Երեթշաբթի, 17 Մարտի 2015 14:48

Ստեփանյան Դավիթ

Ռուբեն Սաֆրաստյան. Հայոց ցեղասպանության ժխտումը կարող է դուրս հանել Թուրքիային արդի աշխարհընկալման շրջանակներից

Ռուբեն Սաֆրաստյան. Հայոց ցեղասպանության ժխտումը կարող է դուրս հանել Թուրքիային արդի աշխարհընկալման շրջանակներից

 


Գալիպոլիի և Հայոց ցեղասպանության շուրջ քաղաքական ժեստիկուլյացիան վկայում է աշխարհին ընտրության առջև դնելու Թուրքիայի ձգտման մասին`հայերի ողբերգությունը, թե՞ թուրքերի հաղթանակը: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կարող են լինել Անկարայի նման քաղաքականության հեռանկարները:


 


Սկսենք այն բանից, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում միջոցառումները ոչ մի կերպ աշխարհին ընտրության առջև դնելու նպատակ չեն հետապնդում: Թուրքիան ի պատասխան արշավ է ծավալել, որպեսզի ստվեր նետի երիտթուրքերի իրականացրած հանցագործությունների տարելիցի վրա, թույլ չտա հիշեցնել այդ ողբերգության մասին: Անկարան այդ գործում բավականին կեղտոտ մեթոդների է դիմում: Նման մեթոդներից մեկը Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությունը մարտի 18-ից ապրիլի 24-ը տեղափոխելն է: Դա արվել է, որպեսզի աշխարհի առաջատար պետությունների ղեկավարները կանգնեն բարոյական ընտրության առջև`Թուրքիայի տոնակատարությունները, թե՞ ցեղասպանության հիշատակի միջոցառումները Հայաստանում: Պետությունների մեծ մասի կողմից դա որպես թուրքական խորամանկ հնարք է ընկալվել:Հայոց ցեղասպանությունը չճանաչելը, այլ պետությունների կողմից դրա ճանաչմանը խոչընդոտներ ստեղծելը Թուրքիայի գործն է: Բայց այլ երկրների Հայաստան կամ Թուրքիա մեկնելու ընտրության առջև կանգնեցնելը վկայում է իր խնդիրներն ուրիշի ուսերին բարդելու Անկարայի փորձերի մասին, ինչը ոչ ոքի դուր չի գալիս: Կարծում եմ, որ պետությունների ղակավարների կողմից համապատասխան դիրքորոշում կհայտնվի ապրիլի 24-ի մոտենալուն պես, և հուսով եմ, որ նրանք տեղի չեն տա Անկարայի խորամանկ հնարքներին:


 


Ինչպե՞ս կբնորոշեք Անկարայի գործողությունները Հայոց ցեղասպանության փաստի ժխտման քաղաքականության ակտիվացման ուղղությամբ:


 


Թուրքական քաղաքականության հայկական ուղղությամբ զբաղվող անձանց գործողություններում շփոթվածություն է նկատվում: Պատճառը`Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության ուղղությամբ վերջին գործողությունների չմտածվածությունն է,


Դա թե’ ՙգալիպոլյան՚ նախաձեռնությունն է, թե`ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի մասնակցությամբ թուրք դեսպանների հունվարյան հանդիպումը, խորհրդարանական, մշակութային դիվանագիտությունն օգտագործելու փորձերը: Այդ`հաճախ փոխբացառող գործողությունները ձեռնարկվում են բոլոր ճակատներով, ինչում էլ դրսևորվում է այդ շփոթվածությունը: Կարծում եմ, որ Անկարայում այժմ վախենում են այդ ողջ քաղաքականության հետևանքներից, չեն կարողանում հաշվարկել, թե ինչ շրջադարձ այն կարող է ունենալ իրենց համար: Վախենում են մեծ կորուստներից:


 


Ի՞նչ կորուստներից:


 


Թուրքերն զգուշանում են մեծ կորուստներից, քանի որ վախենում են երկրի դերից, որը ոչ միայն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլ նաև հանդես է գալիս արդի աշխարհընկալման շրջանակներից դուրս գտնվող պետության դերում, ինչն սպառնում է մնացած աշխարհից մեկուսացմամբ:


 


Այո, բայց Թուրքիայի զսպման Արևմուտքի քաղաքականությունն առանց այդ էլ որոշ իմաստով մեկուսացնում է այդ երկրին:


 


Թուրքիային զսպելու Արևմուտքի քաղաքականությունն առանց այդ էլ որոշ իմաստով մեկուսացնում է այդ երկրին և, գլխավորը, զսպում վերջինիս հավակնությունները, ինչն առաջին հերթին դրսևորվում է նրա նկատմամբ Արևմուտքի անվստահությամբ:


Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է մեծ կախվածություն զգալ առաջին հերթին ԱՄՆ-ից: Որպես ՆԱՏՕ-ի անդամ`այն ԱՄՆ-ից սպառազինություններ է ստանում: Եվ կարելի է ասել, որ Թուրքայի անհաջողություններն արաբական ուղղությամբ էլ ավելի են մեծացնում այդ կախվածությունը: Իսկ շրջադարձ դեպի Արևելք Թուրքիայի համար, առանց Եգիպտոսի հետ նորմալ հարաբերությունների, որոնք այժմ չկան, անհնար է: 


 


Ի՞նչն է այսօր օբյեկտիվորեն խանգարում Թուրքիային գնալ Գերմանիայի ճանապարհով և ազատվել երիտթուրքերի գործած Ցեղասպանության հետևանքներից:


 


Հարցը շատ բարդ է: Գոյություն ունի մի քանի պատճառ, որոնք Թուրքիայիn խանգարում են ընթանալ Գերմանիայի ուղիով և ձերբազատվել երիտթուրքերի իրագործած ցեղասպանության հետևանքներից: Դրանցից առաջինն այն է, որ պատմական առումով Թուրքական Հանրապետության հիմնադիրներն անմիջականորեն մեղսակից են Հայոց ցեղասպանությանը` բացառությամբ Աթաթյուրքի: Երկրորդ. Ցեղասպանության շրջանում տեղի է ունեցել հայ ժողովրդի կողոպուտ, և կողոպտված միջոցները դրվել են Թուրքիայի խոշոր կարողությունների հիմքում: Երրորդ.  Ցեղասպանության հիմնական նպատակը եղել է հայ ժողովրդի բնաջնջումն իր պատմական հայրենիքում` Արևմտյան Հայաստանում, որով թուրքերը փորձել են «լուծելե Հայկական հարցը: Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն կհանգեցնի այդ հանցագործության համար Թուրքիայի պատասխանատվության, այլև ներկայիս Արևելյան Անատոլիայի ճանաչման` որպես բուն Արևմտյան Հայաստան;


Չորրորդ պատճառը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետևանքներն են: Այսպես, թուրքերը զգուշանում են ոչ միայն ՙՀայկական հարցի՚ վերածնունդից, այլև ավելի զգալի հետևանքներից` այդ ոճրագործության դիմաց փոխհատուցման հայության պահանջներից: Հինգերորդ պատճառը վերաբերում է բարոյական ոլորտին:


Վերջին 25 տարվա ընթացքում Թուրքերի հետ հանդիպումներից անձնական տպավորությունների հիման վրա ես հանգել եմ եզրակացության, որ նրանք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ընկալում են ազգային-բարոյական հարթությունում: Նրանք կարծում են, թե, ճանաչելով Ցեղասպանությունը, ներկայիս իշխանությունները թուրք ժողովրդին կդնեն հավերժ ցեղասպանություն գործած ժողովուրդ կոչվելու անհրաժեշտության առջև: Ուստի Թուրքիայի ղեկավարության առնվազն ներկայիս սերունդը հնարավորինը կանի այդ խարանից խուսափելու համար:


 


Անկախ քաղաքական բաղադրիչից`արդյո՞ք այսօր Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման անհրաժեշտություն եք տեսնում:


 


Անկախ քաղաքական բաղադրիչից` այսօր առկա է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնման օբյեկտիվ անհրաժեշտություն: Բնականոն միջպետական հարաբերությունները, իմ կարծիքով, խոչընդոտ չեն Հայաստանի և Թուրքիայի միջև առկա խնդիրները լուծելու ճանապարհին` ներառյալ Ցեղասպանության ճանաչման խնդիրը: Սակայն այդ հարաբերությունները ոչ մի դեպքում չպետք է զարգանան ի վնաս Թուրքիայի նկատմամբ մեր օրինական և արդարացի պահանջներին:


 


Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման հասնելու հարցում հայ ժողովրդի միասնական կամքն արտահայտող Համահայկական հռչակագիրը և Հայաստանի խորհրդարանից ցյուրիխյան արձանագրությունների հետկանչը համընկել են ժամանակային առումով: Քաղաքական ի՞նչ նպատակ են հետապնդել այդ երկու քայլերը:


 


Համահայկական հռչակագիրն աննախադեպ երևույթ է մեր իրականությունում, քանի որ առաջին անգամ հաջողվել է փոխհամաձայնության հանգել ամբողջ աշխարհի հայության շրջանում: Մեզ հարկավոր է, կանգ չառնելով դրանում, համատեղ հանդես գալ բոլոր նման խոշոր նախաձեռնություններում: Հայության փոխհամաձայնությունը մեր ապագա ձեռքբերումների գլխավոր երաշխիքն է: Եվ Համահայկական հռչակագիրը նման ձեռնարկի հաջողակության ակնհայտ օրինակ է:  Մեռած արձանագրությունները չէին կարող դեր խաղալ քաղաքականությունում: Եվ նշելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը`հայությունն ուղղակի չէր կարող նման փաստաթուղթ ունենալ Հայաստանի
խորհրդարանում: Նման դիրքորոշման հարցում մեծ նշանակություն ունի այն, որ Թուրքիան
ինքն է տորպեդահարել Հայաստանի հետ հաշտեցման գործընթացը:


 


Կարծում եմ`կհամաձայնեք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը հաստատ
առաջին տեղը չի զբաղեցնում թուրքական արտաքին քաղաքականությունում: Ի՞նչ հիմնական
մարտահրավերներ և խնդիրներ են այսօր ծառացած Թուրքիայի առջև:


 


Արտաքին, մասնավորապես`տարածաշրջանային քաղաքականությունում Թուրքիայի առջև
բավականին լուրջ խնդիրներ են ծառացած, որոնք բխում են արտաքին քաղաքականությունում
Էրդողանի`Թուրքիայի իրական կշռին ու հնարավորություններին չհամապատասխանող
հավակնոտ նպատակներից: ՙԱրդարության և զարգացման կուսակցության`Թուրքիայի իրական
հնարավորություններից բարձր ցատկելու ձգտումը բազմաթիվ խնդիրներ է հարուցում,
առաջին հերթին`երկրի տարածաշրջանային քաղաքականությունում: Սիրիայի հետ խնդիրներից
բացի, դա Եգիպտոսի հետ հարաբերությունների վատթարացումն է մինչև աննախադեպ ցածր
մակարդակը, Իսրայելի հետ հարաբերությունների վատացումը, Իրանի հետ վատ
հարաբերությունները:


Ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու Էրդողանի այդ փորձերը հարուցում
են Թուրքիայի արևմտյան գործընկերների ակնհայտ դժգոհությունը: Մնալով ՆԱՏՕ-ի անդամ
և ֆորմալ առումով դեռ ձգտելով դեպի ԵՄ`Անկարան ոչ միայն չի համաձայնեցնում մի շարք
գործողություններ արևմտյան գործընկերների հետ, այլ նաև գործում է հակառակ
վերջիններիս շահերի: Պետք չէ թերագնահատել նաև իր հավակնոտ նպատակներին հասնելու
համար Մերձավոր Արևելքում գործող մահմեդական ծայրահեղական կազմակերպությունների
վրա հենվելու Թուրքիայի ձգտումը:


 


ՙԻսլամական պետության՚...


 


Այդ թվում: Այդ կազմակերպությունը որոշ չափով թուրքական քաղաքակնության ծնունդ
է: Մինչ այժմ ԻԼԻՊ զինված ջոկատների հրամանատարները բուժօգնություն են ստանում
Թուրքիայի տարածքում գտնվող զինվորական հոսպիտալներում: ՙԻսլամական պետության՚
կողմից նավթի ապօրինի վաճառքի ողջ ծավալն անցնում է թուրքական տարածքով: Մինչև
վերջերս գրոհայինները նույն թուրքական տարածքով հսկայական քանակով զենք են ստացել:
Նույնիսկ այսօր նման փաստեր կան: ԱՄՆ ղեկավարությամբ պետությունների հակաիլիպյան
կոալիցիային միանալուց Թուրքիայի հրաժարվելն ԻԼԻՊ-ի հետ հարաբերութունները
փչացնելու վերջինիս ցանկության բացակայության ապացույց է: Այս ամենը բխում է
Թուրքիայի ձգտումից`ազատվել Ասադի ռեժիմից, հասնել Սիրիայի`որպես տարածաշրջանի
աշխարհաքաղաքական միավոր, գոյության դադարմանը: Միասնական, ուժեղ Սիրիան կանգնած է
տարածաշրջանային առաջատար դառնալ ձգտող Թուրքիայի ճանապարհին: Դրանով էր
պայմանավորված Անկարայի ակտիվ միջամտությունը ներսիրական գործերին, սիրական
ընդդիմությանը, արմատական ահաբեկչական կազմակերպություններին աջակցությունը:


 


Հայաստանի ԱԳՆ ղեկավարի Իսրայել այցը, կարծես, աննկատ անցավ: Ձեր կարծիքով,
որո՞նք էին դրա պատճառները:


 


Հստակ տեղեկատվություն չունեմ, սակայն կարող եմ ասել, որ 3 տարի առաջ մեր
ինստիտուտում էր գտնվում Իսրայելի ԱԳՆ բարձրաստիճան աշխատակից, տարածաշրջանային
խնդիրների մասնագետ դոկտոր Քոհենը: Նա Իսրայելի առաջին պաշտոնական ներկայացուցիչն
էր, ով հայտարարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր երկրի պատրաստակամության
մասին`չնայած երկրում այդ ճանաչման հակառակորդների առկայությանը: Խնդիրն այն է, որ
Իսրայելի քաղաքական վերնախավն իրականում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի
առնչությամբ միասնական մոտեցում չի մշակել: 
Իսրայելցի գործընկերների հետ շփման հիման վրա կարող եմ ասել, որ այդ
հարցում միասնական կարծիք չկա նույնիսկ Իսրայելի ԱԳՆ տարբեր վարչությունների
մակարդակով:


Այսինքն`ամեն բան հանգում է քաղաքական հաշվարկներին, և Իսրայելի կողմից
օգտագործվում իր հակաթուրքական քաղաքականությունում`որպես պատասխան Անկարայի
հակաիսրայելական քաղաքականությանը: Մենք վաղուց վարժվել ենք այլ երկրների արտաքին
քաղաքականությունում մեր ողբերգության օգտագործմանը: Կարծում եմ`ժամանակն է
խոսելու նաև մեր շահերի մասին: Այդ պատճառով Էդվարդ Նալբանդյանի այցը, նրա
հանդիպումն Իսրայելի նախագահի հետ, հարկավոր է դիտարկել հենց այդ տեսանկյունից:


 


Այսինքն` Իսրայելում լայն դաշտ կա ՀՀ ԱԳՆ աշխատանքի համար...


 


Անշուշտ: Ըստ որում, ոչ միայն մեր կողմից: Կարծում եմ`Հայաստանի հետ
համագործակցության շահագրգռվածություն նկատվում է նաև Իսրայելի կողմից`հաշվի
առնելով վերջինիս քաղաքականությունը Հարավային Կովկասում, նույնիսկ չնայած
Ադրբեջանի հետ այդ երկրի հարաբերություններին:

ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ռուբեն Սաֆրաստյան. Հայոց ցեղասպանության ժխտումը կարող է դուրս հանել Թուրքիային արդի աշխարհընկալման շրջանակներից

 

Գալիպոլիի և Հայոց ցեղասպանության շուրջ քաղաքական ժեստիկուլյացիան վկայում է աշխարհին ընտրության առջև դնելու Թուրքիայի ձգտման մասին`հայերի ողբերգությունը, թե՞ թուրքերի հաղթանակը: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կարող են լինել Անկարայի նման քաղաքականության հեռանկարները:

 

Սկսենք այն բանից, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում միջոցառումները ոչ մի կերպ աշխարհին ընտրության առջև դնելու նպատակ չեն հետապնդում: Թուրքիան ի պատասխան արշավ է ծավալել, որպեսզի ստվեր նետի երիտթուրքերի իրականացրած հանցագործությունների տարելիցի վրա, թույլ չտա հիշեցնել այդ ողբերգության մասին: Անկարան այդ գործում բավականին կեղտոտ մեթոդների է դիմում: Նման մեթոդներից մեկը Գալիպոլիի ճակատամարտի տոնակատարությունը մարտի 18-ից ապրիլի 24-ը տեղափոխելն է: Դա արվել է, որպեսզի աշխարհի առաջատար պետությունների ղեկավարները կանգնեն բարոյական ընտրության առջև`Թուրքիայի տոնակատարությունները, թե՞ ցեղասպանության հիշատակի միջոցառումները Հայաստանում: Պետությունների մեծ մասի կողմից դա որպես թուրքական խորամանկ հնարք է ընկալվել:Հայոց ցեղասպանությունը չճանաչելը, այլ պետությունների կողմից դրա ճանաչմանը խոչընդոտներ ստեղծելը Թուրքիայի գործն է: Բայց այլ երկրների Հայաստան կամ Թուրքիա մեկնելու ընտրության առջև կանգնեցնելը վկայում է իր խնդիրներն ուրիշի ուսերին բարդելու Անկարայի փորձերի մասին, ինչը ոչ ոքի դուր չի գալիս: Կարծում եմ, որ պետությունների ղակավարների կողմից համապատասխան դիրքորոշում կհայտնվի ապրիլի 24-ի մոտենալուն պես, և հուսով եմ, որ նրանք տեղի չեն տա Անկարայի խորամանկ հնարքներին:

 

Ինչպե՞ս կբնորոշեք Անկարայի գործողությունները Հայոց ցեղասպանության փաստի ժխտման քաղաքականության ակտիվացման ուղղությամբ:

 

Թուրքական քաղաքականության հայկական ուղղությամբ զբաղվող անձանց գործողություններում շփոթվածություն է նկատվում: Պատճառը`Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության ուղղությամբ վերջին գործողությունների չմտածվածությունն է,

Դա թե’ ՙգալիպոլյան՚ նախաձեռնությունն է, թե`ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովայի մասնակցությամբ թուրք դեսպանների հունվարյան հանդիպումը, խորհրդարանական, մշակութային դիվանագիտությունն օգտագործելու փորձերը: Այդ`հաճախ փոխբացառող գործողությունները ձեռնարկվում են բոլոր ճակատներով, ինչում էլ դրսևորվում է այդ շփոթվածությունը: Կարծում եմ, որ Անկարայում այժմ վախենում են այդ ողջ քաղաքականության հետևանքներից, չեն կարողանում հաշվարկել, թե ինչ շրջադարձ այն կարող է ունենալ իրենց համար: Վախենում են մեծ կորուստներից:

 

Ի՞նչ կորուստներից:

 

Թուրքերն զգուշանում են մեծ կորուստներից, քանի որ վախենում են երկրի դերից, որը ոչ միայն չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այլ նաև հանդես է գալիս արդի աշխարհընկալման շրջանակներից դուրս գտնվող պետության դերում, ինչն սպառնում է մնացած աշխարհից մեկուսացմամբ:

 

Այո, բայց Թուրքիայի զսպման Արևմուտքի քաղաքականությունն առանց այդ էլ որոշ իմաստով մեկուսացնում է այդ երկրին:

 

Թուրքիային զսպելու Արևմուտքի քաղաքականությունն առանց այդ էլ որոշ իմաստով մեկուսացնում է այդ երկրին և, գլխավորը, զսպում վերջինիս հավակնությունները, ինչն առաջին հերթին դրսևորվում է նրա նկատմամբ Արևմուտքի անվստահությամբ:

Այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է մեծ կախվածություն զգալ առաջին հերթին ԱՄՆ-ից: Որպես ՆԱՏՕ-ի անդամ`այն ԱՄՆ-ից սպառազինություններ է ստանում: Եվ կարելի է ասել, որ Թուրքայի անհաջողություններն արաբական ուղղությամբ էլ ավելի են մեծացնում այդ կախվածությունը: Իսկ շրջադարձ դեպի Արևելք Թուրքիայի համար, առանց Եգիպտոսի հետ նորմալ հարաբերությունների, որոնք այժմ չկան, անհնար է: 

 

Ի՞նչն է այսօր օբյեկտիվորեն խանգարում Թուրքիային գնալ Գերմանիայի ճանապարհով և ազատվել երիտթուրքերի գործած Ցեղասպանության հետևանքներից:

 

Հարցը շատ բարդ է: Գոյություն ունի մի քանի պատճառ, որոնք Թուրքիայիn խանգարում են ընթանալ Գերմանիայի ուղիով և ձերբազատվել երիտթուրքերի իրագործած ցեղասպանության հետևանքներից: Դրանցից առաջինն այն է, որ պատմական առումով Թուրքական Հանրապետության հիմնադիրներն անմիջականորեն մեղսակից են Հայոց ցեղասպանությանը` բացառությամբ Աթաթյուրքի: Երկրորդ. Ցեղասպանության շրջանում տեղի է ունեցել հայ ժողովրդի կողոպուտ, և կողոպտված միջոցները դրվել են Թուրքիայի խոշոր կարողությունների հիմքում: Երրորդ.  Ցեղասպանության հիմնական նպատակը եղել է հայ ժողովրդի բնաջնջումն իր պատմական հայրենիքում` Արևմտյան Հայաստանում, որով թուրքերը փորձել են «լուծելե Հայկական հարցը: Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն կհանգեցնի այդ հանցագործության համար Թուրքիայի պատասխանատվության, այլև ներկայիս Արևելյան Անատոլիայի ճանաչման` որպես բուն Արևմտյան Հայաստան;

Չորրորդ պատճառը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետևանքներն են: Այսպես, թուրքերը զգուշանում են ոչ միայն ՙՀայկական հարցի՚ վերածնունդից, այլև ավելի զգալի հետևանքներից` այդ ոճրագործության դիմաց փոխհատուցման հայության պահանջներից: Հինգերորդ պատճառը վերաբերում է բարոյական ոլորտին:

Վերջին 25 տարվա ընթացքում Թուրքերի հետ հանդիպումներից անձնական տպավորությունների հիման վրա ես հանգել եմ եզրակացության, որ նրանք Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ընկալում են ազգային-բարոյական հարթությունում: Նրանք կարծում են, թե, ճանաչելով Ցեղասպանությունը, ներկայիս իշխանությունները թուրք ժողովրդին կդնեն հավերժ ցեղասպանություն գործած ժողովուրդ կոչվելու անհրաժեշտության առջև: Ուստի Թուրքիայի ղեկավարության առնվազն ներկայիս սերունդը հնարավորինը կանի այդ խարանից խուսափելու համար:

 

Անկախ քաղաքական բաղադրիչից`արդյո՞ք այսօր Թուրքիայի հետ հարաբերությունների վերականգնման անհրաժեշտություն եք տեսնում:

 

Անկախ քաղաքական բաղադրիչից` այսօր առկա է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների վերականգնման օբյեկտիվ անհրաժեշտություն: Բնականոն միջպետական հարաբերությունները, իմ կարծիքով, խոչընդոտ չեն Հայաստանի և Թուրքիայի միջև առկա խնդիրները լուծելու ճանապարհին` ներառյալ Ցեղասպանության ճանաչման խնդիրը: Սակայն այդ հարաբերությունները ոչ մի դեպքում չպետք է զարգանան ի վնաս Թուրքիայի նկատմամբ մեր օրինական և արդարացի պահանջներին:

 

Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման հասնելու հարցում հայ ժողովրդի միասնական կամքն արտահայտող Համահայկական հռչակագիրը և Հայաստանի խորհրդարանից ցյուրիխյան արձանագրությունների հետկանչը համընկել են ժամանակային առումով: Քաղաքական ի՞նչ նպատակ են հետապնդել այդ երկու քայլերը:

 

Համահայկական հռչակագիրն աննախադեպ երևույթ է մեր իրականությունում, քանի որ առաջին անգամ հաջողվել է փոխհամաձայնության հանգել ամբողջ աշխարհի հայության շրջանում: Մեզ հարկավոր է, կանգ չառնելով դրանում, համատեղ հանդես գալ բոլոր նման խոշոր նախաձեռնություններում: Հայության փոխհամաձայնությունը մեր ապագա ձեռքբերումների գլխավոր երաշխիքն է: Եվ Համահայկական հռչակագիրը նման ձեռնարկի հաջողակության ակնհայտ օրինակ է:  Մեռած արձանագրությունները չէին կարող դեր խաղալ քաղաքականությունում: Եվ նշելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը`հայությունն ուղղակի չէր կարող նման փաստաթուղթ ունենալ Հայաստանի խորհրդարանում: Նման դիրքորոշման հարցում մեծ նշանակություն ունի այն, որ Թուրքիան ինքն է տորպեդահարել Հայաստանի հետ հաշտեցման գործընթացը:

 

Կարծում եմ`կհամաձայնեք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման խնդիրը հաստատ առաջին տեղը չի զբաղեցնում թուրքական արտաքին քաղաքականությունում: Ի՞նչ հիմնական մարտահրավերներ և խնդիրներ են այսօր ծառացած Թուրքիայի առջև:

 

Արտաքին, մասնավորապես`տարածաշրջանային քաղաքականությունում Թուրքիայի առջև բավականին լուրջ խնդիրներ են ծառացած, որոնք բխում են արտաքին քաղաքականությունում Էրդողանի`Թուրքիայի իրական կշռին ու հնարավորություններին չհամապատասխանող հավակնոտ նպատակներից: ՙԱրդարության և զարգացման կուսակցության`Թուրքիայի իրական հնարավորություններից բարձր ցատկելու ձգտումը բազմաթիվ խնդիրներ է հարուցում, առաջին հերթին`երկրի տարածաշրջանային քաղաքականությունում: Սիրիայի հետ խնդիրներից բացի, դա Եգիպտոսի հետ հարաբերությունների վատթարացումն է մինչև աննախադեպ ցածր մակարդակը, Իսրայելի հետ հարաբերությունների վատացումը, Իրանի հետ վատ հարաբերությունները:

Ինքնուրույն արտաքին քաղաքականություն վարելու Էրդողանի այդ փորձերը հարուցում են Թուրքիայի արևմտյան գործընկերների ակնհայտ դժգոհությունը: Մնալով ՆԱՏՕ-ի անդամ և ֆորմալ առումով դեռ ձգտելով դեպի ԵՄ`Անկարան ոչ միայն չի համաձայնեցնում մի շարք գործողություններ արևմտյան գործընկերների հետ, այլ նաև գործում է հակառակ վերջիններիս շահերի: Պետք չէ թերագնահատել նաև իր հավակնոտ նպատակներին հասնելու համար Մերձավոր Արևելքում գործող մահմեդական ծայրահեղական կազմակերպությունների վրա հենվելու Թուրքիայի ձգտումը:

 

ՙԻսլամական պետության՚...

 

Այդ թվում: Այդ կազմակերպությունը որոշ չափով թուրքական քաղաքակնության ծնունդ է: Մինչ այժմ ԻԼԻՊ զինված ջոկատների հրամանատարները բուժօգնություն են ստանում Թուրքիայի տարածքում գտնվող զինվորական հոսպիտալներում: ՙԻսլամական պետության՚ կողմից նավթի ապօրինի վաճառքի ողջ ծավալն անցնում է թուրքական տարածքով: Մինչև վերջերս գրոհայինները նույն թուրքական տարածքով հսկայական քանակով զենք են ստացել: Նույնիսկ այսօր նման փաստեր կան: ԱՄՆ ղեկավարությամբ պետությունների հակաիլիպյան կոալիցիային միանալուց Թուրքիայի հրաժարվելն ԻԼԻՊ-ի հետ հարաբերութունները փչացնելու վերջինիս ցանկության բացակայության ապացույց է: Այս ամենը բխում է Թուրքիայի ձգտումից`ազատվել Ասադի ռեժիմից, հասնել Սիրիայի`որպես տարածաշրջանի աշխարհաքաղաքական միավոր, գոյության դադարմանը: Միասնական, ուժեղ Սիրիան կանգնած է տարածաշրջանային առաջատար դառնալ ձգտող Թուրքիայի ճանապարհին: Դրանով էր պայմանավորված Անկարայի ակտիվ միջամտությունը ներսիրական գործերին, սիրական ընդդիմությանը, արմատական ահաբեկչական կազմակերպություններին աջակցությունը:

 

Հայաստանի ԱԳՆ ղեկավարի Իսրայել այցը, կարծես, աննկատ անցավ: Ձեր կարծիքով, որո՞նք էին դրա պատճառները:

 

Հստակ տեղեկատվություն չունեմ, սակայն կարող եմ ասել, որ 3 տարի առաջ մեր ինստիտուտում էր գտնվում Իսրայելի ԱԳՆ բարձրաստիճան աշխատակից, տարածաշրջանային խնդիրների մասնագետ դոկտոր Քոհենը: Նա Իսրայելի առաջին պաշտոնական ներկայացուցիչն էր, ով հայտարարեց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր երկրի պատրաստակամության մասին`չնայած երկրում այդ ճանաչման հակառակորդների առկայությանը: Խնդիրն այն է, որ Իսրայելի քաղաքական վերնախավն իրականում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի առնչությամբ միասնական մոտեցում չի մշակել:  Իսրայելցի գործընկերների հետ շփման հիման վրա կարող եմ ասել, որ այդ հարցում միասնական կարծիք չկա նույնիսկ Իսրայելի ԱԳՆ տարբեր վարչությունների մակարդակով:

Այսինքն`ամեն բան հանգում է քաղաքական հաշվարկներին, և Իսրայելի կողմից օգտագործվում իր հակաթուրքական քաղաքականությունում`որպես պատասխան Անկարայի հակաիսրայելական քաղաքականությանը: Մենք վաղուց վարժվել ենք այլ երկրների արտաքին քաղաքականությունում մեր ողբերգության օգտագործմանը: Կարծում եմ`ժամանակն է խոսելու նաև մեր շահերի մասին: Այդ պատճառով Էդվարդ Նալբանդյանի այցը, նրա հանդիպումն Իսրայելի նախագահի հետ, հարկավոր է դիտարկել հենց այդ տեսանկյունից:

 

Այսինքն` Իսրայելում լայն դաշտ կա ՀՀ ԱԳՆ աշխատանքի համար...

 

Անշուշտ: Ըստ որում, ոչ միայն մեր կողմից: Կարծում եմ`Հայաստանի հետ համագործակցության շահագրգռվածություն նկատվում է նաև Իսրայելի կողմից`հաշվի առնելով վերջինիս քաղաքականությունը Հարավային Կովկասում, նույնիսկ չնայած Ադրբեջանի հետ այդ երկրի հարաբերություններին:


ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ
Վարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարինՎարչապետն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին
Երևանի մաքրության ապահովելու հարցում իշխանությունները դիմել են համայնքների օգնությանըԵրևանի մաքրության ապահովելու հարցում իշխանությունները դիմել են համայնքների օգնությանը
Գեորգի Ֆայվուշ. Տեղեկությունը, թե <Ամուլսարի> տարածքում աճում է Կարմիր գրքում գրանցված մեխակ, չի համապատասպանում իրականությանըԳեորգի Ֆայվուշ. Տեղեկությունը, թե <Ամուլսարի> տարածքում աճում է Կարմիր գրքում գրանցված մեխակ, չի համապատասպանում իրականությանը
Կարևորվել է պաշտպանության բնագավառում հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունըԿարևորվել է պաշտպանության բնագավառում հայ-չեխական համագործակցությունը զարգացնելու անհրաժեշտությունը
Քննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունըՔննարկվել է պաշտպանության բնագավառում հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման հնարավորությունը
Տավուշում հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Հայկազ ՄաթևոսյանըՏավուշում հակառակորդի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Հայկազ Մաթևոսյանը
Հաջողության համար կարևոր է գործարար կառավարման գործիքների ընտրությունը. Ռալֆ ՅիրիկյանՀաջողության համար կարևոր է գործարար կառավարման գործիքների ընտրությունը. Ռալֆ Յիրիկյան
Ոստիկանություն. Մինչ այս պահը տեղեկություններ չեն ստացվել, որ ավագանու թեկնածուներից որևէ մեկի կյանքին ոտնձգելու սպառանալիքներ են տարածվելՈստիկանություն. Մինչ այս պահը տեղեկություններ չեն ստացվել, որ ավագանու թեկնածուներից որևէ մեկի կյանքին ոտնձգելու սպառանալիքներ են տարածվել
Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Անկախության տոնին նվիրված միջոցառումներինՌոբերտ Քոչարյանը չի մասնակցի Անկախության տոնին նվիրված միջոցառումներին
Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրողների ընտրությունների վերջնական ցուցակըՈստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրողների ընտրությունների վերջնական ցուցակը
Քոչարյան. 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների 10 զոհերի պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է նրանց վրա, ովքեր հրահրել էին անկարգություններըՔոչարյան. 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների 10 զոհերի պատասխանատվությունն առաջին հերթին ընկնում է նրանց վրա, ովքեր հրահրել էին անկարգությունները
Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ Հայաստանի նոր իշխանությունը քաոտիկ է, չի հասկանում տնտեսությունից, չունի գործողությունների հստակ ծրագիրՌոբերտ Քոչարյանը գտնում է, որ Հայաստանի նոր իշխանությունը քաոտիկ է, չի հասկանում տնտեսությունից, չունի գործողությունների հստակ ծրագիր
Քոչարյան. Ղարաբաղյան հարցը հանրահավաքային քննարկումների թեմա չէՔոչարյան. Ղարաբաղյան հարցը հանրահավաքային քննարկումների թեմա չէ
Քոչարյանը մտահոգված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցությամբՔոչարյանը մտահոգված է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցությամբ
Վարչապետն ԱՄՆ այցը հետաձգել է` սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում քվեարկելու նպատակովՎարչապետն ԱՄՆ այցը հետաձգել է` սեպտեմբերի 23-ին Երևանի ավագանու խորհրդի ընտրություններում քվեարկելու նպատակով
«Լրագրողներ առանց սահմանների՚ կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today գրասենյակում իրականացված խուզարկությունը«Լրագրողներ առանց սահմանների՚ կազմակերպությունը դատապարտել է Yerevan.Today գրասենյակում իրականացված խուզարկությունը
Երևանը Մոսկվային ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական «Իլ-20՚ կործանման առնչությամբԵրևանը Մոսկվային ցավակցություն է հայտնել Սիրիայում ռուսական «Իլ-20՚ կործանման առնչությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքերՆիկոլ Փաշինյանն այցելել է Արցախի պաշտպանական դիրքեր
ՄԻՊ դիրքորոշումները ընտրական գործընթացի վերաբերյալ. Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժևորող գործոնՄԻՊ դիրքորոշումները ընտրական գործընթացի վերաբերյալ. Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժևորող գործոն
Փոխվարչապետ. ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվող ծրագրերը միանգամայն համահունչ են Հայաստանի նոր կառավարության որդեգրած քաղաքականությանըՓոխվարչապետ. ԱՄՆ ՄԶԳ կողմից իրականացվող ծրագրերը միանգամայն համահունչ են Հայաստանի նոր կառավարության որդեգրած քաղաքականությանը
Նյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսըՆյու Յորքի «Մետրոպոլիտեն» թանգարանում կբացվի «Հայաստան» (Armenia!) ցուցահանդեսը
Արցախի նախագահը և ՀՀ վարչապետը ծանոթացել են սահմանի հյուսիսային հատվածում տիրող իրավիճակինԱրցախի նախագահը և ՀՀ վարչապետը ծանոթացել են սահմանի հյուսիսային հատվածում տիրող իրավիճակին
Հայաստանի անկախության օրվա տոնակատարության շրջանակում Հանրապետության հրապարակում կկայանա «սելֆիի ժամ՚, որին հրավիրված են Երևանի քաղաքապետի պաշտոնի բոլոր 12 թեկնածուներըՀայաստանի անկախության օրվա տոնակատարության շրջանակում Հանրապետության հրապարակում կկայանա «սելֆիի ժամ՚, որին հրավիրված են Երևանի քաղաքապետի պաշտոնի բոլոր 12 թեկնածուները
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է «Կանաչ նախաձեռնություններ՚ արշավըՀայաստանում պաշտոնապես մեկնարկել է «Կանաչ նախաձեռնություններ՚ արշավը
Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է ԵԽԽՎ-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի գնդակոծման մասինԱրփինե Հովհաննիսյանը տեղեկացրել է ԵԽԽՎ-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի գնդակոծման մասին
Երևանի գլխավոր ճարտարապետը պաշտոնանկ է արվելԵրևանի գլխավոր ճարտարապետը պաշտոնանկ է արվել
Նաիրա Զոհրաբյանն օտարերկրյա դեսպանների հետ հանդիպումներ է սկսում Հայաստանում «խոսքի և խղճի ազատության նկատամբ ահաբեկչության փաստի առնչությամբ՚Նաիրա Զոհրաբյանն օտարերկրյա դեսպանների հետ հանդիպումներ է սկսում Հայաստանում «խոսքի և խղճի ազատության նկատամբ ահաբեկչության փաստի առնչությամբ՚
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդինՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ ռազմական կցորդին
ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է FAST հիմնադիր տնօրենի հետՀՀ պաշտպանության նախարարը հանդիպել է FAST հիմնադիր տնօրենի հետ
Beeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճարBeeline-ի «Սմարթ» փաթեթներին անցումը դարձել է անվճար
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ժողովրդավարության խթանման գերազանց օրինակ է. Եվրամիության հայտարարությունըՀայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը ժողովրդավարության խթանման գերազանց օրինակ է. Եվրամիության հայտարարությունը
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ընտրակաշառք առաջարկելու առերևույթ հատկանիշներով քրեական գործ է հարուցվելԵրևանի ավագանու արտահերթ ընտրություններում ընտրակաշառք առաջարկելու առերևույթ հատկանիշներով քրեական գործ է հարուցվել
ՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափովՎՏԲ-Հայաստան Բանկը ներել է հաճախորդների ժամկետանց վարկերի տույժերն ու տուգանքները ավելի քանի 1 մլրդ ՀՀ դրամի չափով
«Ապրիլ-մայիս ամիսներին կարևոր էր հավաքների խաղաղ բնույթըե. Արման Թաթոյանի ելույթը ԵԱՀԿ բարձրաստիճան համաժողովին«Ապրիլ-մայիս ամիսներին կարևոր էր հավաքների խաղաղ բնույթըե. Արման Թաթոյանի ելույթը ԵԱՀԿ բարձրաստիճան համաժողովին
Թույլ երկրաշարժ Դաստակերտ քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտքԹույլ երկրաշարժ Դաստակերտ քաղաքից 3 կմ հյուսիս-արևմուտք
ՀՀ ՔԿ. Yerevan.today գրասոնյակում կատարված խուզարկության ընթացքում առգրավվել է մեկ համակարգչային պրոցեսոր և 3 հիշողության կրիչՀՀ ՔԿ. Yerevan.today գրասոնյակում կատարված խուզարկության ընթացքում առգրավվել է մեկ համակարգչային պրոցեսոր և 3 հիշողության կրիչ
Մասիսի քաղաքապետը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեցՄասիսի քաղաքապետը 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց
Հայաստանի ոստիկանությունը տնտեսական հանցագործություններ է բացահայտել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտումՀայաստանի ոստիկանությունը տնտեսական հանցագործություններ է բացահայտել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում
Պաշտոնապես վերաբացվեց Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղըՊաշտոնապես վերաբացվեց Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղը
Հայաստանում Beeline-ի աշխատակիցները մասնակցեցին Համաշխարհային մաքրության օրվա աշխատանքներինՀայաստանում Beeline-ի աշխատակիցները մասնակցեցին Համաշխարհային մաքրության օրվա աշխատանքներին
Մոսկվայում տեղադրվելու է ճարտարապետ Կարո Ալաբյանի հուշարձանըՄոսկվայում տեղադրվելու է ճարտարապետ Կարո Ալաբյանի հուշարձանը
Մշակույթի նախարարությունը հայտարարում է ստեղծագործական մրցույթ Գրքի երևանյան 2-րդ փառատոնի շրջանակումՄշակույթի նախարարությունը հայտարարում է ստեղծագործական մրցույթ Գրքի երևանյան 2-րդ փառատոնի շրջանակում
Լենա Նազարյան. Նախընտրական կաշառք բաժանողներին հարկավոր է արտաքսել Հայաստանից կամ ենթարկել պատասխանատվության բերվենԼենա Նազարյան. Նախընտրական կաշառք բաժանողներին հարկավոր է արտաքսել Հայաստանից կամ ենթարկել պատասխանատվության բերվեն
Էրդողանը մեղադրել է ԵԱՀԿ ՄԽ-ին ղարաբաղյան հակամարտությունը ձգձգելու մեջԷրդողանը մեղադրել է ԵԱՀԿ ՄԽ-ին ղարաբաղյան հակամարտությունը ձգձգելու մեջ
Ազատ են արձակվել զինված խմբավորման վեց անդամները, որոնք մեղադրվում էին Հայաստանում հեղաշրջման պատրաստման մեջԱզատ են արձակվել զինված խմբավորման վեց անդամները, որոնք մեղադրվում էին Հայաստանում հեղաշրջման պատրաստման մեջ
ՀՀ օմբուդսմենի գրասենյակը «Yerevan Todayե լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկության առնչությամբ պարզաբանումներ է պահանջել քրեական հետապնդման մարմնիցՀՀ օմբուդսմենի գրասենյակը «Yerevan Todayե լրատվամիջոցի խմբագրությունում խուզարկության առնչությամբ պարզաբանումներ է պահանջել քրեական հետապնդման մարմնից
ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների դեպքի առթիվ
Երևանը՝ Ադրբեջանի ԶՈւ զորավարժությունների մասին. Անընդունելի է, դատապարտելի և լրջորեն վնասում է խաղաղ գործընթացինԵրևանը՝ Ադրբեջանի ԶՈւ զորավարժությունների մասին. Անընդունելի է, դատապարտելի և լրջորեն վնասում է խաղաղ գործընթացին
ՀՀ ԱԳՆ ղեկավարը պատմել է Արցախ այցելության նպատակների մասինՀՀ ԱԳՆ ղեկավարը պատմել է Արցախ այցելության նպատակների մասին
<Իմ քայլը> դաշինքի և <Բարգավաճ Հայաստան> կուսակցության միջև առճակատումը հասել է գագաթնակետին<Իմ քայլը> դաշինքի և <Բարգավաճ Հայաստան> կուսակցության միջև առճակատումը հասել է գագաթնակետին
Բաքուն նյարդային է արձագանքել Փաշինյանի ելույթինԲաքուն նյարդային է արձագանքել Փաշինյանի ելույթին
Նիկոլ Փաշինյանը հերքել է Էրդողանի զանգի մասին հաղորդումները  Նիկոլ Փաշինյանը հերքել է Էրդողանի զանգի մասին հաղորդումները
Շարմազանով. Ժամանակն է, որպեսզի ՀՀ իշխանությունները վերջ դնեն քայքայիչ՝ հասարակությունը պառակտելու գործընթացին եւ շարժվեն ազգային միասնության ճանապարհով. անվտանգության մարտահրավերները ամենագլխավորն ենՇարմազանով. Ժամանակն է, որպեսզի ՀՀ իշխանությունները վերջ դնեն քայքայիչ՝ հասարակությունը պառակտելու գործընթացին եւ շարժվեն ազգային միասնության ճանապարհով. անվտանգության մարտահրավերները ամենագլխավորն են
ՊՆ. Իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին կայուն էՊՆ. Իրավիճակը հայ-ադրբեջանական պետական սահմանին կայուն է
ՀՀ երրորդ նախագահի եղբայրը պատրաստ է իրեն պատկանող դրամական միջոցների որոշ մասը <նվիրաբերել>՝ հանուն հզոր Հայրենիքի կառուցմանՀՀ երրորդ նախագահի եղբայրը պատրաստ է իրեն պատկանող դրամական միջոցների որոշ մասը <նվիրաբերել>՝ հանուն հզոր Հայրենիքի կառուցման
Հայաստանի ԶՈՒ տեսչական խումբը Թուրքիայի տարածքում հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ կիրականացնիՀայաստանի ԶՈՒ տեսչական խումբը Թուրքիայի տարածքում հայտարարված վայրերի տեսչական ստուգումներ կիրականացնի
Վարչապետ. Ամուլսարի նախագծի առնչությամբ ՀՀ կառավարության վերջնական որոշումը պետք է փաստերի վրա հիմնված լինիՎարչապետ. Ամուլսարի նախագծի առնչությամբ ՀՀ կառավարության վերջնական որոշումը պետք է փաստերի վրա հիմնված լինի
Էմանուել Մակրոն. Ֆրանսիան պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը տարբեր ոլորտներումԷմանուել Մակրոն. Ֆրանսիան պատրաստ է շարունակել բարեկամ Հայաստանի հետ սերտ համագործակցության ընդլայնմանն ուղղված ջանքերը տարբեր ոլորտներում
Քոչարյանի պաշտպանություն. Մենք բոլորս ցանկանում ենք, որպեսզի 2008 թվականի մարտի 1-ի գործը լիովին բացահայտվիՔոչարյանի պաշտպանություն. Մենք բոլորս ցանկանում ենք, որպեսզի 2008 թվականի մարտի 1-ի գործը լիովին բացահայտվի

Հարցազրույց
Կարապետ Ռուբինյան. Համաժողովրդական ատելությունը «վերադարձի» շանսեր չի թողնում Ռոբերտ ՔոչարյանինԿարապետ Ռուբինյան. Համաժողովրդական ատելությունը «վերադարձի» շանսեր չի թողնում Ռոբերտ Քոչարյանին
Արսեն Խառատյան. Կառուցողական երկխոսությունը փակ թեմաների բացակայության պայմաններում` հարաբերությունների ամրապնդման հիմքԱրսեն Խառատյան. Կառուցողական երկխոսությունը փակ թեմաների բացակայության պայմաններում` հարաբերությունների ամրապնդման հիմք
Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 2)Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 2)
​​​​​​​Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 1)​​​​​​​Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 1)
Կոնստանտին Օրբելյան. Մեկ մարդը շատ բան կարող է անել, առավել ևս, եթե ունի այսպիսի հուսալի գործընկերներԿոնստանտին Օրբելյան. Մեկ մարդը շատ բան կարող է անել, առավել ևս, եթե ունի այսպիսի հուսալի գործընկերներ
Սմբատ Նասիբյան. Պետական մոտեցումը կարող է Հայաստանի տնտեսության թերությունները վերածել առավելություններիՍմբատ Նասիբյան. Պետական մոտեցումը կարող է Հայաստանի տնտեսության թերությունները վերածել առավելությունների
Սերգեյ Մարկեդոնով. Աշխարհաքաղաքական հավասարակշռության որոնման դատապարտված է Հայաստանի ցանկացած ղեկավարություն՝ ներառյալ ստեղծվելիքՍերգեյ Մարկեդոնով. Աշխարհաքաղաքական հավասարակշռության որոնման դատապարտված է Հայաստանի ցանկացած ղեկավարություն՝ ներառյալ ստեղծվելիք
Անդրեյ Սինյակով  - Մենք հավատում ենք, որ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը /Ագարակի ՊՄԿ/ «բախտավոր» աստղի տակ է ծնվելԱնդրեյ Սինյակով  - Մենք հավատում ենք, որ Ագարակի պղնձա-մոլիբդենային կոմբինատը /Ագարակի ՊՄԿ/ «բախտավոր» աստղի տակ է ծնվել
Նիլ Մաքֆարլեյն. Խորհրդային մտածողությունը հիմնական խոչընդոտներից մեկն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհինՆիլ Մաքֆարլեյն. Խորհրդային մտածողությունը հիմնական խոչընդոտներից մեկն է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ճանապարհին
Սարո Սարոյան: Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման հարցում գոյություն ունի ուղղակի կապ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնավարման հետՍարո Սարոյան: Հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման հարցում գոյություն ունի ուղղակի կապ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնավարման հետ
Կիրո Մանոյան. Ստատուս-քվոն կարող է աշխատել հայերի օգտին միայն ճիշտ օգտագործման՝ Արցախի բնակչության մինչև 250-300 հազար ավելացման դեպքումԿիրո Մանոյան. Ստատուս-քվոն կարող է աշխատել հայերի օգտին միայն ճիշտ օգտագործման՝ Արցախի բնակչության մինչև 250-300 հազար ավելացման դեպքում
Ռասիմ Մուսաբեկով. Ադրբեջանում նախագահական ընտրությունների տեղափոխումը կարող է թույլ տալ Ղարաբաղի շուրջ բանակցություններում բեկման հասնել արդեն այս տարի Ռասիմ Մուսաբեկով. Ադրբեջանում նախագահական ընտրությունների տեղափոխումը կարող է թույլ տալ Ղարաբաղի շուրջ բանակցություններում բեկման հասնել արդեն այս տարի
Վարդան Ոսկանյան: Իրանում վերջին սադրանքների նպատակը Թեհրանի վերադարձն էր միջազգային  պատժամիջոցների ռեժիմին Վարդան Ոսկանյան: Իրանում վերջին սադրանքների նպատակը Թեհրանի վերադարձն էր միջազգային  պատժամիջոցների ռեժիմին 
Սերգեյ Մարկեդոնով. 2017 թվականը Հարավային Կովկասում արժանի է փորձագիտական շրջանակների սևեռուն ուշադրությանՍերգեյ Մարկեդոնով. 2017 թվականը Հարավային Կովկասում արժանի է փորձագիտական շրջանակների սևեռուն ուշադրության
Ռուսաստանի դեսպան. Հուսով ենք` Հայաստանը կարող է դառնալ հենց այն «համագործակցության կամուրջը՚ ԵՄ և ԵԱՏՄ միջև, Արևմուտքի և Արևելքի միջևՌուսաստանի դեսպան. Հուսով ենք` Հայաստանը կարող է դառնալ հենց այն «համագործակցության կամուրջը՚ ԵՄ և ԵԱՏՄ միջև, Արևմուտքի և Արևելքի միջև
Մանվել Սարգսյան. 25 տարվա ընթացքում Հայաստանում մարդիկ աստիճանաբար  գիտակցել են, որ զբաղվում են դատարկ բաներովՄանվել Սարգսյան. 25 տարվա ընթացքում Հայաստանում մարդիկ աստիճանաբար  գիտակցել են, որ զբաղվում են դատարկ բաներով
 Ալեքսեյ Կոլոմիեց. Ի տարբերություն Միխայիլ Սահակաշվիլիի` Յուլիա Տիմոշենկոյի  ճանապարհը դեպի Ուկրաինայի նախագահի պաշտոն, գործնականում, բաց է Ալեքսեյ Կոլոմիեց. Ի տարբերություն Միխայիլ Սահակաշվիլիի` Յուլիա Տիմոշենկոյի ճանապարհը դեպի Ուկրաինայի նախագահի պաշտոն, գործնականում, բաց է
Արկադի Տեր-Թադևոսյան. Արցախի և Հայաստանի հետ ցանկացած փոխզիջումային պայմանավորվածություն անձամբ Ալիևի համար հավասարազոր է ինքնասպանությանԱրկադի Տեր-Թադևոսյան. Արցախի և Հայաստանի հետ ցանկացած փոխզիջումային պայմանավորվածություն անձամբ Ալիևի համար հավասարազոր է ինքնասպանության
Մաքսիմ Սուչկով. Հայաստանի զարգացման շահերից բխող նախագծերի որակական և համակարգային իրագործումը կբացառի Ռուսաստանի նյարդային արձագանքն այն առնչությամբ, թե ինչ են «այնտեղ մտահղացել ամերիկացիները՚Մաքսիմ Սուչկով. Հայաստանի զարգացման շահերից բխող նախագծերի որակական և համակարգային իրագործումը կբացառի Ռուսաստանի նյարդային արձագանքն այն առնչությամբ, թե ինչ են «այնտեղ մտահղացել ամերիկացիները՚
Թիմուր Ուրազաև. Որպես ԵԱՏՄ անդամ` Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, ապրիորի գործոն են ԵԱՏՄ մյուս երկրների իրենց գործընկերների համարԹիմուր Ուրազաև. Որպես ԵԱՏՄ անդամ` Հայաստանը, ինչպես և Ղազախստանը, ապրիորի գործոն են ԵԱՏՄ մյուս երկրների իրենց գործընկերների համար
GeoProMining-10 տարվա գործունեություն ի շահ երկրի, ոսկու արդյունահանման ոլորտումGeoProMining-10 տարվա գործունեություն ի շահ երկրի, ոսկու արդյունահանման ոլորտում
Ավիգդոր Էսկին. Իսրայելի համար Հայաստանի և Իրանի կառուցողական հարաբերությունները ոչ թե բացասական, այլ դրական ենԱվիգդոր Էսկին. Իսրայելի համար Հայաստանի և Իրանի կառուցողական հարաբերությունները ոչ թե բացասական, այլ դրական են
Ալեքսանդր Ցինկեր. Թրամփի վարչակազմը հասկացնում է «Մեծ Մերձավոր Արևելքի» նախագծի առաջիկա վերածնման մասինԱլեքսանդր Ցինկեր. Թրամփի վարչակազմը հասկացնում է «Մեծ Մերձավոր Արևելքի» նախագծի առաջիկա վերածնման մասին
Վիտալի Նաումկին. Մոսկվան Բաքվի և Երևանի հետ հարաբերություններում երկակի խաղ չի խաղումՎիտալի Նաումկին. Մոսկվան Բաքվի և Երևանի հետ հարաբերություններում երկակի խաղ չի խաղում
Վլադիմիր Եվսեև :Բաքվի ագրեսիվությունը կարող է սանձել միայն հակահարձակման սպառնալիքըՎլադիմիր Եվսեև :Բաքվի ագրեսիվությունը կարող է սանձել միայն հակահարձակման սպառնալիքը
Հայացք Բեռլինից. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կմնա ապագա սերունդներինՀայացք Բեռլինից. Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կմնա ապագա սերունդներին
Ռուսաստանցի գեներալ. Հայաստանին և Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումները Ռուսաստանի խորը մտածված կովկասյան քաղաքականության մասն են հանդիսանումՌուսաստանցի գեներալ. Հայաստանին և Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումները Ռուսաստանի խորը մտածված կովկասյան քաղաքականության մասն են հանդիսանում
Ղարաբաղում նոր պատերազմը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի ոչնչացմամբՂարաբաղում նոր պատերազմը կավարտվի Հայաստանի և Ադրբեջանի ոչնչացմամբ
ՌԴ ԱԳՆ փոխղեկավար. Ողջունելով Իրանի նախաձեռնությունները՝ մենք ակնկալում ենք, որ հաշվի կառնվի նաև մեր դիրքորոշումըՌԴ ԱԳՆ փոխղեկավար. Ողջունելով Իրանի նախաձեռնությունները՝ մենք ակնկալում ենք, որ հաշվի կառնվի նաև մեր դիրքորոշումը
Թիմուր Ուրազաև. Մենք պետք է մտածենք պրագմատիզմի մասին, որպեսզի պետական մեխանիզմներն աշխատեն քաղաքացիների և հասարակության շահերի օգտինԹիմուր Ուրազաև. Մենք պետք է մտածենք պրագմատիզմի մասին, որպեսզի պետական մեխանիզմներն աշխատեն քաղաքացիների և հասարակության շահերի օգտին
Մեկնաբանվողներ
Քոչարյանը հոռետեսական կանխատեսում է արել Հայաստանի ներկա իշխանությունների քաղաքականության հետևանքների առնչությամբՔոչարյանը հոռետեսական կանխատեսում է արել Հայաստանի ներկա իշխանությունների քաղաքականության հետևանքների առնչությամբ
Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները համակարծիք են. երկու պետությունների հարաբերությունները հատուկ բնույթի ենՀայաստանի և Ռուսաստանի ղեկավարները համակարծիք են. երկու պետությունների հարաբերությունները հատուկ բնույթի են
«Ոչ հինն է լուրջ, ոչ նորն է նոր, այսպիսի անլուրջ վերաբերմունք խոշորագույն միջազգային ներդրողի նկատմամբ»:«Ոչ հինն է լուրջ, ոչ նորն է նոր, այսպիսի անլուրջ վերաբերմունք խոշորագույն միջազգային ներդրողի նկատմամբ»:
Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններինՌոբերտ Քոչարյանը կմասնակցի խորհրդարանական ընտրություններին
Էդուարդ Շարմազանով. ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել ՀՀ երկրորդ նախագահի հետԷդուարդ Շարմազանով. ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել ՀՀ երկրորդ նախագահի հետ
Երևանը պատասխանեց Մոսկվայի նախօրեի հայտարարությանըԵրևանը պատասխանեց Մոսկվայի նախօրեի հայտարարությանը
Կոնգրեսականները նամակ են հղել Դոնալդ Թրամփին` կոչ անելով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել ՄԱԿ գագաթնաժողովի հարթակներումԿոնգրեսականները նամակ են հղել Դոնալդ Թրամփին` կոչ անելով Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել ՄԱԿ գագաթնաժողովի հարթակներում
Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի այսօրՌոբերտ Քոչարյանին կալանավորելու որոշումը կբողոքարկվի այսօր
Արա Մինասյանն ազատվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի պաշտոնիցԱրա Մինասյանն ազատվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի պաշտոնից
Հանրապետական կուսակցությունը Քոչարյանի դեմ մեղադրանքը դիտում է՝ որպես Արցախյան հիմնախնդրի շուրջ հնարավոր զարգացումների ընդդիմախոսներին լռեցնելու փորձՀանրապետական կուսակցությունը Քոչարյանի դեմ մեղադրանքը դիտում է՝ որպես Արցախյան հիմնախնդրի շուրջ հնարավոր զարգացումների ընդդիմախոսներին լռեցնելու փորձ
Մնացականյան. Արցախում ծառայում են բոլորը, նույնիսկ նախագահի որդինՄնացականյան. Արցախում ծառայում են բոլորը, նույնիսկ նախագահի որդին
Բաքուն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանըԲաքուն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 2)Էդվարդ Սանդոյան. Մեզ սպասվում են մեծ և բարդ բարեփոխումներ (մաս 2)
Նիկոլ Փաշինյանը և Պաոլա Սևերինոն քննարկել են կոռուպցիայի հակազդման հարցերըՆիկոլ Փաշինյանը և Պաոլա Սևերինոն քննարկել են կոռուպցիայի հակազդման հարցերը
Բալայան. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրում հակամարտությունների մասով ասվում է այն, ինչին կողմնակից է հայկական կողմըԲալայան. ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրում հակամարտությունների մասով ասվում է այն, ինչին կողմնակից է հայկական կողմը
Սվիտալսկի. Հայաստանի բնակչության 70%-ը վստահում է Եվրամիությանը, մինչդեռ ԵԱՏՄ-ի նկատմամբ վստահությունը նվազել է մինչև 48%Սվիտալսկի. Հայաստանի բնակչության 70%-ը վստահում է Եվրամիությանը, մինչդեռ ԵԱՏՄ-ի նկատմամբ վստահությունը նվազել է մինչև 48%
Վարչապետ. Ադրբեջանի կողմից  սադրանքի դեպքում մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանվելու և հակահարված տալուՎարչապետ. Ադրբեջանի կողմից  սադրանքի դեպքում մենք պետք է պատրաստ լինենք պաշտպանվելու և հակահարված տալու
ՀՀ վարչապետը հուլիսի 11-13-ն աշխատանքային այցով կմեկնի ԲելգիաՀՀ վարչապետը հուլիսի 11-13-ն աշխատանքային այցով կմեկնի Բելգիա
ՀԱԿ-ը պատրաստ է աջակցել մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությանըՀԱԿ-ը պատրաստ է աջակցել մարտի 1-ի իրադարձությունների հետաքննությանը
ԶԼՄ-ներ. Տարոն Մարգարյանի ճակատագիրն արդեն կանխորոշված էԶԼՄ-ներ. Տարոն Մարգարյանի ճակատագիրն արդեն կանխորոշված է
Ստեփանակերտ. Եթե Բաքուն համարձակվի հերթական ռազմական արկածախնդրության գնալ, Արցախի դրոշը կծածանվի ադրբեջանական բոլոր պետական հիմնարկների վրաՍտեփանակերտ. Եթե Բաքուն համարձակվի հերթական ռազմական արկածախնդրության գնալ, Արցախի դրոշը կծածանվի ադրբեջանական բոլոր պետական հիմնարկների վրա
Փաշինյան. Նախիջևանի ուղղությամբ հակառակորդի լուրջ առաջխաղացումներ չկան. տարածքների կորստի մասին խոսելն անհեթեթություն էՓաշինյան. Նախիջևանի ուղղությամբ հակառակորդի լուրջ առաջխաղացումներ չկան. տարածքների կորստի մասին խոսելն անհեթեթություն է
Գեներալ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակԳեներալ Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ
Թերթ. Սեպտեմբերին Հայաստանում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ մինչ այդ վարչապետ Փաշինյանը հրաժարական կտաԹերթ. Սեպտեմբերին Հայաստանում կկայանան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, իսկ մինչ այդ վարչապետ Փաշինյանը հրաժարական կտա
Սամվել Բաբայանը գտնում է, որ Արցախին մինչև 2020 թ. կայունություն է պետքՍամվել Բաբայանը գտնում է, որ Արցախին մինչև 2020 թ. կայունություն է պետք
Արցախի նախագահի խորհրդականը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում վտանգավոր միտումներ է տեսնում, որոնք հղի են նոր էսկալացիայովԱրցախի նախագահի խորհրդականը ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում վտանգավոր միտումներ է տեսնում, որոնք հղի են նոր էսկալացիայով
Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի վերջին գործողությունների առնչությամբԱրցախի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի վերջին գործողությունների առնչությամբ
ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակներինՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակներին
Զբաղեցրած պաշտոններից ազատվել են Նարեկ Սարգսյանը և Մարտին ՍարգսյանըԶբաղեցրած պաշտոններից ազատվել են Նարեկ Սարգսյանը և Մարտին Սարգսյանը
Մոսկվայում տեղի է ունեցել նոր սփյուռքահայ կազմակերպության շնորհանդեսը՝ ստեղծված ի հակակշիռ ՌՀՄ-իՄոսկվայում տեղի է ունեցել նոր սփյուռքահայ կազմակերպության շնորհանդեսը՝ ստեղծված ի հակակշիռ ՌՀՄ-ի
Փնտրել ըստ օրերի