ԼՂՀ վարչապետի հայտարարությունը ղարաբաղյան
հակամարտության կարգավորմամբ զբաղվող բանակցողներին ուղղված հատուկ ուղերձ չէր
ներառում: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել կառավարող ՀՀԿ խորհրդարանական
խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը`
մեկնաբանելով ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի վերջին հայտարարությունը: Նա
առցանց մամուլի ասուլիսում առաջին անգամ պաշտոնապես հայտարարել էր, որ եթե
նույնիսկ Լեռնային Ղարաբաղը վերստն դառնա բանակցությունների մասնակից, մադրիդյան
սկզբունքները Ստեփանակերտի համար անընդունելի կլինեն: Մեկնաբանելով Ադրբեջանին յոթ
շրջանների հանձնման հնարավորությունը` ԼՂՀ վարչապետը հայտարարել էր, որ ազատագրված
տարածքները` դա Արցախն է, և այլ տեսակետ լինել չի կարող:
«Ամեն դեպքում, դա Արցախի
վարչապետի կարծիքն է և այն կյանքի իրավունք ունի: Սակայն չեմ կարծում, որ այն ի
զորու է ինչ-որ կերպ լրջորեն անդրադառնալ բանակցային գործընթացի ներկա փուլի վրա:
Բանակցությունները դեռ ընթանում են, ուստի ճիշտ չէր լինի բացահայտ խոսել
գործընթացի ինչ-ինչ ասպեկտների մասին, հատկապես, հաշվի առնելով հանգամանքը, որ
Ստեփանակերտն առայժմ բանակցությունների կողմ չէ», - ընդգծել է Բաղդասարյանը:
1992
թվականից ի վեր ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի
խումբի, որի համանախագահներն են Ռուսաստանը, ԱՄՆ և Ֆրանսիան: Այժմ կարգավորման
գործընթացի հիմքում «Մադրիդյան սկզբունքներն» են, որոնք ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն
առաջ են քաշել 2007 թվականին Մադրիդում, իսկ 2009 թվականին դրանք թարմացվել են: