Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը ձախողվեց
Թուրքիայի մեղքով, որը ղարաբաղյան հակամարտության հետ կապված նախապայմաններ էր
առաջադրում: Այսօր այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ
նախագահի ՏՏ ոլորտի ամենամյա կրթական մրցանակի ՙՀաղթողների ակումբ՚ անդամների հետ
հանդիպմանը Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանում:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ Հայաստանն ամեն ինչ անում է
հայ-թուրքական հարաբերութոյւնները նորմալացմելու ուղղությամբ: Նա նաև ընդգծել է
սոցիալական մեդիայի կարևորությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի
հարաբերությունները նորմալացնելու հարցում:
Դեսպանը նշել է, դեսպանի պարտավորությունների կատարման առումով
Հայաստանը բարդ երկիր է, քանի որ այստեղ գոյություն ունի 1915 թվականին Օսմանյան
կայսրությունում տեղի ունեցած իրադարձություների պրոբլեմը: Նա պարզաբանել է, որ
ԱՄՆ դեսպաններն ուղղակիորեն ենթարկվում են նախագահին, և Հեֆերնը ուղղակի ճնշումներ
է գործադրում նախագահի վրա, որպեսզի ԱՄՆ ճանաչի 1915 թվականի իրադարձությունները:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ սփյուռքի ներկայացուցիչները 2012
թվականի դեկտեմբերին տեղի ունեցած հանդիպմանն իրենց խորը դժգոհությունն
արտահայտեցին Թուրքիայի և Սիրիայի հարցում ԱՄն վարած քաղաքականության առնչությամբ: