ՙGallup՚-ի հարցման համաձայն, Հայաստանի քաղաքացիների 74 %-ը դրական
պատասխան
է
տվել
հարցին,
թե
արդյոք
երկրի
պետական
կառավարման
համակարգը
կոռումպացված
է:
ՙGallup՚ հասարակական կարծիքի ամերիկյան ինստիտուտը հրապարակել է 129 երկրներում անցկացրած հարցման արդյունքները, որոնց համաձայն՝
այդ
երկրներից
108-ում
հարցվածների
մեծ
մասը
կոռուպցիան
տարածված
երևույթ
են
համարել
իրենց
պետական
համակարգում:
Հարավային
Կովկասի
տարածաշրջանում
կոռուպցիայի
տարածվածության
առումով
վիճակը
ամենալավը
Վրաստանում
է,
որտեղ
հարցվածների
միայն
25 տոկոսն
է
կարծիք
հայտնել,
որ
պետական
կառույցներում
կոռուպցիան
խնդիր
է:
Ադրբեջանում
այդ
ցուցանիշը
կազմել
է
62%: ՙGallup՚-ը տարբեր երկրների հարցման արդյունքները միմյանց հետ համեմատում
է
առանձին
խմբերում`
ազատ,
մասամբ
ազատ
և
ոչ
ազատ
մամուլ
ունեցող
երկրների
համար` նշելով, որ կոռուպցիայի մասին հարցերը բավական նուրբ հարցեր են այն երկրներում, որտեղ ճնշվում է խոսքի ազատությւոնը, հետևաբար՝ այդ երկրներում
արձանագրված
արդյունքները
կարող
են
վկայել
այն
մասին,
որ
քաղաքացիները
խուսափում
են
բարձրաձայնել
կոռուպցիայի
մասին
և
քննադատել
իշխանություններին:
Ոչ ազատ մամուլ ունեցող երկրների խմբում, որտեղ ընդգրկված է նաև Հայաստանը, ամենաքիչը Ռուանդայում են սեփական իշխանություններին կոռումպացված համարում.
այդ
երկրում
հարցվածների
միայն
5 տոկոսն
է
նման
կարծիք
հայտնել:
Բելառուսում
հարցվածների
36 տոկոսն
է
իշխանություններին
կոռումպացված
համարել,
իսկ
Ռուսաստանում`
80 տոկոսը:
Վրաստանը մասամբ ազատ մամուլ ունեցող երկրների շարքում ամենալավատեսն է և իր 25 տոկոս արդյունքով հայտնվել է կոռուպցիան խնդիր համարող երկրների ցուցակի ամենավերջում: Վրաստանի հետ նույն տասնյակում է նաև Թուրքիան. այստեղ հարցվածների 53 տոկոսն է ասել,
որ
պետական
կառույցներում
կոռուպցիան
տարածաված
է:Մասամբ
ազատ
մամուլ
ունեցողների
շարքում ամենահոռետեսները Տանզանիան, Քենիան
և
Հունաստանն
են.
այս
երկրներում
10-ից
առնվազն
9-ը
ասել
է,
թե
իրենց
իշխանությունները
կոռումպացված
են:
Ազատ մամուլ ունեցող երկրներից ամենաշատը Չեխիայի բնակիչներն են իրենց կառավարությանը կոռումպացված համարում`հարցվածների
94%-ը:
Ազատ մամուլ ունեցող երկրների թվում Շվեդիան, ընդհակառակը, այն երկիրն է, որտեղ ամենաքիչ թվով մարդիկ են իրենց կառավարությանը կոռումպացված համարում՝
ընդամենը
14 տոկոսը: