Ռուսաստանինկատմամբ
խստացող պատժամիջոցներն
արդեն հանգեցրել
են Ռուսաստանից
ԵԱՏՄ-ին
անդամակցող Հայաստան
տրանսֆերտների ծավալի
զգալի անկման:
Իշխանություներն, ըստ
երևույթին, այնքան
էլ մտահոգված
չեն այդ
միտումով: Արդյո՞ք
դա մտահոգում
է Ձեզ`
որպես ոլորտի
փորձագետի:
Անշուշտ: Հայաստանի
բյուջեին համաչափ
տրանսֆերտները, իհարկե,
շատ մեծ
դեր են
խաղում հանրապետության
սոցիալ-տնտեսական
կյանքում: Այնուամենայնիվ,
տրանսֆերտները որպես
ներքին խնդիրներից
համադարման դիտարկելը
ճիշտ չէ:
Այսօր դեպի
Հայաստան տրանսֆերտները
նվազում են`նկատի ունենալով Ռուսաստանում
կենսամակարդակի վատթարացումը
գլոբալ տնտեսական
կտրվածքով և
աշխատանքային միգրանտների
նկատմամբ վերաբերմունքի
ընդհանուր վատթարացումը:
Ընդհանուր առմամբ
դա հանգեցնում
է այն
բանին, որ
հայերի համար
Ռուսաստանում աշխատելը
դժվարանում է,
և նրանցից
շատերը ընտանիքները
տեղափոխում են
Ռուսաստան, ինչն
արդեն հանգեցնում
է տրանսֆերտների
զգալի նվազման:
Այդ պատճառով
Հայաստանի զարգացումը
հարկավոր է
կապել ոչ
թե տրանսֆերտների,
այլ ուղղակի
ներդրումների հետ:
Կառավարությունը, մի
կողմ քաշված,
նայում է,
թե առանց
իր միջամտությամբ
ինչպես են
լուծվում սոցիալական
խնդիրները: Պետք
է հաշվի
առնել, որ
տրանսֆերտների 20%-ը, այսպես թե
այնպես, պետբյուջե
է ստացվում`ԱԱՀ տեսքով: Մնացածը
նույն տեղում
է հայտնվում`տարբեր անուղղակի հարկերի
տեսքով: Այնուամենայնիվ,
հայաստանյան տնտեսության,
արդյունաբերության որակյալ
զարգացման ապահովման,
աշխատատեղերի ստեղծման
համար ամենից
առաջ հարկավոր
են արտաքին
ուղղակի ներդրումներ:
Նշեք հստակ
թվեր և
ներդրումների ժամկետներ,
որոնք թույլ
կտան ազատել
Հայաստանը տրանսֆերտային
կախվածությունից:
Հայաստանի տնտեսությունում
2-3 մլրդ եվրո
ներդրումը
3-5 տարում թույլ
կտա լուծել
աշխատանքային միգրացիայի
խնդիրը: Մեր
հաշվարկները ցույց
են տալիս,
որ Հայաստանի
նման երկրների
համար առաջին
միլիարդի տեղաբաշխումը
բերում է
100-120 հազար աշխատատեղ,
երկրորդը` 80-100, երրորդը`ավելի քիչ:
Այսինքն`վատագույն
կանխատեսմամբ մենք
խոսում ենք
մոտավորապես 200-220 հազար աշխատատեղի մասին`արժանապատիվ աշխատավարձով:
Իսկ եթե
հաշվի առնենք,
որ մեկ
աշխատատեղը կերակրում
է 4-5 մարդուց բաղկացած ընտանիքի,
մենք կստանանք
800 հազարից մինչև
միլիոն շահառու,
այսինքն`մեր
քաղաքացիների մոտավոր
քանակությունը, ովքեր
աշխատում են
արտերկրում և
տրանսֆերտներ ուղարկում
մնացածներին:
Ո՞ր ոլորտներ
կարելի է
ուղղել այդ
տրանսֆերտները:
Այս հարցում
ինձ խիստ
խանգարում են
պալատական տնտեսագետները,
ովքեր պարբերաբար
հարց են
տալիս`ՙիսկ
ի՞նչ կարող
է Հայաստանն
արտահանել եվրոպական
շուկա՚: Իրականում
խոսքը վերաբերում
է ոչ
թե տեղական,
հայկական ապրանքների
արտադրության զարգացման
գործում ներդրումներին,
այլ`Հայաստանում
պայմանների ստեղծմանը,
որոնք թույլ
կտան աշխարհի
ցանկացած մասում
ինչ-որ
բան արտադրող
ներդրողներին Հայաստանը
դիտարկել որպես
առավել շահավետ
վայր արտադրություն
հիմնելու համար:
Ազատ առևտրի
գոտի Հայաստանի
մտնելը թույլ
կտար նույնիսկ
եվրոպացի շատ
ներդրողների արտադրությունը
տեղափոխել Հայաստան:
Հատկապես`սոցիալական
լուրջ խնդիրներ
ունեցող երկրներում`
Իսպանիայում, Հունաստանում,
Իտալիայում, գտնվող
բիզնեսները:
Մեր աշխատանքային
միգրանտները մեծ
հույսեր են
կապում Եվրասիական
միությանը Հայաստանի
անդամակցության հետ:
Ձեր կարծիքով,
արդյո՞ք դա
կբարելավի նրանց
աշխատանքի, բնակության
պայմանները:
Չեմ կարծում,
թե ԵԱՏՄ-ին անդամակցությունը կարող
է ինչ-որ բան փոխել
հայերի հանդեպ
ընդհանուր վերաբերմունքի
առումով: Այն
միայն վատթարանում
է, քանի
որ ռուս
ՙհայրենասեր՚ քաղաքական
գործիչները պարբերաբար
աշխատանքային միգրանտներին
տեղական բնակիչներին
աշխատանք ստանալուն
խոչընդոտող գործոն
են դիտարկում:
Հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի նկատմամբ
պատժամիջոցների աննախադեպ
խստացման պայմաններում
Մինսկում ԵԱՏՄ
պետությունների ղեկավարների
գագաթնաժողովում տեղի
է ունեցել
Եվրասիական տնտեսական
միությանը Հայաստանի
միացման վերաբերյալ
պայմանագրի ստորագրումը:
Որո՞նք են
այս հակասության
պատճառները:
Շատ լավ
հասկանալով Ռուսաստանի
դերը, հասկանալով
վերջինիս հնարավորությունները մեր տարածաշրջանում
և հետխորհրդային
տարածքում`քաղաքական
գործիչները, ովքեր
պնդում են,
որ Հայաստանը
տեղ չունի
ԵԱՏՄ-ում,
գիտակցում են
նման քայլի
հնարավոր հետևանքները
Հայաստանի համար:
Այնուամենայնիվ, նույնիսկ
այդ պայմաններում
Սերժ Սարգսյանը
Մինսկում պետք
է Հայաստանի
համար որոշակի
ժամանակ պահանջեր`
ԵԱՏՄ-ին
անդամակցության հնարավորություններն ու ռիսկերը
քննարկելու նպատակով:
Իսկ հետագայում
հարկավոր էր
հայտարարել Հայաստանի
կողմից Եվրամիության
հետ DCFTA հնարավորությունների, Ռուսաստանի
հետ ազատ
առևտրի գոտու
առկա հնարավորությունների, ձևավորվող Եվրասիական
տնտեսական միության
հետ փոխգործակցության հավասարակշռված օգտագործման
մասին: Այս
ամենը կարելի
է անել`առանց Հայաստանի համար
հարաբերական վնասի:
Իսկ տեսեք,
թե ինչ
է տեղի
ունենում այսօր:Հայաստանը գործնականում
միակ երկիրն
է, որը Ռուսաստանի
նկատմամբ համախմբված
դիրքորոշման պայմաններում
անառարկելիորեն Մոսկվայի
կողքին է
կանգնել: Հաշվի
առնելով, որ
մնացած բոլոր
հաշվարկները հանգում
են փակուղու`նման վարքագծի պատճառները
հարկավոր է
փնտրել Սերժ
Սարգսյանի անձնական
թուլության և
քաղաքական անհեռատեսության
մեջ: Իշխանական
կուսակցությունն իր
իշխանավարության պահպանման
հնարավորություններ է
փնտրում`թեկուզ
կարճաժամկետ հեռանկարում.
որպեսզի քաղաքական
մակարդակում խնդիրներ
չունենա Ռուսաստանի
ղեկավարության հետ,
քանի որ
պետական մակարդակով
ես Հայաստանի նկատմամբ ագրեսիվ,
թշնամական քայլեր
ձեռնարկելու հնարավորություններ չեմ տեսնում
Մոսկվայի մոտ:
Մեր երկիրն
առանց այդ
էլ բոլոր
ոլորտներում`տնտեսական,
ռազմական, քաղաքական,
էներգետիկ, պատկանում
է Ռուսաստանին:
Դուք նշել
եք, որ
Եվրամիության հետ
DCFTA ստորագրումն ինքնըստինքյան կհանգեցներ
Հայաստանի տնտեսությունում
ներդրումների համար
նպաստավոր պայմանների
առաջացմանը: Իսկ
ի՞նչ է
կանգնած Հայաստանում
ներդրումների ճանապարհին
այսօր, մի՞թե
միայն Եվրասիական
միությանն անդամակցությունը:
Ներդրումները երբեք
հենց այնպես
չեն հոսում:
Նույնիսկ Հայաստանի
կողմից Եվրամիության
հետ DCFTA ստորագրումն ինքնին
Հայաստան ներդրումներ
չէր ներգրավի:
Դա ընդամենը
ներդրումների ներգրավման
գործիք, հնարավորություն
է, որը
Հայաստանը պետք
է օգտագործի:
Որպեսզի հավանական
ներդրողը ներդրումներ
կատարի Հայաստանում,
անհրաժեշտ են
ազատ մրցակցություն,
էժան աշխատուժ
և ամենագլխավորը`ազատ ելք սպառման
հիմնական շուկաներ:
Այս ամենը,
ըստ էության,
ամրագրված էր
ԵՄ հետ
DCFTA-ում:
Այսինքն` խնդիրը
կրկին Սերժ
Սարգսյանի աշխարհաքաղաքական ընտրության մե՞ջ
է:
Անշուշտ: Իհարկե,
նրա պալատական
տնտեսագետները հասարակությանը
վստահեցնում են,
որ Մաքսային
միությանն անդամակցմամբ
ամբողջ աշխարհը
կձգտի ինչ-որ բան արտադրել
Հայաստանում ու
վաճառել ՄՄ
երկրների հսկայական
տարածությունում: Իրականում
ԵԱՏՄ շուկան
բավականին կոռումպացված
է, իսկ
բնակչությունը`ոչ
այնքան հարուստ:
Երկրորդ`ինչ-որ բան Չելյաբինսկում
կամ Եկատերինբուրգում վաճառելու համար
պարտադիր չէ այդ
ինչ-որ
բանն արտադրել
Ռուսաստանի հետ
սահման չունեցող
Հայաստանում. շատ
ավելի հեշտ
ու էժան
է անել
դա Չելյաբինսկում
կամ Եկատերինբուրգում:
Սփյուռքի մեր քաղաքական գործիչներից մեկը մի անգամ, խոսելով հայության համախառն կապիտալի մասին, հնչեցրել է $500 մլրդ թիվը: Ի՞նչն է այսօր խանգարում այդ կապիտալը տնօրինողներին և Հայաստանի իշխանություններին թեկուզ դրա 1 տոկոսը ներդնել Հայաստանում:
Մեր հայրենակիցների`հավանական ներդրողների, հայրենասիրության ժամանակաշրջանն արդեն անցել է, և այսօր նրանք Հայաստանում տիրող իրավիճակին ավելի սթափ են նայում`բացառապես ներդրումների շահութաբերության տեսակետից: Շատերը սիրում են դատողություններ անել հայության բազմամիլիարդ համախառն կապիտալի մասին: Սկզբում հարկավոր է հաշվել, թե այդ միլարդների որ մասն է Հայաստանի իշխանավորների գրպանը գնացել: Կարծում եմ` $10 մլրդ-ից ոչ պակաս: Եվ այդ միլիարդներից որքա՞ն են նրանք ներդրել Հայաստանում: Փոխարենը տեսնում եմ նրանց ներդրումները Բելառուսում, Ղազախստանում, Լատվիայում, Ֆրանսիայում, Լոս Անջելեսում: Տեսնում եմ, թե ինչ գումարներ են նրանք ծախսում արտերկրում, ինչ գնումներ կատարում: Դա նույնպես գործոն է, և Սփյուռքի մեր հայրենակիցները ևս տեսնում են այդ ամենը: Ժամանակին ֆրանսիական հայտնի կոնցեսիոն ընկերությանն առաջարկել է քննարկել Հայաստանում թունելների, էստակադաների, ավտոկայանատեղիների կառուցման նախագծերը: Սակայն, Հայաստանում կոնցեսիաների տրամադրման պայմանների նախնական քննարկումից հետո ֆրանսիացիները հայաստանյան շուկա իրենց մուտքի աննպատակահարմարության եզրակացության են հանգել: Եթե դրան ավելացնենք Հայաստանի ինտեգրացիոն նախապատվությունների անկայունությունը, անհասկանալի տնտեսական վիճակը, վերջնականապես պարզ կդառնա, որ մեծ ներդրումներ Հայաստանում բավականին երկար ժամանակ չենք տեսնի: