Հայ  Рус  Eng
 Նորություններ

 Երկուշաբթի, 12 Հոկտեմբերի 2015

Նաիրա Բադալյան

Հայ ինժեներների նոու-հաուն. Բիզնես գաղափարների ազգային մրցույթում ներկայացվել է անլար լիցքավորման տեխնոլոգիան

 ՙArlian engineering՚ ստարտափ ընկերությունը Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթում հանդես է եկել նվազագույն հզորության էլեկտրական սարքերի անլար լիցքավորման գաղափարով:

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է խմբի ղեկավար Արևիկ Սարգսյանը, էլեկտրական տարբեր սարքավորումների՝ սմարթֆոնների, պլանշետների, նոթբուքերի համար անլար լիցքավորման սարք ստեղծելու գաղափարը վաղուց է առաջացել: Մրցույթը գաղափարը կյանքի կոչելու խթան է հանդիսացել, նշել է Սարգսյանը: ՙՄենք շրջապատված ենք էլեկտրամագնիսական տարբեր դաշտերով: Այդ էներգիան կորչում է: Առաջարկում ենք հատուկ տեխնոլոգիա, որը սարքավորմանը կցված սարքի օգնությամբ ապահովում է անլար լիցքավորում՝ շրջապատող էներգիայի կուտակման և այն էլեկտրաէներգիայի ստացման աղբյուր վերածելու ճանապարհով՚,- պարզաբանել է խմբի ղեկավարը: 

Ինչպես հավաստիացրելպ է ՙArlian engineering՚ խմբի ղեկավարը, ողջ սխեմայի և համակարգի նոու-հաուն պատկանում է ՙArlian engineering՚-ին: Օհայո նահանգում գտնվող ամերիկյան ստարտափ ընկերությունը պատրաստվում է համանման տեխնոլոգիայով շուկա դուրս գալ ընթացիկ տարվա վերջին: ՙՄինչդեռ ամերիկացի ինժեներների կողմից մշակված նախագիծը նախատեսված է բացառապես Iphone և Samsung հեռախոսների համար՚,- բացատրել է Սարգսյանը:

Հիշեցնենք, որ ՙՄաքուր տեխնոլոգիաներ ՓՄՁ–ի և start-up–ի համար» ծրագրի շրջանակներում բիզնես գաղափարների երկրորդ մրցույթը Հայաստանում մեկնարկել է ապրիլին: Հոկտեմբերի 12-13-ը՝ մրցույթի եզրափակիչ փուլում, կընտրվեն չորս լավագույն թիմեր, որոնք $10 000 չափով դրամական մրցանակ կստանան: Այդ չորս թիմերից մեկը կճանաչվի ազգային հաղթող և որպես լրացուցիչ մրցանակ՝ հնարավորություն կստանա 2015 թ. նոյեմբերին մասնակցելու Սիլիկոնյան հովտում կայանալիք ՙCleantech Open՚ գլոբալ բիզնես ֆորումին:

ՙՄաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթ-2016՚-ն անցկացվում է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող ՙՀայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար՚ ծրագրի շրջանակներում, որի նպատակը Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակ բիզնեսների և ՓՄՁ-ների հայտնաբերումը և խրախուսումն է, ինչպես նաև այդ ոլորտում նորարարությունը խթանող քաղաքականության ձևավորումը: Հաղթողների ընտրության չափորոշիչներ կհանդիսանան՝ տեխնոլոգիաների արդիականությունը, շուկայում հաջողակությունը և կենսունակությունը, զարգացման ներուժը: 

  • ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Անուն*
Էլ-փոստ
Տեքստ*
  
1624
 Հարցազրույց
 Մեկնաբանվողներ
 Փնտրել ըստ օրերի