Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Լեոնիդ Կոժարան Վիեննայում մամուլի ասուլիսի ընթացքում ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև նախօրեին կայացած հանդիպումը, հաղորդում է ԵԱՀԿ կայքը։
ՙՎստահ եմ, որ բարձր մակարդակի հանդիպումը կնպաստի կողմերի միջև փոխադարձ վստահության ու փոխըմբռնման ամրապնդմանը, ինչպես նաև առաջընթացին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացում՚, - հայտարարել է նա, ավելացնելով, որ նման հանդիպումները հիմք են խաղաղության և կայունության հասնելու, ինչպես նաև տարածաշրջանի նոր հեռանկարների համար ։
Կոժարան ընդգծել է, որ Ուկրաինան պատրաստ է այսուհետև էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին՝ միջազգային նորմերի և սկզբունքների հիման վրա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հասնելու գործում: