Հոլիվուդի աստղերը կնկարահանվեն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմում, որի թողարկումը նախատեսվում է 2015-ին` Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի առնչությամբ: Ինչպես գրում է Nouvelles d`Armռnie-ն, ռեժիսոր Արտակ Սևադան նախատեսել է ՙGenex՚ ֆիլմի ցուցադրությունը 2015-ի ապրիլի 24-ին:
Նոր ֆիլմը պատմում է 25-ամյա գեղեցկուհի Սալլի Սոլոմոնի մասին, ով երկար տարիներ ուսումնասիրել է իր ընտանիքի պատմությունը, բայց հանկարծ բախվում է դավադրության, եւ սկսվում է պայքար:
Աղբյուրի համաձայն, հոլիվուդյան աստղեր Նաթալի Փորթմանը եւ Արմանդ Ասանթեն արդեն պայմանագիր են ստորագրել 30 մլն դոլար բյուջե ունեցող ֆիլմի նկարահանումներին մասնակցելու համար: Հոլիվուդի մի քանի այլ աստղեր, այդ թվում Ալ Պաչինոն եւ Լեոնարդո դի Կապրիոն, ներկա են կոնցեպտուալ թրեյլերում, որը հրապարակվել է ֆիլմի պաշտոնական կայքում: