ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է արել համատեղ
օգտագործել Սարսանգի ջրամբարը: Այդ մասին մայիսի 19-ին Twitter սոցցանցի իր էջում գրել է ինքը`Ուորլիքը:
Ամերիկացի համանախագահի համոզմամբ, եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը կարողանային համատեղ օգտագործել Սարսանգի ջրամբարի ջրային պաշարները, դա
դրական քայլ կլիներ:
Սարսանգի ջրամբարը գտնվում է Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանում՝ Թարթառի միջին հոսանքում, Մարտակերտ քաղաքից մոտ 15 կմ հարավ-արևմուտք։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Ջրատարողությունը՝ 560 մլն մ³, օգտակարը՝ 500 մլն մ³, ջրթողքը՝ 900 մ³/վ։ Պատվարը հողային է, բարձրությունը՝ 130 մ։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և էներգետիկ նպատակներով։