Թբիլիսիում
Ռուսաստանի նախկին դեսպանատանը գոյացել են ջավախահայերի հերթեր, որոնց անձնագրեր
են բաժանում: Այդ մասին հայտարարել է Վրաստանի առաջին նախագահի որդին` Կոնստանտին
Գամսախուրդիան, հաղորդում է «Գրուզիա-օնլայնը»:
Նրա
ասելով, վիրահայերի մեծ մասն արդեն ՌԴ անձնագրեր է ստացել, դրանք բաժանվել են
որպես վաուչեր: Գամսախուրդան ասել է, թե այդ տեղեկատվությունն իրեն տրամադրել են
որոշակի անձինք, որոնց անունները հրապարակելուց ինքը տվյալ փուլում ձեռնպահ է
մնում: