Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցած Եվրախորհրդարանի լիագումար լիստում ընդունվել է Եվրոպական հարևանության քաղաքականության վերաբերյալ բանաձևի նախագիծը: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, բանաձևի 16 հոդվածում Եվրախորհրդարանը հիշեցրել է ՙԱրևելյան գործընկերության անդամ մեկ պետության կողմից մյուսի տարածքը զավթելու մասին՚, ինչը հանդիսանում է Եվրոպական գործընկերության հիմնադիր սկզբունքների և նպատակների խախտում: Այս համատեքստում հատկապես ընդգծվել է ԼՂՀ հակամարտության կարգավորման հարցը`ելնելով ՄԱԿ-ի ԱԽ կողմից 1993 թվականին ընդունված 4-րդ բանաձևի և ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնադիր սկզբունքներից, որոնք ընդունվել են 2009 թվականի հունիսի 10-ին Ակվիլի համատեղ հայտարարութան մեջ:
Բանաձևում առաջին անգամ ընդգծվում է, որ ղարաբղայան հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի ԱԽ բանաձևի հիման վրա, որը պահանջում է ՙԱդրբեջանի տարածքից օկուպացիոն ուժերի անհապաղ, անվերապահ և լրիվ դուրսբերում, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և սահմանների անձեռնմխելիության ապահովում՚: