Սոս Ջանիբեկյանի և Արման Նշանյանի
մասնակցությամբ «Տարօրինակ զույգ» ներկայացումը կներկայացվի ԱՄՆ-ում: Ամերիկյան
դրամատուրգ Նիլ Սայմոնի պիեսի հիման վրա բեմադրված «Տարօինակ զույգ» ներկայացման
պրեմիերան կայացել է նախորդ տարվա նոյեմբերի 14-ին Երևանում: Ներկայացումը Արման
Նշանյանի առաջին փորձն էր ռեժիսուրայում:
Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի
հետ զրույցում պատմել է Արման Նշանյանը, մայիսին «Տարօրինակ զույգը» մի քանի անգամ
կներկայացվի Լոս Անջելեսում: Մեկ տարվա
ընթացքում սպասվում են նաև հյուրախաղեր Մոսկվայում: Տվյալ պահին Արման Նշանյանն ու
Սոս Ջանիբեկյանն զբաղված են լիամետրաժ գեղարվեստական ֆիլմի ստեղծման
աշխատանքներով: Ընտրվել է լուրջ թեմատիկա` օնկոլոգիական հիվանդությունները:
Թե ով կլինի ռեժիսորը` դեռ
հայտնի չէ: Նշանյանն ու Ջանիբեկյանը գլխավրո դերակատարներն են, հանդես կգան նաև
որպես պրոդյուսեր: Այժմ ընթանում են սցենարի ստեղծման աշխատանքներ: Նշանյանի
ասելով, նկարահանումները կընթանան Հայաստանում: