Arminfo.info



 Շաբաթ, 31 Օգոստոսի 2013

Ստեփանյան Դավիթ

Անդրեյ Եպիֆանցև: Մոսկվան եվրոպականացված Հայաստանի հետ հարաբերություններում չի կարող լինել «մոդան» թելադրողը

 Անդրեյ Եպիֆանցև: Մոսկվան եվրոպականացված Հայաստանի հետ հարաբերություններում չի կարող լինել «մոդան» թելադրողը

Վերջերս Ռուսաստանի կրեմլյան
քաղաքագետներից մեկը հայտարարեց, որ Հայաստանն այլևս Ռուսաստանի հուսալի դաշնակիցը
չէ: Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը, որո՞նք են դրա հիմնավորումներն ուհնարավոր
հետևանքները:


 


Արդարության
համար ասեմ, որ խոսքը գնացել է ոչ այդ մասին: Հարցը կայանում է նրանում, որ Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը որոշակի կոնֆլիկտ է առաջացնում Ռուսաստանի շահերի հետ: Օբյեկտիվ առումով Ռուսաստանը և Եվրոպան հանդիսանում են ազդեցության մրցակցող կենտրոններ և ունեն շահերի տարբեր ուղղություններ: Անհնար է միաժամանակ երկուսին էլ ընդգրկվել, ինչպես խորհրդային ժամանակներում չէր կարելի միաժամանակ լինել ՆԱՏՕ-ի և Վարշավյան պայմանագրի անդամ: Հայաստանի կողմից ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը նշանակում է, որ Երևանն իր իրավասությունների մի մասը փոխանցում է Արևմուտքին, սկսում է անցնել արևմտյան ստանդարտներին, հեղեղվում է արևմտյան անմաքս ապրանքներով և այլն: Եթե Ռուսաստանն, այնուամենայնիվ, շարունակի Հայաստանի հետ պահպանել ներկայիս հարաբերությունները, այդ երկրի գործերում իր ներկայիս մասնակցության խորությունը և իր ներկայիս օգնությունը, ապա կհայտնվի իր շահերին հակասող մի հիմարագույն վիճակում: Ստացվում է, որ այդ դեպքում Ռուսաստանն անհասկանալի է, թե ինչի համար պետք է կրի ինչ-որ պարտավորություններ և օգնի իր մրցակցին` պաշտպանի նրան, ապահովի նրա քաղաքական շահերը վիճելի տարածքներում, տրամադրի նրան էժան էներգակիրներ և անվճար զենք, ֆինանսավորի նրա տնտեսությունը, ընդունի նրա աշխատանքային միգրանտներին և այլն: Աշխարհում չկան նման աբսուրդային հարաբերությունների օրինակներ և վստահ եմ, որ այս հարցում Մոսկվան չի դառնա «մոդան» թելադրողը: Ոչ ոք չի ժխտում Հայաստանի իրավունքները ցանկացած ինտեգրացիոն խմբավորումներին մասնակցելու առումով: Բայց Ռուսաստանին էլ ոչ ոք չի զրկում փոփոխվող իրավիճակին արձագանքելու իրավունքից: Բնական է, որ նոր պայմաններում Ռուասաստանը չի կարող մնալ Հայաստանի ռազմավարական գործընկերը և Մոսկվան ստիպված կլինի էապես նվազեցնել մեր երկրների միջև հարաբերությունների աստիճանը, վերածելով այն լավ, ամուր, սովորական, դրացիական հարաբերությունների: Իսկ իրականում, դրա հնարավոր հետևանքները կարող են լինել ռազմական համագործակցության պայմանագրի չեղյալ հայտարարումը, Հայաստանը պաշտպանելու պարտավորություններից հրաժարվելը, ռուսական բազայի դուրս բերումը, կամ կոմերցիոն որոշակի պայմաններով Հայաստանում պահելը: Տեղի կունենա անցում առևտրի «եղբայրականից»՝ շուկայական հարաբերություններին, ինչպես նաև տեղի կունենա էներգակիրների նկատմամբ համաշխարհային գների սահմանում, վիզային ռեժիմի հաստատում, հայկական աշխատանքային միգրանտների վերադարձ և այլն: Հարավային Կովկասում Ռուսաստանի քաղաքական ազդեցության պահպանման համար որպես կոմպենսացիոն միջոց կարող է դիտարկվել Ադրբեջանի հետ մերձեցումը, որի պայմանները կարող են լինել` Լեռնային Ղարաբաղի հարցում ռուսական կողմի դիրքորոշման ընդամենը որոշակի  փոփոխությունները: Սակայն, կրկնում եմ, Հայաստանը պետք է ինքը որոշի, թե ում հետ է իրեն տեսնում սերտ ինտեգրման մեջ, Բրյուսելի՞, ինչը կլինի մեկ այլ քաղաքական, տնտեսական և ցանկացած այլ պատկեր, թե՞ Մոսկվայի և ետխորհրդային տարածաշրջանի երկրների հետ, երբ կլինի բոլորովին այլ պատկեր: Անհնար է միաժամանակ լինել և այնտեղ, և այստեղ, ինչպես մի հոգու համար անհնար է միաժամանակ խաղալ թատոն և
ֆուտբոլ և երկու դեպքում էլ խստորեն պահպանել կանոնները:


 


Նոյեմբերին Վրաստանը և Հայաստանը
պատրաստվում են
ԵՄ հետ նախաստորագրել Ասոցացման և Ազատ և համապարփակ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնագրերը (DCFTA): Ինչպիսի՞ն
են Ձեր ակնկալիքներն այդ նախագծում Վրաստանի և Հայաստանի մասնակցության առումով:


 


Հավանաբար կարելի է խոսել այդ քայլի ինչպես դրական,
այնպես էլ բացասական հետևանքներից: Դրական հետևանքների շարքում կարելի է նշել հայկական օրենսդրության և պետական գործընթացների ներդաշնակությունն արևմտյան առաջնակարգ գործընթացների հետ, ինչը դրականորեն կանդրադառնա հասարակությունում, հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում և այլն: Մեծ հավանականությամբ կարել է պնդել նաև Արևմուտքի հետ վիզային ռեժիմի դյուրացման
մասին, կարելի է ասել նաև Հայաստանի ներսում ԵՄ երկրներում արտադրված պարենային ապրանքների գները իջեցման մասին և այլն: Որոշ բացասական հետևանքներ արդեն թվարկեցի, դրանց կարելի
ավելացնել գների ընդհանուր մակարդակի բարձրացումը, քանի որ լրջորեն կբարձրանան էներգակիրների գները, տեղական արտադրողի վերացումը, քանի որ անհնար կլինի մրցակցել արևմտան ապրանքների հետ, գործազրկության աճը և արտագաղթը: Որպես հստակ օրինակ
կարելի է բերել մերձբալթյան ետխորհրդային հանրապետությունների և Բուլղարիայի օրինակը: Նայեք նրանց և կտեսնեք ձեզ 3-5 տարի անց: Լիտվայից և Լատվիայից փող վաստակելու նպատակով արտագաղթել է գործնականում ողջ աշխատունակ բնակչությունը, եթե նախկինում Բուլղարիան հանդիսանում էր արագ զարգացող գյուղատնտեսական երկիր, ապա ներկայումս ինքն է լոլիկներ գնում Թուրքիայից: Երբ ես լսում եմ, որ այդ դեպքում հայկական ապրանքները հեշտությամբ կվաճառվեն Արևմուտքում, ապա չգիտեմ՝
ծիծաղեմ թե տխրեմ սովորական հայաստանցու միամտության վրա: Իրականությունն այն է, որ


Հայաստանը չունի ապրանքներ, որոնք ապագայում կարող են հաջողությամբ վաճառվել Արևմուտքում, իսկ այն ոչ մեծ չափերի ապրանքները, որոնք, իրոք, կարելի է այնտեղ վաճառել, օրինակ, լեռնահումքային արդյունաբերության ապրանքները, կվաճառվեն նաև առանց այդ ինտեգրացիոն միավորումների: Տարածքը, որտեղ, իրականում, կարելի է վաճառել հայկական ապրանքները՝ Ռուսաստանն է և ԱՊՀ երկրները: Բայց ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից ու հետագա ստորագրումից հետո դա դժվար կլինի իրականացնել, քանի որ, ինչպես դա արվում է Ուկրաինայի պարագայում, Ռուասաստանը կսկսի իր շուկան պաշտպանել մրցակից երկրներից և արևմտյան ապրանքներից, որոնք կարող են նրա շուկա թափանցել Հայաստանի միջոցով:


 


Չնայած մասնակցությանը ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագրին, Ադրբեջանը
Եվրոպայի հետ ինտեգրման գործընթացներում, հավանաբար, ետ է մնում Հայաստանից ու
Վրաստանից, Ձեր կարծիքով, որո՞նք են դրա պատճառները:


 


Ադրբեջանին դա բոլորովին պետք
չէ, բազմաթիվ ցուցանիշներով: Որպես ինտեգրացիոն գործընկեր և դաշնակից Ադրբեջանն ունի Թուրքիա ու դրանից լավը Բաքուն չի էլ ունենա:
Տնտեսական առումով այդ երկիրն ապրում է գազատարի հաշվին, իսկ նավթն ու գազը միշտ էլ կարելի է վաճառել առանց Եվրոպա մտնելու: Ադրբեջանի քաղաքական համակարգը հիմնված է այնպիսի սկզբունքների վրա, որոնցով նրան ոչ ոք Եվրոպա չի ընդունի, իսկ դրանց փոփոխությունը կնշանակի ներկայիս վերնախավի հեռացում և երկրի տնտեսական բարեկեցության պառակտում: Այնպես որ, դա ոչ թե ետ մնալ է, այլ նպատակաուղղված քաղաքականություն է:


 


Հայաստանը և Վրաստանը ձգտում են դառնալ միասնական եվրոպական տնտեսական տարածության մաս: Հնարավո՞ր է արդյոք
փոխզիջումային լուծումների ձեռքբերումն աբխազական երկաթուղու բացման առումով,
հաշվի առնելով դրա նշանակությունը Հայաստանի եվրաինտեգրման և շրջափակումից դուրս
գալու համար: Ի՞նչ ուղիներ եք տեսնում այս հարցում:


 


Աբխազական երկաթուղին եվրաինտեգրման առումով ոչ մի նշանակություն չունի, իսկ ԵՄ հետ Ասոցացման պայմանագիրը կարելի է ստորագրել ինչպես գործող, այնպես էլ փակ ճանապարհի պայմաններում: Դրա համար, իրոք, նշանակություն ունի
Տրանսկովկասյան երկաթուղու գործարկումը, Ռուսաստանի հետ կապը թեթևացնելու և Հայաստանի բեռները դեպի Ռուսաստան, կամ հակառակ ուղղությամբ, տեղափոխելու առումով: Աակայն, Հայաստանի գլորվելը դեպի Արևմուտք և Արևմուտքի դերի կտրուկ աճը նրա գործերում կբերի հակառակ իրավիճակին՝ այդ կոմունիկացիայի նվազեցմանը և այդ ուղղությամբ բեռնափոխադրումների հոսքերի նվազեցմանը: Ներկայումս այդ երկաթուղին գործարկելու համար անհրաժեշտ է շահագրգռված երկու երկրների համաձայնությունը` Ռուսաստանի, լիովին հասկանալի պատճառներով, և Ադրբեջանի` որպես մի երկրի, որը հսկայական կերպով ազդում է Վրաստանի հետ ճանապարհի բացման վրա: Ադրբեջանի դիրքորոշումը պարզ է` շրջափակումը շարունակելը, իսկ Ռուսաստանի շահագրգռվածությունը նոյեմբերից և Վիլնյուսից հետո նույնպես կլինի բացասական: Այնպես որ, Աբխազական երկաթուղու բացման վերաբերյալ խոսակցություններին կարելի է վերջ տալ:


 


Եկեք մի փոքր փոխենք մեր զրույցի ուղղությունը,
անցնելով մերձարևելյան գործերին: Հավանական համարո՞ւմ եք արդյոք հատկապես Բաշար
Ասադի մերձավորների կողմից քիմիական զենքի կիրառումը, թե՞ ավելի հավանակն է
իրաքյան սցենարը: Ինչպիսի՞ հավանականությամբ կզարգանան իրադարձությունները Սիրիայի
դեմ գործողությունների դեմ սանկցիա տալուց Ռուսաստանի և Չինաստանի հրաժարվելուց
հետո:


 


Դժվար է ասել, թե հատկապս ով
է կիրառել քիմիական զենքը: Դատելով տրամաբանորեն, ես չեմ տեսնում դրա օգտագործման
պատճառները հատկապես կառավարական զորքերի կողմից, քանի որ նրանք հաղթում են, ավելի
բազմաթիվ են, ավելի լավ են զինված, իսկ ժողովուրդը հիմնականում սատարում է
նրանց...Ինչո՞ւ: Ավելի տրամաբանական կլիներ, որ այդ զենքն օգտագործեին
ապստամբները: Բայց, կրկնում եմ, այստեղ չի կարելի ենթադրություններ անել,
անհրաժեշտ է միջազգային հետաքննություն, անգամ եթե այն իրականացվի Սիրիայի
ռազմական գործողություններից հետո: Ներկայումս դժվար է կանխագուշակել դեպքերի
հետագա զարգացումները: Որոշ նշաններ ցույց են տալիս, որ Սիրիայի ռմբակոցման
վերաբերյալ որոշումն արդեն ընդունված է, բայց դա կարճաժամկետ ռմբակոցություն
կլինի, թևավոր հրթիռների, այլ ոչ թե զանգվածային ռմբակոցման միջոցով, ոչ սերբական
կամ էլ իրաքյան սցենարով: Գործնականում, դա Արևմուտքին ոչինչ չի տա, բացի իրեն
ուժային կենտրոնի և համաշխարհային դատավորի դերում ցուցադրելուց: Իմ կարծիքով, եթե
ռմբակոցությունը լինի կարճատև, մի քանի օր, ապա կոնֆլիկտին Իրանի ներգրավման
հավանականությունը կլինի փոքր: Հաշվի առնելով իր երկրի ներսում տիրող անկայուն
իրավիճակը, Թուրքիան, ամենայն հավանականությամբ, չի համարձակվի մասնակցել
հակամարտության ակտիվ փուլին և կսահմանափակվի ագրեսիվ հայտարարություններով և
Արևմուտքին հրապարակայնորեն սատարելով:


 


Հարավային Կովկասի անվտանգությանն ինչպիսի՞
սպառնալիք կարող է ստեղծել Իրանի հավանական մասնակցությունը սիրիական
հակամարտությանը, ԱՄՆ մասնակցության դեպքում:


 


Դա, իհարկե, կմոտեցնի այն օրը,
երբ Իրանը հանդես կգա Իրաքի և Սիրիայի դերում: Ցանկացած պարագայում, կմասնակցի
Իրանն այդ հակամարտությանը, թե ոչ, եթե Ասադն ընկնի և տեղի ունենա Սիրիայի
«իրաքիզացիան», ապա հաջորդը կլինի Իրանը, և նրա դեմ ռազմական գործողությունների
իրականացումը կդառնա միայն ժամանակի հարց: Հատկապես այդ պատճառով էլ Թեհրանի համար
այդպես կարևոր է Դամասկոսի անկումը թույլ չտալը: Իրանի դեմ ռազմական
գործողությունները լ;ուրջ փոփոխություններ կստեղծեն Հարավային Կովկասում:
Հետևանքները կարող են լինեն հսկայական և զգալի՝ ռադիացիոն աղտոտումից մինչև
հարյուր հազարավոր փախստականներ, որոնք կձգտեն դեպի հարևան երկրներ, ընդհուպ մինչև
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հարցը «թաքուն» լուծելու հրապուրանքի
առաջացում: Տարածաշրջանի պատկերն այնքան զգալիորեն կարող է փոխվել, որ այդ մասին
կարելի է քննարկել առանձին, ավելի մեծ զրույցի ընթացքում:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Border delimitation supposed to settle problems on other border  sectionsBorder delimitation supposed to settle problems on other border  sections
Armenia`s minister of defense hosts member of French Senate  CommitteesArmenia`s minister of defense hosts member of French Senate  Committees
Armenia`s authorities have nothing in common with Armenian people -  opposition MPArmenia`s authorities have nothing in common with Armenian people -  opposition MP
Leaflets calling for supporting Tavush residents distributed in  Armenia`s capital Leaflets calling for supporting Tavush residents distributed in  Armenia`s capital 
Armenia`s territories gradually surrendered under the guise of Armenia`s territories gradually surrendered under the guise of "pilot  border delimitation" - opposition MP
All-Armenian Council of Diplomats proposes solutions to end crisis in  Armenia All-Armenian Council of Diplomats proposes solutions to end crisis in  Armenia 
Statement by Armenia`s Ministry of Justice shameful - Arman Tatoyan Statement by Armenia`s Ministry of Justice shameful - Arman Tatoyan 
Armenia`s government comments on results of premier`s meeting with  residents of village of KirantsArmenia`s government comments on results of premier`s meeting with  residents of village of Kirants
Journalistic organizations expressed outrage at unjustified  aggression and cruelty of RA law enforcement officers against media  covering protestsJournalistic organizations expressed outrage at unjustified  aggression and cruelty of RA law enforcement officers against media  covering protests
Idram and IDBank at Career City FestIdram and IDBank at Career City Fest
"Shirak for Motherland" movement holds  car rally in Gyumri in  support of Tavush residents 
As of April 29, 2024, 35 border posts have been installed between  Armenia, AzerbaijanAs of April 29, 2024, 35 border posts have been installed between  Armenia, Azerbaijan
"Mother Armenia" bloc calls on students to stand up in support of  Tavush residents
European Commission Director General travels to South Caucasus to  launch new initiativesEuropean Commission Director General travels to South Caucasus to  launch new initiatives
Armenia`s Justice Ministry issues statement regarding  Armenian-Azerbaijani border delimitation in Tavush Armenia`s Justice Ministry issues statement regarding  Armenian-Azerbaijani border delimitation in Tavush 
Opposition MP files complaint against police Opposition MP files complaint against police 
When organizing Armenian, Azerbaijani FMs` meeting in Almaty,  Kazakhstan`s authorities will not act as negotiatorWhen organizing Armenian, Azerbaijani FMs` meeting in Almaty,  Kazakhstan`s authorities will not act as negotiator
Armenia`s Prosecutor`s Office intends to reclassify actions of   defendants in case of March 1, 2008Armenia`s Prosecutor`s Office intends to reclassify actions of   defendants in case of March 1, 2008
"Tavush for the Motherland " demands from Armenian law enforcement  agencies to investigate report accusing Bagrat Srbazan of committing  crime
Oppositionist: Turks seizing our lands step by step; Armenia`s  current authorities contribute to thatOppositionist: Turks seizing our lands step by step; Armenia`s  current authorities contribute to that
One of main problems of authorities` policy is to oppose history of  Armenian people - TatoyanOne of main problems of authorities` policy is to oppose history of  Armenian people - Tatoyan
Armenian FM holds talks with Speaker of the Shura Council of QatarArmenian FM holds talks with Speaker of the Shura Council of Qatar
One person, not Republic of Armenia protected now - opposition MPOne person, not Republic of Armenia protected now - opposition MP
Charles Aznavour a person of cosmic scale - Mkrtich MazmanianCharles Aznavour a person of cosmic scale - Mkrtich Mazmanian
Azerbaijani, Armenian FMs to meet in KazakhstanAzerbaijani, Armenian FMs to meet in Kazakhstan
Disobedience actions continue in Armenia Disobedience actions continue in Armenia 
Shift in Armenia s foreign policy not threat to Moscow - Tigran  BalayanShift in Armenia s foreign policy not threat to Moscow - Tigran  Balayan
Armenian premier. U.S. Sec of State discuss delimitation of  Armenian-Azerbaijani border Armenian premier. U.S. Sec of State discuss delimitation of  Armenian-Azerbaijani border 
U.S. Sec of State holds phone talks with Armenia`s premier,  Azerbaijani president U.S. Sec of State holds phone talks with Armenia`s premier,  Azerbaijani president 
Degradation of Tavush could start within 10 days - expert Degradation of Tavush could start within 10 days - expert
Prime Minister`s Cup must more and more closely linked with education  - Nikol Pashinyan  Prime Minister`s Cup must more and more closely linked with education  - Nikol Pashinyan  
Russia for further Armenian-Azerbaijani contacts - presidential spokesmanRussia for further Armenian-Azerbaijani contacts - presidential spokesman
Meeting of high-ranking officials of Armenia and Turkey took place in Tbilisi: the authorities are conducting negotiations behind Armenian people - expert Meeting of high-ranking officials of Armenia and Turkey took place in Tbilisi: the authorities are conducting negotiations behind Armenian people - expert 
Armenia`s leader forced into surrendering Homeland`s territories - clergyman Armenia`s leader forced into surrendering Homeland`s territories - clergyman 
Opposition MP critical of government over prosecution of servicemen Opposition MP critical of government over prosecution of servicemen 
Armenia`s premier addresses message on Citizen`s DayArmenia`s premier addresses message on Citizen`s Day
Russian embassy in Armenia reports events in commemoration of  Armenian Genocide victimsRussian embassy in Armenia reports events in commemoration of  Armenian Genocide victims
Servicemen join protesters in Tavush: criminal investigation launched Servicemen join protesters in Tavush: criminal investigation launched 
"Azerbaijan Sanctions Review Act" requires State Department to report on applicability of Magnitsky Act sanctions against Azerbaijani officials.
Law-enforcers use special means in Kirants: five hospitalized Law-enforcers use special means in Kirants: five hospitalized 
Int`l pressure must continue - David VardanyanInt`l pressure must continue - David Vardanyan
28 border posts have already been established between Armenia,  Azerbaijan28 border posts have already been established between Armenia,  Azerbaijan
Actions of disobedience continue throughout country: MP Artur  Khachatryan detained by brute force on Sevan-Yerevan highway Actions of disobedience continue throughout country: MP Artur  Khachatryan detained by brute force on Sevan-Yerevan highway 
Armenians of Berlin met Aliyev with protest actionArmenians of Berlin met Aliyev with protest action
Converse Bank bonds were bought in primary market within daysConverse Bank bonds were bought in primary market within days
Aliyev: We highly appreciate peace negotiations ongoing between  Azerbaijan, ArmeniaAliyev: We highly appreciate peace negotiations ongoing between  Azerbaijan, Armenia
MP: In many cases, deminers refuse to carry out demining in TavushMP: In many cases, deminers refuse to carry out demining in Tavush
Armenian, Greek academic circles to strengthen cooperationArmenian, Greek academic circles to strengthen cooperation
Less hate speech, disinformation on Armenian TV channels - official Less hate speech, disinformation on Armenian TV channels - official 
Closing ceremony of Russian-Turkish monitoring center takes place in  AghdamClosing ceremony of Russian-Turkish monitoring center takes place in  Aghdam
Date of Armenian, Azerbaijani FMs` meeting in Kazakhstan not yet  specified  Date of Armenian, Azerbaijani FMs` meeting in Kazakhstan not yet  specified  
India responds to Azerbaijan`s criticism India responds to Azerbaijan`s criticism 
Armenia`s former human rights defender presents of demarcation of  Armenian-Azerbaijani border in TavushArmenia`s former human rights defender presents of demarcation of  Armenian-Azerbaijani border in Tavush
May One procession to take place in Yerevan May One procession to take place in Yerevan 
Armenian MP, Head of EU Delegation to Armenia discuss situation on  Armenia`s bordersArmenian MP, Head of EU Delegation to Armenia discuss situation on  Armenia`s borders
Contract serviceman injured in demining operations in TavushContract serviceman injured in demining operations in Tavush
Armenia today is in a particularly difficult situation and deserves  attention more than ever before - Jean-Luc MelenchonArmenia today is in a particularly difficult situation and deserves  attention more than ever before - Jean-Luc Melenchon
Driver blocks one of Yerevan`s tangled roadsDriver blocks one of Yerevan`s tangled roads
France is ready to expand framework of interaction with Armenia -  DevinazFrance is ready to expand framework of interaction with Armenia -  Devinaz
Ruben Vardanyan`s family persuaded him to stop his hunger strikeRuben Vardanyan`s family persuaded him to stop his hunger strike