Հոկտեմբերի 24-ին Ռուսաստանի,
Բելառուսի
և
Ղազախստանի
նախագահներ
Վլադիմիր
Պուտինը,
Ալեքսանդր
Լուկաշենկոն
և
Նուրսուլթան
Նազարբաևը
Մինսկում
Գերագույն
եվրասիական
տնտեսական
խորհրդի
նիստում
կքննարկեն
Մաքսային
միության
զարգացման,
Միասնական
տնտեսական
տարածության
և
Եվրասիական
տնտեսական
միության
ստեղծման
հարցեր:
Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակում ՌԴ նախագահ
Պուտինի
նախաձեռնությամբ
2011 թվականից
գործում
է
Մաքսային
միությունը`
որպես
Բելառուսի,
Ղազախստանի
և
Ռուսաստանի
առևտրատնտեսական
ինտեգրման
ձև:
ՄՄ
շրջանակում
միության
անդամները
կիրառում
են
միասնական
մաքսային
սակագին
և
երրորդ
երկրների
հետ
ապրանքների
առևտրի
կարգավորման
այլ
միասնական
միջոցներ:
ՄՄ աշխարհի խոշորագույն ինտեգրացիոն միավորումներից մեկն է`
170 մլն
բնակչությամբ
և
2,7 տրլն
դոլար
ՀՆԱ-ով:
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի ասելով, գլխավոր հարցերից մեկը Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի հայտի
և
Ղրղըզստանի
ծրագրրերի
քննարկումն
է:
Սպասվում
է,
որ
քննարկմանը
կմասնակցի
Հայաստանի
նախագահ
Սերժ
Սարգսյանը:
Հոկտեմբերի
25-ին
Մինսկում
կկայանա
ԱՊՀ
գագաթնաժողով,
որի
ընթացքում
քննարկվեն
2015 թվականի
հունվարի
1-ից
Եվրասիական
տնտեսական
միության
ձևավորման
գործնական
հարցեր:
Ռուսաստանի,
Բելառուսի
և
Ղազախստանի
նախագահներին
կմիանան
Հայաստանի,
Ղրղըզստանի,
Տաջիկստանի
և
Ուկրաինայի
նախագահները:
Ուշակովը
հատկապես
ընդգծել
է,
որ
Մաքսային
միությանն
անդամակցելու
Հայաստաի
հայտի
լույսի
ներքո
ինտեգրման
գործընթացների
մասնակիցների
ընդլայնումը
չափազանց
կարևոր
թեմա
է: