Ուկրաինական ճգնաժամը, որպես յուրօրինակ «ժամանակի մեքենա», մեզ վերադարձրեց
հետխորհրդային տարածքում 90-ականների սկզբի հակամարտությունների եւ Վրաստանում
08.08.08 պատերազմի ժամանակները: Այդպիսի կարծիք է հայտնել Կովկասի ինստիտւոտի
փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ հոկտեմբերի 30-ին Կովկասի ինստիտուտում «Ուկրաինական
ճգնաժամը եւ նրա ազդեցությունը Հարավային Կովկասում» թեմային նվիրված կլոր սեղանի
ժամանակ:
«Ուկրաինայի եւս մեկ առանձնահատկությունն այն է, որ
այդ հակամարտությունն իր էությամբ դարձավ առաջին հիբրիդային պատերազմը
հետխորհրդային տարածքում՝ կանոնավոր բանակի, պարտիզանների, անկանոն, չճանաչված
ռազմական միավորումների, քարոզչության, տնտեսության եւ քաղաքականության
գործարկմամբ: Ընդհանուր առմամբ, հակամարտության սրումը տեղի ունեցավ չափազանց
արագ՝ մեկ տարվա ընթացքում: Եվ վստահության մեծ տոկոսով կարելի է նշել, որ
տեղեկատվական-քարոզչական բաղադրիչը երկրորդ պլան մղեց ռազմաքաղաքական բաղադրիչին»,
- նշել է նա:
Մինասյանի կարծիքով, ուկրաինական բանակը այնդպես էլ
չկարողացավ 4 բանակից փոխակերպվել ըստ ներուժի անկախ Ուկրաինային համապատասխան
բանակի՝ հաշվի առնելով ԽՍՀՄ ժամանակների միջուկային ներուժի առկայությունը: Եվ 25 տարվա զենքի վաճառքը Վրաստանին,
Ադրբեջանին, Աֆրիկայի կեսին եւ Ասիայի կեսին, քիչ
նպաստեց դրա կայացմանը: Քաղաքագետն ընդգծել է, որ Ուկրաինայում ծավալված
ճգնաժամը լավագույնս ցուցադրեց
ուկրաինական մոբիլիզացիոն պահուստների լիարժեք մոբիլիզացման անկարողությունը: Եվ,
ըստ էության, հակամարտության տարածաշրջանում, հարավ-արեւելքում, այդ ողջ ընթացքում
անհաջող մարտնչում էր միայն գործող բանակը, որին դիմակայում էր լավ պատրաստված եւ մոտիվացված մարտիկների ոչ
մեծ խումբ:
«Իմ կարծիքով, դա լավագույնս արտացոլում է իրավիճակի
հավանական զարգացումը Ղարաբաղյան պատերազմի վերսկսման դեպքում: Ադրբեջանին
նույնպես չի հաջողվի ներգրավել մոբիլիզիացիոն պահուստները, եւ հավանական պատերազմը
կընթանա բացառապես գոյություն ունեցող ուժերով : Այդուհանդերձ, ինչպես եւ
Ուկրաիայի պարագայում, Ադրբեջանը նույնպես
ենթակա է զսպման ֆենոմենին: Իսկ մեզ համար դրականն այս ամենում այն է,
որ Ուկրաինան այժմ չի կարող մասնակցել
սպառազինությունների մրցավազքին Կովկասում: Այժմ նրա սեփական վերածնվող եւ
հզորացող բանակին են սպառազինություններ հարկավոր », - ամփոփել է քաղաքագետը: