Բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված ֆինանսական բուրգի
վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի մասին վերջին շրջանում տարաբնույթ
տեղեկություններ են հրապարակ նետվում: Թե դրանցից որ մասն է դառնում քննության
առարկա, իսկ որ մասի վրա են իրավապահները աչք փակում, ապագան ցույց կտա: Բայց մի
բան այս պահին հաստատ է. Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը
հավաստիացնում է, որ ինքը որեւէ առնչություն չունի այդ բուրգի հետ:
ՙԺողովուրդ՚ օրաթերթի հետ զրույցում Նազարյանը նշել է.
ՙՊարզապես ծիծաղելի փորձեր են ինձ նման պատմությունների մեջ մտցնելը: Վստահեցնում
եմ Ձեզ, որ դրանք հերյուրանքներ են՚: Այդ դեպքում ինչո±ւ եք լռում, ինչո±ւ չեք
ներկայացնում Ձեր հակափաստարկները եւ ինչո±ւ չեք մեկնաբանում Ձեզ պաշտոնանկ անելու
պատճառները. ՙԺողովուրդ՚-ի թղթակցի այս հարցերին պարոն Նազարյանը պատասխանել է.
ՙԵս իմ լռությամբ արհամարհում եմ սուտը: Ժամանակը բոլոր հարցերի պատասխանը կտա:
Համբերե¯ք, եւ ամեն ինչ կընկնի իր տեղը՚:
Հիշեցնենք, որ բարձրաստիճան ոստիկանների կողմից ստեղծված ու
ղեկավարվող ֆինանսական բուրգը խաբեությամբ 2,5 մլն դոլար է կորզել մարդկանցից եւ
ՙպայթել՚: