Այսօր ՙԱրմենՏել՚ ընկերությունում (ապրանքանիշը Beeline) տեղի ունեցավ Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտի (ՆԱԻ-Հայաստան) անդամների համաժողովը և խորհրդի նիստը: Հանդիպման ընթացքում ՙԱրմենՏել՚ ՓԲԸ ներքին աուդիտի աշխատակիցները ներկայացրեցին ընկերության փորձը, որը վերաբերում է ներքին աուդիտի հանձնառության պլանավորմանը, իրականացմանը և հաշվետվությունների ներկայացմանը:
Այս բնագավառում ՙԱրմենՏել՚ ընկերության աշխատանքի որակի և փորձի համապատասխանելիությունը միջազգային չափանիշներին հաստատվել է դեռևս 2012թ.-ին աուդիտորական ՙմեծ քառյակի՚ ներկայացուցիչ Deloitte&Touche միջազգային ընկերությունների միավորման կողմից:
ՙԱրմենՏել ընկերությունը, հանսիսանալով ՙՎիմպելԿոմ՚ ընկերությունների խմբի մի մաս, իրականացնում է իր բոլոր գործընթացները միջազգային կորպորատիվ կառավարման պահանջներին համապատասխան: Ընկերության ողջ գործունեությունն ենթարկվում է մանրամասն ստուգման ռիսկերի կառավարման, ներքին հսկողության համակարգի և ֆինանսական հաշվետվության միջազգային պահանջներին համապատասխան: ՙԱրմենՏել՚-ում աուդիտորական ստուգումներ են իրականացնում այնպիսի հայտնի միջազգային կորպորացիաներ, ինչպիսին է օրինակ Ernst & Young ընկերությունը: Այս կապակցությամբ մենք մեծ կարևորություն ենք տալիս այս հանդիպմանը, և հույս ունենք, որ մեր ընկերությունում առկա փորձը կնպաստի Հայաստանում թափանցիկ և գրավիչ ներդրումային բիզնես միջավայրի ձևավորմանը՚,- նշել է ՙԱրմենՏել՚ ընկերության Ֆինանսական տնօրեն Կարեն Կարապետյանը:
ՙԱրմենՏել ընկերությունը նպատակ ունի Հայաստանի Ներքին Աուդիտորների Ինստիտուտի շրջանակում տարածել և զարգացնել մասնագիտական լավագույն փորձը մեր երկրում: Հավատացած եմ, որ այս բնագավառում կունենանք բազմաթիվ հաջողություններ, քանի որ մեր ընկերությունն ունի համապատասխան միջազգային սերտիֆիկացիա ունեցող մասնագետներ, իսկ մեր աշխատանքի որակը բարձր գնահատականի է արժանացել աշխարհահռչակ կազմակերպությունների կողմից: Այս ամենը մեզ թույլ կտա տարածել լավագույն փորձը Հայաստանի Հանրապետությունում` դրանով իսկ նպաստելով պետության բիզնես միջավայրի զարգացմանը և միջազգային փորձի նեդրման բարելավմանը՚, - նշել է ՙԱրմենՏել՚ ընկերության Ներքին աուդիտի և ռիսկերի կառավարման ծառայության ղեկավար Հայկ Քարամյանը:
Նշենք, որ ՙԱրմենՏել՚ ընկերությունը հանդիսացել է Հայաստանում Ներքին աուդիտորների ինստիտուտի հիմնադրման նախաձեռնողը և ակտիվ մասնակիցը: 2009թ.-ին ՙԱրմենՏել՚ ընկերության կողմից է ուղարկվել առաջին նամակն ուղղված այս կառույցի ստեղծմանը:
ՆԱԻ-Հայաստանը ներկայացնում է միջազգային ՙInstitute of Internal Auditors՚ կազմակերպությունը, որը միավորում է ավելի քան 165 երկրների 175 հազ. անդամների ու ներկայացված է ավելի քան 105 երկրներում, այդ թվում՝ նաև Հայաստանում: Ինստիտուտի նպատակն է աջակցել ՀՀ-ում ներքին աուդիտի գործունեության զարգացմանը և ներքին աուդիտի միջազգային ստանդարտներին համապատասխան ներքին աուդիտի ծառայությունների մատուցմանը: