Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն համոզված է, որ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մինչ օրս իր լուծումը չի գտել Ռուսաստանի և
Արևմուտքի միջև «սառը պատերազմի» պատճառով: Այդ մասին նա հայտարարել է «Կանալ 24»
հեռուստաալիքի եթերից, անդրադառնալով տարածաշրջանային և միջազգային խնդիրներին և,
մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը:
Նա
նշել է, թե, չնայած Բեռլինյան պատի
քանդմանը, Ռուսաստանի և Արևմուտքի միջև «սառը պատերազմն», ըստ էության, չի
ավարտվել, քանի որ չեն քանդվել պատերը մարդկանց գլուխներում: «Սառը պատերազմն» սկսել է ավելի վառ դրսևորվել վերջին շրջանում,
և դրա դիմաց վճարում են Հայաստանը, Վրաստանն ու Ուկրաինան, սակայն Արևմուտքը
դրանից չի շահում: Ի՞նչ է շահում Ուկրաինան ստեղծված իրավիճակից: Ոչինչ: Անհրաժեշտ
է, որպեսզի Ռուսաստանն ու Արևմուտքը դասեր քաղեն անցյալից և գիտակցեն, թե ինչի
կարող է հանգեցնել «սառը պատերազմը», - եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը: