Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը Վաշինգտոնում ամերիկացի իր գործընկեր Չակ Հեյգելի հետ հանդիպման ժամանակ դժգոհել է ԱՄՆ չափազանց մեղմ դիրքորոշումից Հայաստանի նկատմամբ, որն իբր ՙօկուպացրել է ադրբեջանական տարածքները՚:
ՙԱդրբեջանական հողերն արդեն 20 տարի օկուպացված են: ԱՄՆ-ը և միջազգային կազմակերպությունները տարբերություն չեն դնում ագրեսորի և օկուպացիայի ենթարկված երկրի միջև՚,- Աբիևի խոսքերը մեջ է բերում Trend-ը:
Ավելին, Աբիևի խոսքով, ՙՀայաստանի օկուպացիոն քաղաքականության՚ հետևանքով Ադրբեջանում ավելի քան մեկ միլիոն մարդ փախստական է դարձել:
Ըստ որում, նա նշել է, որ եթե ղարաբաղյան հակամարտությունը չլուծվի և ՙադրբեջանական հողերը չազատագրվեն՚, տարածաշրջանում կպահպանվի ռազմական բարդ դրությունը: