Ուկրաինայի նախագահի ամենաուժեղ և ամենահավանական թեկնածուն երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն է, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մինասյանը`պատասխանելով ԱրմԻնֆո-ի հարցին:
ՙՄիակ ՙուժեղ տղամարդը՚ Տիմոշենկոն է, և, կարծում եմ, նա ունի հաղթանակի բոլոր շանսերը՚,- նշել է քաղաքագետը: Միաժամանակ փորձագետը նշել է, որ Ուկրաինայում հաղթանակած ուժն այժմ պետք է կողմնորոշվի ներքին կառուցվածքի հարցում, և այդ երկրում գործընթացները նոր են սկսվում, քանի որ բավականին մեծ աշխատանք է սպասվում: ՙԴեռ պարզ չէ, թե ինչպես կվարվի Ղրիմը. այստեղ հնարավոր են ինչ-որ գործընթացներ, բայց, կարծում եմ, առանց լուրջ միջադեպերի՚,- նշել է Մինասյանը:
Մինասյանը նաև գտնում է, որ առաջիկա ամիսներին Ուկրաինան կրկին եվրաինտեգրման ճանապարհը կընտրի և կվերադառնա Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցություններին: Ըստ որում, նա ավելացրել է, որ գործընթացները ենթադրաբար կսկսվեն մայիսի 25-ին նշանակված նախագահական ընտրություններից հետո:
Խոսելով Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացման մասին` Մինասյանը նշել է, որ սկսվել է համագործակցության նոր փուլ, և բացառված չէ, որ ինտեգրացիոն գործընթացներին նոր խթան հաղորդվի: Սակայն, այս պայմաններում Ռուսաստանը, իհարկե, կարագացնի Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը: