Կովկասում հակամարտությունների, մասնավորապես`Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման շատ նրբանկատ և ցավագին է: Վերքերը դժվար և երկար են ապաքինվում, այդ պատճառով պետք է նստել բանակցությունների սեղանի շուրջը և լուծում գտնել, այդպիսի կարծիք է հայտնել ՌԴ ԿԿ առաջնորդ Գենադի Զյուգանովը:
ՙԿարծում եմ`խնդրի կարգավորումը մոտ է: Բայց առանց այդ տարածաշրջանում Ռուսաստանի ջանքների`դժվար կլինի լուծում գտնել: Թե’ Երևանում, թե’ Բաքվում պետք է հիշել, որ խաղաղություն և անդորր նրանք կգտնեն միայն Ռուսաստանի հետ սերտ համագործակցությամբ՚,-ընդգծել է քաղաքական գործիչը:
ՙՎրաստանի հետ Ռուսաստանի հարաբերությունները միշտ եղել են բարիդրացիական: Հայաստանի հետ դրանք եղել են պատմականորեն անկեղծ և բարեհամբույր: Իսկ Ադրբեջանի հետ միշտ սերտ կապեր են եղել`թե’ բարեկամական, թե’ արդյունբերական-արտադրական: Այդ պատճառով, նրա կարծիքով, պետք է այս ամենը հիշել, զարգացնել ու ամրապնդել`այդ հարաբերություններն ստորացնելու և երկրի քաղաքացիներին կռվեցնելու փոխարեն: