«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն
ամառային հանգստի մեկնողներին առաջարկում է օգտվել անհատական պահատեղերի մատչելի պայմաններից:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ամառային արձակուրդներն ու
հանգիստն անհոգ անցկացնելու նպատակով, «Անելիք Բանկն» իր հաճախորդներին առաջարկում
է մատչելի սակագներով միջազգային ստանդարտներին համապատասխանող անհատական
չհրկիզվող պահատեղեր: Հաճախորդները հնարավորություն ունեն իրենց թանկարժեք իրերի,
արժեթղթերի կամ այլ կարևոր փաստաթղթերի պահպանության համար օգտվել տարբեր չափի
պահատեղերից` սկսած ամսական 2000 ՀՀ դրամից: Լրացուցիչ տեղեկություններին կարելի է ծանոթանալ http://www.anelik.am/ էլեկտրոնային կայքից:
«Բանկն առաջարկում է փոքր,
միջին, եւ մեծ չափերի անհատական պահատեղեր, որոնք տեղակայված են անվտանգության
հատուկ սարքավորումներով համալրված սրահներում: Դրանք գտնվում են շուրջօրյա
հսկողության ներքո, հագեցած են անվտանգության ժամանակակից համակարգով եւ
հակահրդեհային ահազանգման միջոցներով: Պահատեղեր տրամադրելիս կապահովվի
հաճախորդների կողմից ի պահ տրված նյութական արժեքների ամբողջականությունն ու
անձեռնմխելիությունը, ինչպես նաեւ պահատեղի պարունակության վերաբերյալ
տեղեկատվության գաղտնիությունը»,-նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Մանրածախ
գործառնությունների զարգացման վարչության պետ Արմեն Համբարձումյանը:
Նշենք, որ Անելիք Բանկի միակ սեփականատերն է լիբանանյան Credit Bank S.A.L.,
բանկը, որը
2013 թվականի 4-րդ եռամսյակում իր բաժնեմասը 89,95%-ից հասցրեց 100%-ի: Բանկն ունի 12
մասնաճյուղ, որից 6-ը գտնվում է Երևանում: