Հայաստանի
իշխանությունները ժողովրդի հետ անազնիվ են վարվել` թաքցնելով գազի գնի բարձրացման
փաստը: ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՙԺառանգություն՚
կուսակցության փոխնախագահ, Երևանի ավագանու խորհրդի անդամ Արմեն Մարտիրոսյանը:
Ընդդիմադիր գործիչը կարծում է, որ գազի գնի բարձրացումը կհանգեցնի սոցիալական
աղետի, քանի որ իրադրությունը երկրում առանց այդ էլ բավականին լարված է
ընտրություններից հետո, որոնք, նրա պնդմամբ, ուղեկցվել են զանգվածային
կեղծարարությամբ: ՙԻհարկե, չի կարելի պատահականություն համարել այն հանգամանքը, որ
ՙՀայՌուսգազարդ՚ ընկերությունը ՙերկնագույն
վառելիքի՚ գնի բարձրացման հարցով Հանրային ծառայությունները կարգավորող
հանձնաժողովին դիմեց հենց ընտրություններից հետո: Իշխանությունները գիտեին, որ
մինչև ընտրությունները գների բարձրացումը բարդություններ կստեղծեր նրանց
վերարտադրման ճանապարհին: Դա ՀՀ ղեկավարության կողմից չափազանց մանրակրկիտ
ծրագրված ակցիա էր ՚, - նշել է նա:
Մարտիրոսյանի
ասելով, անկախ այն հանգամանքից, գազը կթանկանա 64 թե 50 տոկոսով, դա կունենա
չափազանց բացասական հետևանքներ և ավելորդ խթան կդառնա բնակչության արտագաղթի
համար:
Հիշեցնենք, որ
ՙՀայՌուսգազար՚ ՓԲԸ դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին`
առաջարկելով վերանայել բնական գազի գործող սակագինը: Ընկերությունը, մասնավորապես,
առաջարկում է 1000 խմ դիմաց ներկայիս 132 հազար դրամ սակագինը ավելացնել մինչև 221
հազար դրամ: