Հունիսի 26-ին, ժամը 17.43-ին Լոռու մարզի Թեղուտ գյուղում՝ ՙԹեղուտ՚ ՓԲԸ-ի տարածքում, փլուզվել է ջրահեռացման համար նախատեսված բետոնե թունելը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը: Տեղանքն ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ 2,5 կմ երկարությամբ ջրի հեռացման համակարգի մեջտեղի հատվածից թունելի պատը մոտ 0,5 մ թեքվել է դեպի ներս և չնայած դրան՝ իրենից վտանգ չի ներկայացնում: Ջրի արտահոսք չի նկատվել. թունել մտնող և դուրս եկող ջրի քանակը նույնն է: