Լավրովի Երևան
կատարած այց նպատակը հայ-ռուսական հարաբերությունների առանցքային հարցերի
ճշգրտումն էր: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի
ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նրա խոսքով, երկու երկրների վերնախավերը խոսելու շատ բան
ունեն: Դրանք բիզնեսի, կոմունիկացիաների, զինուժի պրոբլեմներն են, ինչպես նաև
ղարաբաղյան թեման: «Իսկ այն, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարի երևանյան այցին զուգահեռ տեղի է
ունենում նաև Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը, նշանակում է, որ Հայաստանը և Ադրբեջանը սիամական երկվորյակներ են,
այսինքն, մեկի ուղղությամբ թեքվելը ենթադրում է նաև մյուսի ուղղությամբ թեքում:
Ռուսաստանի համար երկու հարավկովկասյան երկրներն էլ կարևոր են»,-գտնում
է Իսկանդարյանը: