Հալեպից Երևան ուղևորված ավտոբուսից այսօր 5 հայ տղամարդ է առևանգվել։ Ինչպես հաղորդում է yerkirmedia.am կայքը, դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի հետ սահմանի մոտ։ Ուղևորների թվում եղել են նաև կանայք, որոնց ահաբեկիչներն ազատ են արձակել, իսկ տղամարդկանց գտնվելու վայրն անհայտ է։