Ֆրանսիացի պատգամավոր
Վալերի Բուայեն Ֆրանսիայի օրենսդիր մարմնում կրկին շրջանառության մեջ է դրել Օսմանյան
կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը: Այս
մասին Բուայեն տեղեկացրել է թուրքական «Ջիհան» գործակալությանը:
Նա հաղորդել է, որ փաստաթուղթն արդեն ուղարկվել է
Ֆրանսիայի բոլոր խորհրդարանական ուժերին, և 40 խորհրդարանականներ արդեն իրենց
ստորագրություններն են դրել նախագծի տակ:
Բուայեն հիշեցրել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա
Օլանդը խոստացել է ապրիլի 24-ին ստորագրել Հայոց ցեղասպանության ժխտումը
քրեականացնող բանաձևը: «Վստահ եմ, որ նա կկատարի իր խոստումը»,-հավաստել է Բուայեն:
Նա նաև ընդգծել է, որ իսլամիստների կողմից Մերձավոր Արևելքում իրականացվող ազգային
փոքրամասնությունների կոտորածն այս փաստաթղթի ընդունումը դարձնում է ավելի
արդիական: Նրա կարծիքով, եթե նախկինում ընդունվեր այսպիսի փաստաթուղթ, ապա հիմա
Մերձավոր Արևելքում նման իրադարձույթուններ տեղի չէին ունենա:
Նշենք,
որ նախկինում Բուայեի կողմից ներկայացված փաստաթուղթն ընդունվել էր ֆրանսիական
խորհրդարանի կողմից, սակայն, երկրի Սահմանադրական դատարանը գտավ, որ այն հակասում
է երկրի սահմանադրությանը և մերժեց: