Մաքսային
միությանը Հայաստանի
միանալը կարող
է բերել
նավթամթերքների մանրածախ
գների իջեցմանը: Այս մասին այսօր
լրագրողների հետ հանդիպմանը նշել
է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների
փոխնախարար Իոսիֆ
Իսայանը:
«Ես գտնում եմ,
որ ռուսական նավթամթերքները Հայաստանում կէժանանան, դա իմ անձնական կարծիքն
է»,-ասել է փոխնախարարը: Նա նշել է, որ գների իջեցումը կարող է տեղի ունենալ
մաքսային տուրքերի վերացման հետևանքով: Սակայն նախարարը հավելել է, որ գնագոյացման
մեջ շատ բան կախված կլինի լոգիստիկայից:
Ինչպես ավելի վաղ
հաղորդել էր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը,
Մաքսային միությանը միանալուց հետո Ռուսաստանը Հայաստանին 2014 թվականի համար
կտրամադրի 300 հազ.տոննա նավթամթերք առանց մաքսային տուրքերի ներմուծելու
քվոտաներ:
Նշենք, որ 2013
թվականին Հայաստան է ներմուծվել 327,990 հազ. տոննա նավթամթերք, 2012 թվականի
346,403 հազ.տոննայի փոխարեն, անկումը կազմել է 5.3 %: Այս մասին է նշվում Հ Մաքսայն
ծառայության զեկույցում: Մատակարարումների մաքսային արժեքը 2012 թվականի 362
մլն.դոլարից 2013 թվականին կրճատվել է մինչև 323 մլն.դոլար:
2013 թվականին
Հայաստանին ամենախոշոր ծավալով նավթամթերքները մատակարարվել են Ռուսաստանից և
Ռումինիայից, համապատասխանաբար` 98,289 հազ.տոննա և 97,184 հազ. Տոննա: Խոշոր
մատակարար է հանդիսանում նաև Բուլղարիան`45.670 հազ.ոննա, Իսրայելը`40,548
հազ.տոննա և Իրաքը` 31.392 հազ.տոննա:
Նավթամթերքների մատակարարման
ծավալների կրճատումը հիմնականում բացատրվում է նրանով, որ Հայաստանի ավտոմեքենաներն
աստիճանաբար բենզինից անցնում են բնական գազին, ընդ որում, հանրապետության
ավտոմեքենաների մոտ 70 % արդեն աշխատում է գազով: