Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պարտավոր է Ադրբեջանին պատժել Հայաստանի
քաղաքացի ԿաԱեն Պետրոսյանին գազանաբար սպանելու համար: Օգոստոսի 9-ին այդ մասին
լրագրողներին հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Օգոստոսի 8-ին Ադրբեջանի
պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, ադրբեջանական
կողմում գերության մեջ հայտնված Չինարիի բնակիչ, 31-ամյա Կարեն Պետրոսյանը մահացել
է, իբր, սուր սիրտ-անոթային անբավարարությունից:
«ԿԽՄԿ գործունեությունը
գրեթե աննկատ է մեր տարածաշրջանում: Սակայն միջազգային հանրությունն այդ
առնչությամբ, պարզապես, պարտավոր է կոշտ միջոցներ կիրառել Բաքվի նկատմամբ:
Իրավիճակը ցույց է տալիս, որ Հայաստանն, ակնհայտորեն չպետք է օգնություն ակնկալի
դրսից, քանի որ մարդու իրավունքների միջազգային կառույցներն իրենց
պարտականությունները չեն կատարում», - հայտարարել է նա:
Քաղաքական
գործչի համոզմամբ, այդ համատեքստում Երևանը, վերջապես, պետք է մտածի սեփական սխալների մասին, որոնք
թույլ են տվել իրավիճակի սրում շփման գծում, ավելին, Բաքվի անպատժելիություն` գերի
ընկած Հայաստանի քաղաքացիների նկատմամբ վայրագությունների համար: