ՙՌոսատոմսերվիս՚ ՓԲԸ և ՙՀայկական
ԱԷԿ՚
ՓԲԸ
կստորագրեն
պայմանագիր Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքների իրականացման շուրջ:
Այդ
մասին
նշված
է
2014 թվականի
ՀՀ
պետական
բյուջեի
նախագծում:
Նախատեսվում է, մասնավորապես, որ կողմերը
համատեղ
կհետազոտեն
2-րդ
էներգաբլոկի
սարքավորումներն
ու
շինությունները:
Բացի
այդ,
նոր
միջուկային
էներգաբլոկի
շինարարության
ծրագրի
իրականացման
համար
ֆինանսական
միջոցների
ներգրավման
նպատակով
կշարունակվեն
բանակցությունները
հնարավոր
ներդրողների
հետ:
Մասնավորապես,
հայ-ռուսական
ՙՄեծամորէներգաատոմ՚
համատեղ
ընկերության
կողմից
կշարունակվեն
միջուկային
նոր
էներգաբլոկի
կառուցման
նախապատրաստական
աշխատանքները:
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ բանակցություններից հետո Ռուսաստանի
ղեկավար
Վլադիմիր
Պուտինը
հայտարարեց,
որ
ՙՌոսատոմ՚
պետական
կորպորացիան
հայ
գործընկերների
հետ
համատեղ
կմշակի
մինչև
2026 թիվը
2-րդ
էներգաբլոկի
շահագործման
ժամկետի
երկարաձգման
նախագիծ
(ավելի
վաղ
որպես վերջին ժամկետ սահմանված էր 2016 թվականի սեպտեմբերը):