Մի խումբ երիտասարդներ այսօր` 19.00-ին, փակել են Բաղրամյան փողոցը`պահանջելով ազատ արձակել ՙՉեմ վճարելու 150 դրամ՚ ակցիայի` բերման ենթարկված ակտիվիստ Գրիգոր Ջանիկյանին:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը, մայրաքաղաքային տրասպորտի ուղեվարձի թանկացման դեմ ուղղված ՙՉեմ վճարելու 150 դրամ՚ ակցիային մասնակցում է 300-ից մինչև 500 երիտասարդ: Առայժմ իրենց կոռեկտ պահող ոստիկանները փորձում են զսպել ՙՍտրուկնե’ր՚, ՙՈ’չ նոր սակագնին՚ բացականչող երիտասարդներին:
Ներկայումս ակցիայի մասնակիցները շարժվել են դեպի Մաշտոցի այգի, որտեղ մտադիր են որոշել իրենց հետագա գործողությունները:
Նշենք, որ հուլիսի 20-ից Երևանի բնակիչներՆ ավտոբուսներով և միկրոավտոբուսներով երթևեկության համար 100 դրամի փոխարեն վճարում են 150 դրամ: Տրոլեյբուսով երթևեկության գինը կազմում է 100 դրամ` 50-ի փոխարեն: Մետրոյի ուղեվարձն անփոփոխ է մնացել`100 դրամ: