2014 թվականին «Ռոստելեկոմ» ընկերության ներդրումները Հայաստանում կազմել են մոտ 3 մլրդ.դրամ, և 2015 թվականին էլ ընկերությունը կպահպանի ներդրումների նախորդ տարվա ծավալները: Ընդ որում, 2013 մեկնարկային տարում ներդրումները կազմել են 5,5 մլրդ.դրամ: Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսում այսօր հայտարարել է «GNC-ALFA» ՓԲԸ («Ռոստելեկոմի» դուստրը) գլխավոր
տնօրեն
Հայկ
Ֆարմանյանը: (ՀՀ
ԿԲ
փոխարժեքը
դեկտեմբերի 23-ին
կազմել
է 456,17 դրամ/դոլար):
Նրա
խոսքով, 2015 թվականին իրականացվեցին նոր նախագծեր, որոնք ուղղված էին կապի որակի
բարձրացմանը և տեխնոլոգիական նոր ծառայությունների մատուցմանը: Ընկերույթունը
շեշտը դնում է վճարման համակարգի բարելավման և ընդլայնման վրա: Բիլինգային
համակարգն արդեն ինտեգրվել է հանրապետության բոլոր առևտրային բանկերի կողմից, ինչը
թույլ է տալիս վճարումներն իրակնացնել առցանց ռեժիմով, նշել է ընկերության
ղեկավարը: Նա հավելել է, որ ընկերոթյունը 2015 թվականին ծրագրում է թողարկել նոր
պորտալ, ինչը նույնպես թույլ կտա առցանց ռեժիմով բաժանորադգրվել ընկերության
ծառայություններին:
Գլխավոր
տնօրենը հավելել է, որ հաջորդ տարի նախատեսվում է IP հեռուստատեսության նոր
տեխնոլոգիաների ներդրում, ինչպես նաև որակական և քանակական ցուցանիշների
բարելավում: «Բարձր մրցակցությունն ընկերությանն ստիպում է պարբերաբար բարելավել
սպասարկման որակը»,-ասել է նա: 2015 թվականին որոշում կընդունվի նաև տվյալների
մշակման կենտրոնի (դատա կենտրոն)
կառուցման մասին: Նախատեսվում է նաև տրամադրվող ծառայությունների աշխարհագրության
ընդլայնում:
Ֆարմանյանը
տեղեկացրել է, որ Երևանում ընկերության կապի ծածկույթը կազմում է 80%, իսկ
հանրապետությունում` ավելի քան 50%:
Անցնող
տարին «Ռոստելեկոմ» ընկերության համար Ֆարմանյանն անվանել է հաջողված, քանի որ
հանրապետության 15 քաղաքներում հաջողվեց ներդնել «օպտիկան յուրաքանչյուր բնակարան»
(GPON) տեխնոլոգիան, որը ներկայումս ամենաառաջադեմն է:
Բացվել է վաճառքի և տեխնիկական սպասարկման 26 կենտրոն, ինչը 2,5 անգամ ավելի է
տարեսկզբի համեմատ, ասել է ընկերության ղեկավարը: Խոշոր ներդրումներն ուղղվել են
կապի որակի բարելավմանը: Մասնավորապես, Երևանում ավարտվեց շրջանային ցանցի
շինարարությունը, որի թողունակությունը կազմում է 40 ԳԲ/վրակ, ինչը թույլ տվեց
մատչելիություն ապահովել դեպի գերարագ և հուսալի ինտերնետը, և բաժանորդներն ավելի
ծանր կոնտենտից օգտվելու հնարավորություն ստացան:
Հիշեցնենք, որ «Ռոստելեկոմը» Հայաստանում շահագործում է
հանրապետությունում միակ խոշորագույն օպտիկա-մանրաթելային ցանցը, որը կապված է
տարածաշրջանի մայրուղային հիմնական ցանցերի և տրաֆիկի փոխանակման խոշորագույն
հանգույցների, մասնավորապես, Իրանի և Վրաստանի հետ: Ռուսաստանյան «Ռոստելեկոմ» ԲԲԸ
Հայաստանում իր դուստ ընկերության` «GNC-ALFA» ՓԲԸ հետ սկսել է Հայաստանի տարածքում մանրածախ հեռահաղորդակցական ծառայություններ մատուցել
2012 թվականի վերջին, իսկ 2013 թվականից ձեռնամուխ է եղել IP-հեռուստատեսության ծառայության մատուցմանը: