Երևանում ավարտվել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի և նրա թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի դեմ առ դեմ հանդիպումը:
Ունեցած տեղեկատվության համաձայն, ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումից հետո հեռացել է ՙԱրմենիա Մարիոթ՚ հյուրանոցից, իսկ թուրք նախարարը մնացել է և խոստացել մամուլի ասուլիս տալ թուրքական լրատվամիջոցների համար:
Նշենք, որ Ահմեդ Դավութօղլուն Հայաստանում մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության երկրների արտգործնախարարների նիստին: