Վերջին ժամանակներս
Հայաստանի նախարարներն
իրենց հայտարարություններում օգտագործում
են այնպիսի
բառապաշար, որը պատիվ չի
բերում բարձրաստիճան
պաշտոնյաներին:
Այդ մասին մարտի 26-ին
ԱԺ-ում
հայտարարել է
ԲՀԿ խմբակցության
պատգամավոր Էլինար Վարդանյանը:
Որպես օրինակ պատգամավորը հիշատակել
է արդարադատության նախարար Հրայր
Թովմասյանի արտահայտությունները,
որն ընդդիմության
հասցեին անպարկեշտ
արտահայտություն էր
թույլ տվել, իսկ
հետո արդարադատության
նախարարին հետեւել էին մյուսները: «Իսկ
երեկ բնապահպանության նախարար
Արամ Հարությունյանը բնապահպան
ակտիվիստին ասել
էր. «Չափդ
ճանաչի, ականջներդ կկտրեմ, լակոտ»,-վրդովվել է
պատգամավորը:
Ի պատասխան` խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ նման հարցերը պետք է կարգավորվեն եւ քննարկվեն երկու կողմերից: «Ճիշտ չեմ համարում նման բառերի օգտագործումը, դա անցանկալի երեւույթ է»,- միաժամանակ հավելել է նա: Հարցին անդրադարձել է նաև կառավարող ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության
նախարար Արմեն Աշոտյանը, ով կարծում է, որ հենց ընդդիմությունն առաջինն է սկսում
հրահրել կառավարության անդամներին: