ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ժնևում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ չի հանդիպել: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Ըստ որում, նա նշել է, որ Քոչարյանը Ժնևում չի եղել առնվազն մեկ տարի, . հետևաբար`չէր կարող այնտեղ հանդիպել Ծառուկյանի հետ:
Ավելի վաղ հայկական ԶԼՄ-ները հայտնել էին, որ մոտ երկու շաբաթ առաջ Ժնևում տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հանդիպումը: Նույն տեղեկությունների համաձայն՝ հանդիպման նպատակը և քննարկման հիմնական թեման եղել են Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումները։