ՀԱՊԿ Արագ արձագանքման հավաքական ուժերը մոտ ժամանակներս կհամալրվեն ռուսական ժամանակակից սպառազինությամբ: Այս մասին այսօր կայացած տեսաասուլիսի ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Նրա խոսքով, արդեն կա սպառազինությունների հաստատված անվանացուցակը, և մնում է ճշտել Կազմակերպության անդամ երկրներին սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների ժամկետները:
Նա նաև տեղեկացրել է, որ հոկտեմբերի 22-ին Մոսկվայում կհանդիպեն ՀԱՊԿ անդամ պետությունների փորձագետները`մատակարարումների իրականացման գործընթացը և դրան առնչվող բոլոր հարցերը քննարկելու նպատակով: Բորդյուժայի խոսքով, խնդրահարույց է ֆինանսավորման հարցը, ինչով էլ պայմանավորված է մատակարարումների որոշակի ուշացումը: ՙՀուսով ենք, որ այդ հարցը շուտով կլուծվի՚,- նշել է նա: