ՀՀ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանը պետական բյուջեյի միջոցներն օգտագործել է հարստանալու նպատակով: Այս մասին այսօր ՀՀ խորհրդարանում հայտարարել է ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը, կառավարության ուղղվող հարցերի ընթացքում:
Զուրաբյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ ԴԱՀԿ-ն իր կարիքների համար ՙՔեթրին Գրուպ՚ ընկերությունից մեքենաներ է ձեռք բերել, որի հիմնադիրն է Միհրան Պողոսյանը: Այսպիսով, ինչպես նկատել է պատգամավորը, Պողոսյանն ինքն իրենից մեքենաներ է գնել, բյուջեի միջոցներն օգտագործելով հարստանալու նպատակով: Այս կապակցությամբ Զուրաբյանը հարց է բարձրացրել, թե տեղյա՞կ է արդյոք կառավարությունն այդ մասին, և եթե այո, ապա ինչո՞ւ, քանի որ Միհրան Պողոսյանի չի ենթարկվել պատասխանատվության, կառավարությունն ամբողջ կազով հրաժարական չի տալիս:
Այս կապակցությամբ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը պատասխանել է, որ պետգնումների թափանցիկությունը համարում է գլխավոր ձեռքբերումներից մեկը, հաղորդելով, որ ըստ ԴԱՀԿ ծառայության մասին օրենքի, ԴԱՀԿ ոչ մի աշխատակից իրավունք չունի զբաղվել բիզնեսով: Այդ առիթով նա հավելել է, որ Զուրաբյանը կարող է դիմել Էթիկայի հանձնաժողովին, եթե, իրոք, ունի այդ կետի խախտման վերաբերյալ լուրջ կասկածներ:
Նախարարի պատասխանը, հաստատ, չբավարարեց ընդդիմադիր պատգամավորին: Զուրաբյանը նշել է, որ զարմացած է, և կոչ է արել ստուգել հրապարակված նյութերը, որոնցում ուղղակիորեն նշվում է, որ Միհրան Պողոսյանը հանդիսանում է ՙՔեթրին Գրուպ՚ ընկերության հիմնադիրը: ՙՇահերի բախումն ակնհայտ է, ինչն ապացուցման կարիք չունի: Իսկ այն, որ կառավարությունը դրան չի տալիս համարժեք պատասխան, կարելի է հասկանալ, որ կառավարության ողջ կազմն իրավասու չէ, կամ էլ դուք նույնպես հանդիսանում եք այդ կոռուպցիայի մասնակիցը՚,-ասել է նա:
Իսկ Զուրաբյանի մեղադրանքները, նախարարին նույնիսկ չվշտացրին, որը Զուրաբյանին ընդամենը մեղադրեց, իրավաբանական գիտելիքների բացակայության մեջ: ՙԵս զարմանում եմ ձեր զարմանալու վրա, և ձեր իրավաբանական գիտելիքների ցածր մակարդակի վրա: Քանի որ ընկերության հիմնադիր լինելը և ներկայիս ղեկավարը լինելը տարբեր բաներ են՚,-պատասխանել է Թովմասյանը: