Մայիսի 6-ին տեղի ունեցավ Կոնվերս Բանկի և Avers
դրամական փոխանցումների համակարգի համատեղ «Ուղևորություն Avers-ի հետ» ակցիայի
հանդիսավոր փակումը: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի
մամուլի ծառայությունի:
Աղբյորի համաձայն,
ամփոփվեցին ակցիայի արդյունքները և հաղթող ճանաչվեցին Կոնվերս Բանկի երեք
հաճախորդները՝ Աղվան Մելքոնյանը, Վաղարշակ Գասպարյանն ու Արմեն Մաղաքյանը:
Հաղթողները դեկտեմբերի 1-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում Կոնվերս Բանկի
միջոցով Avers համակարգով առավել հաճախ իրականացրել և ստացել են դրամական
փոխանցումներ: Երեք հաղթողներին Կոնվերս Բանկը շնորհեց ավիատոմսեր դեպի այն
քաղաքներ, որտեղից հաղթողները ավելի շատ գումար են ստացել և ուղարկել:
«Մեզ համար կարևոր է
ամրապնդել բանկ-հաճախորդ կապը, այդ իսկ պատճառով Կոնվերս Բանկը կազմակերպեց
«Ուղևորություն Avers-ի հետ» ակցիան: Մենք հաճախորդներին տրամադրում ենք ոչ միայն
որակյալ բանկային ծառայություններ, այլ նաև հաճելի անակնկալներ՝ երկար և
արդյունավետ համագործակցության արդյունքում», - նշեց Կոնվերս Բանկի գործադիր
տնօրեն Տիգրան Դավթյանը:
Եվս 30 ակտիվ
հաճախորդներից յուրաքանչյուրին շնորհվեց 30.000 ՀՀ դրամ` MasterCard Standard
քարտերով: Avers արագ դրամական փոխանցումների ակնթարթային համակարգի շնորհիվ հնարավոր է առանց հաշվի բացման
ցանկացած ծավալի դրամական փոխանցում կատարել աշխարհի 30 երկրներում:
Նշենք, որ Avers համակարգը
հիմնադրվել է 2005 թվականին, որպես «Ֆինանսներ և վարկ» Բանկի ակնթարթային դրամական
փոխանցումների համակարգ:. Այսօր Avers-ը համագործակցում փոխանցումների 6
համակարգերի հետ` LEADER, InterExpress, MoneyExchange SA, CaspianMoneyTransfer
(CMT), Ոսկե Crown, GEO IntelExpress: Ցանցն ընդգրկում է 30 երկիր:
Հիշեցնենք,
որ «Կոնվերս բանկը» գործում է 1993 թվականից: Բանկի բաժնետերերն են` Edvansd
Global Investments ՍՊԸ-ն (վերահսկվում է արգենտինահայ գործարար Էդուարդո
Էռնեկյանի կողմից)`կապիտալի 95%-ը, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը`5%: