«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է «Beeline Scholarship» ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի
մասին: «Beeline Scholarship» ծրագիրն իրականացվում է Բրիտանական խորհրդի
հայաստանյան մասնաճյուղի, ՀՀ ԿԳ նախարարության հետ համատեղ և նպատակ ունի աջակցել
Հայաստանի պետական ԲՈՒՀ-երի վճարովի համակարգում սովորող ուսանողներին:
Ծրագրի երկրորդ փուլին, որը մեկնարկել է
այսօր և կընթանա մինչև հունվարի 24-ը, Հայաստանի Հանրապետության Կրթության և
Գիտության նախարարության, միջազգային, կրթական և բիզնես կազմակերպությունների
ներկայացուցիչներից, այդ թվում նաև կրթական ոլորտում առաջատար փորձագետներից
կազմված հանձնաժողովն առաջին փուլն անցած 179
մասնակցից կընտրի այն 80-110 ուսանողին, ովքեր կարժանան «Beeline կրթաթոշակ»-ին:
«Beeline Scholarship» ծրագիրը լայն
արձագանք գտավ հանրապետության ողջ տարածքում։ Այսօր, առավել քան երբևիցե,
անգնահատելի է կրթության դերը ժամանակակից աշխարհում և մենք, որպես
սոցիալապես պատասխանատու ընկերություն շարունակելու ենք աջակցել կրթական ծրագրերի
իրակակացմանը և խրախուսել հայ երիտասարդներին իրենց սեփական ուժերով հասնել
հաջողության և կյանքը դարձնել ավելի լավ»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ
Պյատախինը:
«Մենք ուրախ ենք համագործակցել «ԱրմենՏել»
ընկերության հետ այս ծրագրի շրջանակում և աջակցել այն ուսանողներին, ովքեր կքայլեն
ժամանակակից աշխարհի պահանջներին համահունչ և կներկայացնեն ստեղծարար և նորարար
մտքեր»,-ասել է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ
Սարիբեկյանը:
«Beeline Scholarship» ծրագիրն
իրականացվում է երկու հիմնական փուլով: Առաջին փուլին, մասնակցել է ավելի քան 550
ուսանող, որոնց մեջ գերակշռում են տնտեսագիտություն, բիզնես կառավարում և
լեզվաբանության ոլորտում սովորող ուսանողները: Երկրորդ փուլ անցած բոլոր
ուսանողները հանձնաժողովին կներկայացնեն իրենց ծրագիր առաջարկը տեսանյութի կամ
պատկերացույցի միջոցով, որից հետո հանձնաժողովը կկայացնի իր որոշումը:
Նշենք, որ «Beeline Scholarship» ծրագիրը մեկնարկել է 2013 թվականի
նոյեմբերի 25-ից և իրականացվում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ծրագրի
շրջանակում ԱրմենՏել ընկերությունը շուրջ
100 հայ ուսանողի կտրամադրի կրթաթոշակ` վճարելով նրանց մեկ կիսամյակի ուսման վարձը: Հաղթող ուսանողների շրջանակում
Բրիտանական խորհուրդը նաև կանցկացնի խաղարկություն, որի արդյունքում նրանցից մեկը հնարավորություն կունենա մեկնելու Միացյալ
Թագավորություն և մասնակցելու դասընթացի: