջիններս
դա
անում
են
այն
ժամանակ,
երբ
այլևս
չեն
կարող
գոյատևել
ինչ-որ պետության
կազմում:
Դա
էլ,
մասնավորապես,
տեղի
ունեցավ
Ուկրաինայի
հետ:
Ղրիմի
անջատման
հիմնական
պատճառներն
էին`ԽՍՀՄ փլուզումից
հետո
Ուկրաինային
բաժին
ընկած
սահմանների
փաստացի
վիճարկելիությունը,
տնտեսական
ծանր
իրավիճակը`պետական
ապարատի
փլուզման
պայմաններում,
կոռուպցիայի
վիթխարի
ծավալները
և
այլն:
Եթե
նման
նախադրյալներ
մեկտեղվում
են,
պետք
է
ինչ-որ լուրջ
բան
սպասել:
Կենտրոնախույս
նկրտումների
հիմնական
պատճառը
ներքին
խնդիրներն
են,
այլ
ոչ
թե`
նախադեպերն
ու
սադրանքներն
արտերկրից:
Եթե
ռուսաստանյան
իշխանություններն
իրավիճակը
նման
ցավալի
դրության
հասցնեն,
ինչպես
Ուկրաինայի
իշխանությունները,
կարելի
կլինի
խոսել
ռումբի
մասին,
բայց
հազիվ
թե
դա
կապված
լինի
անմիջականորեն
Ղրիմի
անջատման
հետ:
ԱՊՀ-ում նախագահող Ուկրաինան արդեն հայտարարել է ԱՊՀ-ից դուրս գալու մասին: Ինչպե՞ս դա կանդրադառնա ԱՊՀ հեռանկարների վրա: Արդյո՞ք
Ռուսաստանի
կողմից
Ղրիմի
փաստացի
անջատումը
չափազանց
բարձր
գին
չի
լինի
վերջինիս
ինտեգրացիոն
հավակնությունների
համար:
Ուկրաինան, ամենայն հավանականությամբ, այժմ դուրս
կգա
ԱՊՀ-ից, ինչպես
Վրաստանն
արեց
2009 թվականին,
և,
ինչպես
Վրաստանի
դեպքում,
դա
չի
փոխի
ընդհանուր
իրավիճակը
հետխորհրդային
տարածքում:
Պետք
է
խոստովանել,
որ
ԱՊՀ
մի
շարք
երկրներ
այժմ
մի
շարք
ֆորմալ
պատճառներ
ունեն,
որոնք
օգտագործվել
են
Ղրիմի
առնչությամբ
ռուսական
դիրքորոշումը
պայմանավորելու
համար:
Վերջիններիս
ներկայիս
տարածքի
մի
մասը
կամավոր
նրանց
է
հանձնվել
խորհրդային
տարիներին,
օրինակ`Բելառուսը,
Ուզբեկստանը,
Ղազախստանը:
Որոշները
ռուսական
զզգալի
համայնք
ունեն`հասցված
երկրորդ
կարգի
մարդկանց
վիճակի,
որոնց
հարկավոր
է
պաշտպանել,
օրինակ`Թուրքմենստանը
և
այլն:
Այդ
պատճառով
ինչ-որ մտավախություններ
այդ
երկրների
ընտրախավի
կողմից,
իհարկե,
կլինեն:
Մյուս
կողմից`
ցանկացած
ինտեգրացիոն
գործընթաց
քաղաքական
և
տնտեսական
շահագրգռվածություն
է
պարունակում
այդ
երկրների
համար,
և
հրաժարվել
դրանից
կամ
այլընտրանք
գտնել
վերջիններս
չեն
կարող:
Հետևաբար`այդ գործընթացները,
այսպես
թե
այնպես,
կշարունակվեն:
Այս
առումով
շեշտը
չէի
դնի
ԱՊՀ
վրա,
քանի
որ
այդ
նախագիծը,
ամենայն
հավանականությամբ,
անցյալ
է,
իսկ
օրակարգում
հիմա
Մաքսային
միության
և
հետագայում
Եվրասիական
միության
ստեղծումն
է,
և
այս
առումով
ԱՊՀ-ից Ուկրաինայի
դուրս
գալն
առանձնակի
ազդեցություն
չի
ունենա:
Չե՞ք կարծում արդյոք, որ այսօր ստանալով Ղրիմը`արդեն վաղը Ռուսաստանը կարող է իր սահմանների մոտ տեսնել ՆԱՏՕ-ի հերթական ռազմակայանները և ՀՀՊ համակարգերը:
Ուկրաինայի իրավիճակը չի կարելի դիտարկել միայն որպես վերջինիս կողմից Ղրիմի կարուստ: Ապաինտեգրացիոն գործընթացները շարունակվում
են,
և
ոչինչ
դեռ
ավարտված
չէ:
Փաստը, որ Կիևի իշխանությունները չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեն և վերջինիս հետագա միացումը Ռուսաստանին, եթե դա կայանա,
վկայում
է
այն
մասին,
որ
Ուկրաինան
չի
կարողանա
անդամակցել
ՆԱՏՕ-ին, քանի որ այդ կազմակերպությունը
որպես
անդամ
չի
ընդունում
տարածքային
հավակնություններ
ունեցող
երկրներին:
Բայց
եթե
նույնիսկ
պատկերացնենք,
որ
ՆԱՏՕ-ն հանկարծ
խախտել
է
իր
հիմնարար
սկզբունքները,
ապա
այդ
ժամանակ
էլ
Ռուսաստանի
համար
արմատապես
ոչինչ
չի
փոխվի:
ՆԱՏՕ-ի հետ հարևանությունը
հաճելի
չէ,
սակայն
կատաստրոֆիկ
չէ:
Ամեն
դեպքում
Ռուսաստանի
համար
Ուկրաինայի
պառակտումը
և
վերջինիս
մի
մասի
անցումը
ՆԱՏՕ-ին ավելի
լավ
է,
քան
ամբողջ
Ուկրաինայի`Արևմտյան
Ուկրաինայի
հակառուսական
տրամադրվածների
լիակատար
իշխանության
տակ
հայտնվելը:
Ուկրաինայի
ներկայիս
ողջ
տարածքի`հակառուսական
ռազմահենադաշտի
վերածումը
վաղ
թե
ուշ
տեղի
կունենար,
եթե
Մոսկվան
չմիջամտեր
իրավիճակին: