Beeline-ը հայտարարում է «Ռոումինգում`0» ծառայության գործարկման մասին, որը
հնարավորություն է ընձեռում բաժանորդին ռոումինգում գտնվելիս բոլոր մուտքային
զանգերի 2-ից 10-րդ րոպեները խոսել անվճար։ Ծառայությունը գործում է աշխարհի
ցանկացած երկրում և հասանելի է Beeline բջջային կապի բոլոր բաժանորդներին։ Մուտքային
զանգի առաջին րոպեի արժեքը 200 դրամ է։ Յուրաքանչյուր րոպեի արժեքը, 11–երորդ
րոպեից սկսած, նույնպես կազմում է 200 դրամ։
«Ռոումինգում՝ 0» ծառայությունը ոչ միայն պարզ է և
համար, այլ լավագույններից ու ամենամատչելի առաջարկներից մեկն է շուկայում։ Վստահ
եմ, որ նոր ծառայությունը Եվրոպայում, Արաբական Միացյալ Էմիրություններում,
Եգիպտոսում և աշխարհի
ցանկացած երկրում գտնվող մեր բաժանորդների ձմեռային արձակուրդներն ավելի ջերմ և
ուրախ կդարձնի` ընձեռելով նրանց մտերիմների հետ ավելի շատ շփվելու հնարավորություն
մատչելի սակագնի շնորհիվ»,- նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ
Պյատախինը։
Ինչպես ԱրմԻնֆո-ին
հաղորդեցին ընկերության մամուլի ծառայությունից, «Ռոումինգում՝ 0» ծառայությունը գործում է մինչև 2015 թ. փետրվարի 15-ը
ներառյալ: Այն կարելի է ակտիվացնել` հավաքելով *200# հրահանգը, իսկ ապաակտիվացնել՝
*201#: Ծառայությունից օգտվելու համար Հայաստանից մեկնելուց առաջ անհրաժեշտ է
ակտիվացնել ռոումինգը` հավաքելով #351*0000# հրահանգը կանխավճարային հաշվարկային
համակարգի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար կամ *500# հրահանգը`
հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար:
Ռոումինգ ծառայությունը գործում է աշխարհի 173
երկրների 401 օպերատորի ցանցերում: Նշենք, ծառայությունից հնարավոր չէ օգտվել այլ
ռոումինգ ծառայությունների հետ միաժամանակ: «Ռոումինգում՝ 0» ծառայության մասին
լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ Beeline վաճառքի և սպասարկման
գրասենյակներում, զանգահարելով 0611 հեռախոսահամարին կամ այցելելով www.beeline.am կայք։
«ԱրմենՏել»
ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի
մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից
մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է
Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության
ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի
տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման,
այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում,
Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում,
Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում,
Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում և Կանադայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ
է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 739 մլն. ընդհանուր բնակչությամբ
տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում
«Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Leo», «Banglalink»,
«Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2014թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ
ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 223 միլիոն: