Հայաստանի
խորհրդարանը 53 «կողմ», 66 «դեմ» և 3
«ձեռնպահ» ձայներով դեմ է քվեարկել «Ընտրական օրենսգրքի մասին», « Ազգային ժողովի
կանոնակարգի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» օրենքներում առաջարկված փոփոխություններին:
Կառավարող ՀՀԿ խմբակցության ղեկավաևր Վահրամ
Բաղդասարյանը հայտարարել ,է որ այժմ նախապատրաստվում է սահմանադրական
փոփոխությունների նախագիծ, հետևաբար` դեմ կքվեարկի վերը նշված փոփոխություններին:
Ավելացնենք,
որ մայիսի 20-ին ՀՅԴ հանդես էր եկել խորհրդարանական ընտրություններում 100 % համամասնական ընտրակարգի անցման
նախաձեռնությամբ: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները, հիմնականում, հաղթանակի են հասնում անձնական կապերի և կաշառքի միջոցով,
ուստի անհրաժեշտ է բացառել կոռուպցիոն ռիսկերն ընտրական համակարգում: Սայկայն
հանրապետական պատգամավորները հայտարարել են, թե 100% համամասնական ընտրակարգին անցումը հակաժողովրդավարական
է, քանի որ անկուսակցականներին զրկում է խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից: