ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Ռիչարդ Միլզի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ինչպես հայտնում է Asbarez-ը` վկայակոչելով Սպիտակ տունը, եթե ԱՄՆ Սենատը հավանություն տա այդ թեկնածությանը, Միլզը կփոխարինի ներկայիս ամերիկացի դեսպան Ջոն Հեֆերնին։ ՙԵս երախտապարտ եմ, որ այս հայտնի անձինք որոշել են նվիրել իրենց ամերիկյան ժողովրդին ծառայելու գործին մեր երկրի համար այս կարևոր ժամանակներում: Ես անհամբեր սպասում եմ առաջիկա ամիսներին և տարիներին նրանց հետ աշխատանքին՚,- ասել է Օբաման Միլզին և դեսպանների պաշտոնի համար մյուս առաջադրվածներին հասցեագրված ուղերձում:
Ռիչարդ Միլզը 2012 թվականից զբաղեցնում է Լիբանանում ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնը: Նա աշխատել է նաև Մալթայում, Փարիզում, Դուբլինում, Լոնդոնում, Բաղդադում, Իսլամաբադում ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում: 1990-ականների սկզբում աշխատել է Հայաստանի և Ադրբեջանի գծով հյուպատոսական բաժնում: