Հայաստանը 100%-ով կատարել է էներգետիկայի ոլորտին առնչվող պահանջները Մաքսային միությանն անդամակցելու համար: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հարցազրույցում հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը:
Նրա խոսքով, Հայաստանը շահագրգռված է ինչպես ՄՄ-ին, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցման հարցում, քանի որ այդ ինտեգրումը լուրջ հնարավորություններ կընձեռի Հայաստանի էներգահամակարգի համար: ՙՀայաստանի մեկուսացված վիճակն այդ առավելություններից օգտվելու հնարավորություն չի տալիս՚,- ընդգծել է փոխնախարարը`հույս հայտնելով, որ ՄՄ-ին հանրապետության անդամակցումը տեղի կունենա մինչև 2014 թ. վերջը: