Երևանի Կոնդ թաղամասի բնակիչներն այսօր վաղ առավոտյան բողոքի ակցիա են իրականացրել նախագահական առանձնատան դիմաց` ակնկալիքով, որ կհանդիպեն Սերժ Սարգսյանին:
Սերժ Սարգսյանը, տեսնելով հավաքվածներին, մոտեցել է ակցիայի մասնակիցներին, ովքեր պետության ղեկավարին իրենց բողոքներն են ներկայացրել այն առնչությամբ, որ 7 տարի առաջ շուրջ 200 ընտանիքի հանել են Կոնդի սեփական բնակարաններից՝ խոստանալով 2.5 տարում նոր բնակարաններ հատկացնել, բայց մինչ այսօր իրենք ապրում են վարձով:
Լսելով հավաքվածներին` նախագահը սահմանափակվել է ՙՈւրեմն զբաղվում ենք՚ արտահայտությամբ: Ակցիայի մասնակիցները դժգոհ են մնացել Սարգսյանի պատասխանից և հիշեցրել նրան, որ նա պետության ղեկավարն են: ՙԴրա համար էլ զբաղվում ենք՚,- հայտարարել է նախագահը, նստել ավտոմեքենան ու հեռացել: