Չկա հակամարտությունը, որը լուծում չունենա, և ղարաբաղյան հակամարտությունը բացառություն չէ: Այս մասին նախօրեին Բրյուսելում հայտարարել են Եվրամիության Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի գծով համանախագահ Ֆիլիպ Լեֆորը և ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Բեռնար Ֆասյեն, ոնց հաղորդում է Ազատություն րադիոկայանը:
Ըստ ԵԱՀԿ ՄԽ նախկին համանախագահի, մինչև կողմերը չցուցաբերեն քաղաքական կամք, դրական տեղաշարժերի սպասելն անիմաստ է: Ֆասյեն նշել է, որ նախկինում ինքն ավելի քան 100 անգամ հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ և վստահ է, որ խաղաղությունը կարող է ձեռք բերվել անհրաժեշտ բոլոր գործոնների առկայության դեպքում: Սակայն նա նշել է, որ համակարտությունը մեռյալ կետից չի տեղաշարժվի առանց կողմերի քաղաքական կամքի: ՙՊրոբլեմի կարգավորմանն ահրաժեշտ են թարմ մոտեցումներ, առաջին հերթին, այդ երկրներում ժողովրդավարության տարածումով, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները դեռ պատրաստ չեն այդ հակամարտության լուծմանը: Ինչ վերաբերվում է ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը Եվրամիության մանդատով փոխարինելու վերաբերյալ խոսակցություններին, ապա դա ՙնոնսենս՚ է՚,-նկատել է Ֆասյեն:
Նրա խոսքերով, այդ առաջարկն իր համար անընդունելի է առաջին հերթին այն պատճառով, որ Ֆրանսիայի հայ համայնքին վերագրվում է, իբր այն որոշակի ազդեցություն ունի ԵԱՀԿ ՄԽ համանախագահի վրա: ՙԵս զարմացած եմ, ինչպես կարելի է համարել, որ հատկապես Ֆրանսիայի հայ համայնքը կարող է խոչընդոտել գործընթացին: Դա առնվազն տարօրինակ է, քանի որ այդ համայնքն իր թվաքանակով երրորդն է` Ռուսաստանից ու ԱՄՆ հետո, նշելով նաև, որ Ֆրանսիան, ի տարբերություն Ռուսաստանի, Հայաստանում ռազմական բազաներ չունի՚,-նշել է նախկին համանախագահը: Միևնույն ժամանակ նա ենթադրում է, որ Եվրամիությունը պետք է մեծացնի իր մասնակցության աստիճանը ղարաբաղյան կարգավորման գործընթացում, խաղաղությանն ուղղված ծրագրերի ավելացման միջոցով, իսկ Ադրբեջանի և Հայաստանի ռազմական ծախսերը կարող են ուղղվել ավելի կարևոր ոլորտներին: ՙՕրինակ, ես գտնում եմ, որ Եվրամիությունը պետք է կողմերից պահանջի, որպեսզի դադարեցնեն ռազմատենչ ռիտորիկան և հանդես գան խաղաղությանն ուղղբած հայտարարություններով՚,-ասել է Ֆասյեն:
Իր հերթին, Լեֆորն ընդգծել է, որ անհրաժեշտ է ցանկացած գնով խուսափել ռազմական գործողությունների վերսկսումից, պահպանել նվազագույն հարաբերությունները և զարգացնել մարդկային, հանրային շփումները: ՙՈչ Եվրամիությունը, ոչ էլ որևէ մեկը, չունի պահուստային որոշում: Իսկ հակամարտության լուծմանն ավելի ռացիոնալ լուծում չեմ տեսնում: Խաղաղությունը հնարավոր է: Հակամարտությունն ունի ելքեր ՚,-մեկնաբանել է նա: