499 երեխաներ իրենց ամառային արձակուրդն անցկացրել են ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ընկերության հովանու ներքո գործող ՙԳուգարք՚ ճամբարում: Անցյալ տարի ճամբարն ընդունել էր 374 երեխա: Այս տարի ՙՀԿԵ՚ ՓԲԸ-ն իր վրա է վերցրել ոչ միայն սեփական աշխատողների երեխաների, այլ նաև Կարապենցի անվան Երևանի թ.6 դպրոցի աշակերտների, հայոց մեծ բանաստեղծ և գրող Հովհաննես Թումանյանին նվիրված շարադրությունների մրցույթի հաղթողների հանգստի կազմակերպումը: Երեխաների համար անցկացվել են տարաբնույթ մշակութային և ժամանցային, սպորտային միջոցառումներ, իսկ Ռոսսոտրուդնիչեստվո գործակալության հայաստանյան ներկայացուցչության հետ համաձայնագրի շրջանակներում կազմակերպվել է նաև ռուսաց լեզվի ամառային Պուշկինյան դպրոց: Առանց ուշադրության չեն մնացել նաև ՀԿԵ-ի աշխատողները: Սևանի ափին գտնվաղ ՙԻագորա՚ հանգստի գոտում իրենց հանգիստն են անցկացրեցին 432 աշխատող, իսկ մինչև սեզոնի ավարտ նրանց թիվը կհասնի 450-ի:
ՙՀարավկովկասյան երկաթուղի՚ ՓԲԸ-ն, հանդիսանալով սոցիալական ուղղվածություն ունեցող ու իր աշխատողների և իրենց ընտանիքների հանգստի կազմակերպմանը հատուկ ուշադրություն դարձնող ընկերություն, նման ծրագրեր իրականացնում է ամեն տարի և նախատեսում է շարունակել իր քաղաքականությունը նաև ապագայում: Լիարժեք հանգիստը հատուկ կարևորություն ունի ուղևորների կյանքի և անվտանգության համար ամեն օր պատասխանատվություն կրող երկաթուղայինների համար: