Հայաստանում HR-մենեջմենտը գտնվում է
ինտենսիվ զարգացման փուլում: Նոյեմբերի 22-23-ը Աղվերանում տեղի ունեցած` HR-մենեջերների
գործունեության հիմնական ուղղություններին վերաբերվող տարածաշրջանային 2-րդ
կոնֆերանսում աս մասին հայտարարել է Հայաստանի HR-մենեջերների ասոցիացիայի նախագահ
և Cascade Consultants ընկերության ղեկավար Արփի Կարապետյանը, մեկնաբանելով
ԱրմԻնֆո գործակալության համապատասխան հարցը:
Նրա խոսքերով. տվյալ ոլորտի զարգացման մասին կարելի է
դատել հաճախորդների բազայի ինտենսիվ աճով, HR պրոֆեսիոնալների որակյալ
ծառայությունների նկատմամբ հաճախորդների աճող պահանջարկով, ինչպես նաև Ասոցիացիայի
անդամների աճով: «Եթե 20 տարի առաջ մենք 20 անդամ ուինեինք, ապա այսօր HR-մենեջերների ասոցիացիան ունի 40-ից ավելի անդամ:
Ինտենսիվորեն աճում է այն անձանց թիվը, որոնք, իրոք, հետաքրքրված են այս ոլորտով և
ցանկանում են զարգացնել իրենց պրոֆեսիոնալ հմտությունները»,-նշել է
Ա.Կարապետյանը: Նա նաև նշել է, որ HR ծառայություններն
արդեն մասսայականություն են վայելոմ ՓՄՁ սուբյեկտների շրջանում, ինչի մասին է
վկայում հաճախորդների այդ խմբի թվաքանակի էական աճը, ինչը դիտվում է 2008
թվականից:
Շարունակելով զրույցը, Ասոցիացիայի նախագահը նշել է, որ
ներկայումս Հայաստանում HR-ծառայությունների նկատմամբ պահանջարկը, հիմնականում,
կենտրոնացած է ֆինանսական և հեռահաղորդակցության ոլորտներում: Իսկ վերջերս այն
դիտվում է նաև արդյունաբերության, մասնավորապես, լեռնարդյունաբերության և թեթև
արդյունաբերության ոլորտներում:
Նշենք, որ նոյեմբերի
22-23-ը Աղվերանում տեղի է ունեցել HR-մենեջերների գործունեության հիմնական
ուղղություններին վերաբերվող տարածաշրջանային 2-րդ կոնֆերանսը: Կոնֆերանսի
նպատակը տարածաշրջանի HR-մենեջերների միջև շփումների և փորձի փոխանակման միասնական
հարթակի ստեղծումն է, հետագայում մարդկային ռեսուրսների կառավարման միասնական
դպրոց ստեղծելու համար: Կոնֆերանսին
մասնակցել են Հայաստանի, Վրաստանի և այլ երկրների HR-մասնագետներ և մենեջերներ: Միջոցառման
կազմակերպիչն է Հայաստանի HR-մենեջերների ասոցիացիան, Cascade
Consultants խորհրդատվական
ընկերության հետ համատեղ: