Կոնվերս Բանկում
մեկնարկել է «Ապագայի թիմ» ուսումնական ծրագիրը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը
տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, ծրագրի շրջանակներում 25 եռանդուն
երիտասարդներ, ովքեր հաղթահարել են նախընտրական փուլերը, մասնակից են դարձել
Կոնվերս Բանկի առաջատար մասնագետների կողմից մշակված հատուկ 1,5 ամիս տևողությամբ
դասընթացներին:
«Առաջին անգամ «Ապագայի թիմ» ծրագիրը անց է կացվել
2012-ին: Ծրագրի ավարտին 20 մասնակից դարձան Կոնվերս Բանկի աշխատակից: 2012-ի լավ
ցուցանիշներով ոգեշնչվելով՝ 2013-ին ծրագիրն իրականացրեցինք 2-րդ անգամ, իսկ
Կոնվերս Բանկում աշխատանքի անցած երիտասարդ մասնագետների թիվը գրեթե
կրկնապատկվեց», - պատմում է Կոնվերս Բանկի անձնակազմի կառավարման բաժնի պետ
Լուսինե Մելիքսեթյանը:
Դասընթացներն անց են կացվում շաբաթական 2-3 օր, 2 ժամ
տևողությամբ՝ Կոնվերս Բանկի գլխամասային գրսենյակի ուսումնական կենտրոնում: Ծրագրի
ավարտից հետո հաջողությամբ հաղթահարելով ատեստացիայի փուլը երիտասարդ մասնագետները
աշխատանքի կանցնեն Կոնվերս Բանկում:
«Յուրաքանչյուր տարի Կոնվերս Բանկում աշխատանքի են
անցնում բուհերի տասնյակ շրջանավարտներ: Մեզ համար անչափ կարևոր է եռանդուն և
որակյալ մասնագետների ներգրավումը աշխատանքային պրոցեսի մեջ: Կոնվերս Բանկի
կորպորատիվ սոցիալական ռազմավարության ծրագրերը այս տարի ուղղված են մասնավորապես
կրթությանը», - նշել է Բանկի գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը:
2014-ին նախատեսվում է անցկացնել ևս մեկ «Ապագայի թիմ»
ծրագիր, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Ծրագրի մասնակիցներն
ընտրվում են ըստ հատուկ մշակված թեստավորման և անհատական հարցազրույցի:
Նշենք, որ «Ապագայի թիմ» ուսումնական ծրագիրը մշակված է
հատուկ այն եռանդուն երիտասարդների համար, ովքեր ցանկանում են աշխատանքի անցնել
Հայաստանի առաջատար բանկերից մեկում: Յուրաքանչյուր տարի Կոնվերս Բանկում
աշխատանքի են անցնում բուհերի տասնյակ շրջանավարտներ: Բանկի համար անչափ կարևոր է
եռանդուն և որակյալ մասնագետների ներգրավումը աշխատանքային պրոցեսի մեջ:
Ի դեպ, 2014 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Կոնվերս Բանկն
ուներ 749 աշխատող, տարեկան աճը` 8.7% կամ 60 հոգով: Աշխատակիցների կազմով Բանկն
զբաղեցնում է 6-րդ տեղը համակարգում: Բանկն ունի 35 մասնաճյուղ, որից 14-ը գտնվում
է Երևանում, 20-ը` մարզերում և 1-ը`ԼՂՀ-ում:
Հիշեցնենք,
որ Կոնվերս Բանկը գործում է 1993 թվականից: Բանկի բաժնետերերն են` Էդուարդո
Էռնեկյանի կողմից վերահսկվող` Edvansd Global Investments LLc ընկերությունը` 95% և Մայր Աթոռ
Սուրբ Էջմիածինը` 5%: